Եվս 2 զինվոր կտեղափոխվի՞ արտերկիր. կարծես այդ մասին հայտարարել ու մոռացել են

23/06/2016 schedule21:00

ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում դեռեւս երեք զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծանր, բայց միջին ծանրության ձգտող: Նրանք են Ռոլանդ Սահակյանը, Ավետիս Զարգարյանը եւ Հովհաննես Պողոսյանը: Առաջին երկուսի դեպքում արդեն վերականգնողական բուժման կարիք է զգացվում, եւ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկվում է նրանց արտերկիր տեղափոխելու հարցը: Երեկ, երբ Ասատուրյանից հետաքրքրվեցինք, թե այդ մասին կա՞ վերջնական որոշում, պարզվեց` դեռեւս ոչինչ հստակ չէ:

«Քննարկման փուլում է, նախարարների մակարդակի վրա է քննարկման փուլում, ես ինչ պատասխանեմ»,- ասաց Արամ Ասատուրյանը` նկատի ունենալով պաշտպանության եւ առողջապահության  նախարարներին: Դիտարկմանն ի պատասխան, թե խնդիրն արդյոք հանձնաժողո՞վը չի ուսումնասիրում, հոսպիտալի պետը շարունակեց. «Դա մասնագետներն են որոշում, առայժմ մասնագետների կողմից նման հստակ, խիստ ցուցում չկա, որ այդ զինծառայողները պարտադիր արտերկրում պետք է բուժում ստանան, այսինքն` արտերկրում նրանց բուժումը արդյոք արդյունավե՞տ կլինի, թե՞ ոչ: Դրա մասին դեռ վաղ է խոսել»:

Հիշեցնենք, որ կառավարության` ապրիլին ընդունված համապատասխան որոշման համաձայն, պետք է ստեղծվեր հանձնաժողով` ուսումնասիրելու համար, թե արդյոք անհնա՞ր է զինծառայողի բուժումը կամ հետազոտությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առողջապահական հաստատություններում, եւ եթե անհնար է, ապա տրամադրելու համապատասխան որոշում` բուժումն արտերկրում իրականացնելու վերաբերյալ: Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է այդ հանձնաժողովի կազմը: Դրանում ընդգրկված են բժիշկ-մասնագետներ առողջապահության, պաշտպանության նախարարություններից, ինչպես նաեւ ոստիկանությունից ու ազգային անվտանգության ծառայությունից:

Ինչ վերաբերում է հոսպիտալում գտնվող երրորդ ծանր վիրավոր զինծառայողի` Հովհաննեսի հետագա բուժումն արտերկրում իրականացնելու վերաբերյալ հարց չքննարկվելուն, դրա պատճառն, ըստ Արամ Ասատուրյանի, այն է, որ Հայաստանում այդ հնարավորությունները սպառված չեն: Նա ընդգծում է, որ եթե վերականգնողական բուժման տեսանկյունից մեր երկրում կան թերություններ, ապա կլինիկական բուժումն այստեղ լավ է կազմակերպվում: «Որոշ ուղղություններով իսկապես ավելի լավ է բուժական միջոցառումներ իրականացնել արտերկրում, հատկապես վերականգնողական տեսանկյունից, բայց եթե կլինիկական բուժման մասին խոսենք, ինչու է ձեզ թվում, որ արտերկրում ավելի լավ է լինելու: Ես ձեզ ասեմ, որ շատ ժամանակ արտերկրներից մեր հայրենակիցները գալիս են եւ մեզ մոտ են բուժում ստանում ոչ թե մատչելիության պատճառով, այլ որակի, բառիս բուն իմաստով որակական չափանիշներից ելնելով: Ինչ վերաբերում է կլինիկական բուժմանը, ամբողջ ծավալով բուժումը մենք կազմակերպում ենք, եւ լրացուցիչ կլինիկական միջամտության կարիք հավանական է, որ չի լինի»,- ասաց հոսպիտալի պետը` հավելելով. «Պարզապես նման վիրավորները ծանր հաշմանդամներ են հանդիսանում, եւ խնդիրը վերաբերում է սոցիումի մեջ ինտեգրվելուն: Արտերկրներում այդ ինստիտուտը ավելի լավ է զարգացած` հաշմանդամներին սովորեցնելու հասարակության մեջ ինտեգրվելու եւ ապրելու: Դա ավելի լավ է զարգացած, քան որեւիցե բուժական միջոցառում»: Հարցին, թե ե՞րբ վերջնականապես պարզ կդառնա Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի հետագա բուժման վայրի ընտրության խնդիրը, հոսպիտալի պետն արձագանքեց. «Չեմ կարող ասել, դա իմ որոշումից չի կախված: Դա կախած է հանձնաժողովների, մասնագետների, նաեւ՝ ղեկավարության որոշումից»:

Պատասխան չստացանք նաեւ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նախագահից, որը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն է: Նրան (թեպետ զանգահարել էինք աշխատանքային օրն ավարտվելուց մի քանի րոպե անց) հարցրինք` հանձնաժողովը նման հարց քննարկո՞ւմ է կամ գուցե արդեն որոշո՞ւմ կա: Փոխնախարարը հավաստիացրեց, որ դրսում է, մարդկանց շրջապատում եւ չի կարող այդ հարցին պատասխանել:

Հավելենք, որ սա միակ դեպքն է, երբ պետությունը կամ պաշտոնատար անձինք իրենք են բարձրաձայնել վիրավոր զինծառայողին արտասահման տեղափոխելու հավանականության մասին: Բայց կարծես թե ընդամենը այդքանը: Մինչ այժմ նման խնդիր դրել են զինծառայողների ծնողները, ոլորտի պատասխանատուներն էլ շարունակ պնդել են, որ դրա անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը չկա: Այդուհանդերձ, դարձյալ ծանր վիրավորումներ ստացած երկու զինծառայողներ` Արման Լազգիյանը եւ Ռուբեն Առաքելյանը տեղափոխվեցին եւ իրենց վերականգնողական բուժումը շարունակում են ստանալ Գերմանիայում: Արմանի հայրը որդուն ուղեկցելուց հետո վերադարձել է` անհրաժեշտ գումարի մյուս մասը նույնպես հանգանակելու հույսով: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են Գերմանիա` պահանջվող գումարի մի մասը միայն ունենալով: 

Տպել
2492 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց