Մեր երկրում թմրամոլների թիվն աճում է. Չինաստանում նրանց գլխատում են

27/06/2016 schedule12:45

Աշխարհում, այդ թվում մեր երկրում, թմրամոլների թիվը շարունակ մեծանում է: Սույն թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 5 828 թմրամոլ, որոնցից 88-ը կանայք են, իսկ 11-ը` անչափահաս: Վերջիններից երեքը 16-17 տարեկան են, 8-ը` մոտ 18 տարեկան:

Երեւանը թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող մարդկանց թվով առաջատարն է: Այստեղ հաշվառված է 3 007 հոգի: Հաջորդը Արմավիրի եւ Կոտայքի մարզերն են` համապատասխանաբար 722 եւ 542 թմրամոլներով: Նախորդ տարվա համեմատ հաշվառված թմրամոլների թիվն աճել է 9 տոկոսով: Ներկայացված ցուցանիշները, սակայն, չեն արտացոլում իրական պատկերը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նարկոլոգ, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի ղեկավար  Պետրոս Սեմերջյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասաց, որ, օրինակ, 2011 թվականին «USAID» միջազգային կազմակերպության եւ Հայաստանի փորձագետների համատեղ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում թմրամոլների թիվը հասնում է շուրջ 30 հազարի:

Թմրամոլություն կոչվող չարիքի դեմ տարբեր երկրներ պայքարի տարբեր ուղիներ են ընտրում` կրթական ծրագրերից, մարդկանց հետ անհատական աշխատանքներ իրականացնելուց մինչեւ կոշտ մեթոդներ, ընդհուպ` մահապատիժ: Օրինակ` Չինաստանում ամեն տարի հունիսի 26-ին` Թմրամիջոցների չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը, հրապարակավ մահապատժի է ենթարկվում այդ մեղքերի մեջ մեղադրվող 60-70 մարդ: Բայց առայժմ միայն մեկ երկրի` Շվեդիային է հաջողվել թմրամոլության դեմ պայքարում առաջընթաց գրանցել ու հայտարարել, որ իրեն հաջողվել է կանխել աճը: Շվեդիան դրան հասել է ոչ մահակի քաղաքականություն վարելով: Հայաստանը եւս այդ ուղղությունն է ընտրել:

«Աշխարհում բոլոր խստացումները երբեք արդյունքի չեն բերել: Շվեդիան աճը կանգնեցրել է կրթական ծրագրերի շնորհիվ: Երբ որ հասկանալի դարձավ, որ բոլոր ծրագրերը, որոնք տանում են դեպի խստացում, չեն օգնում, որոշում ընդունվեց, որ ուղղակի պետք է աշխատել մարդու հետ: Եվ ոչ միայն թմրամոլության խնդրում, այլեւ յուրաքանչյուր անհատ պետք է արժեվորի իր առողջությունը եւ իրեն հասկանալի լինեն թմրամիջոցների չարաշահման վտանգները»,- ասում է Պետրոս Սեմերջյանը: Դարեր ի վեր մարդիկ թմրամիջոցներ են օգտագործել` ակնկալելով հաճույք ստանալ, բայց կարճ ժամանակ անց երանելի վիճակին հետեւում են տանջանքը, ցավը, հիվանդությունը, արագ ծերացումն ու մահը: «Ինչպես անգլիական գրականության մեջ թմրամոլներին են բնութագրում ՝ նրանք մահանում են երիտասարդ տարիքում, սակայն՝ ծերունի»,- մի առիթով մեջբերել է Հայաստանի գլխավոր նարկոլոգը:

Երեկ, խոսելով թմրամիջոցների մասին, նա անընդհատ գործածում էր «չարաշահում» բառը: Իսկ արդյոք դա նշանակո՞ւմ է, որ թմրամիջոցների միայն չարաշահումը կարող է խնդիրների հանգեցնել, իսկ օգտագործումը` չէ: «Թմրամիջոցների ցանկացած օգտագործումը, եթե նշանակված չէ բժշկի կողմից, չարաշահում է: Թմրամիջոցները նաեւ շատ կարեւոր դեղեր են, բազմաթիվ հիվանդություններ առանց թմրամիջոցների անհնար է բուժել, սկսած վիրահատություններից»,- պարզաբանեց նարկոլոգը:

Այդ կախվածությունից բուժումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար անվճար է` պետպատվերի շրջանակում: Օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում է օրական 25 հազար դրամ: Բուժման կուրսի միջին տեւողությունը 15 օր է: Ներկայիս դրությամբ ստացիոնար բուժում է ստանում 36 մարդ: Անհրաժեշտ կուրսն անցնելուց հետո մարդկանց մեջ թմրամիջոցների նկատմամբ հակվածություն չի մնում, բայց փորձը ցույց է տալիս, որ վաղ թե ուշ նրանց 80 տոկոսը նորից բռնում է նույն ճանապարհը:

«Բուժված մարդու մեջ ընդհանրապես վերանում է հակվածությունը, բայց նա նույնպես կարող է վերադառնալ թմրամիջոցներին, ինչպես եւ մարդը, որը երբեք չի օգտվել դրանից: Մարդիկ գերադասում են վերադառնալ տարբեր պատճառներով` շրջապատ, ապրելաձեւ, ապրելաոճ, սպասելիքներ կյանքից, արժեքներ եւ բազմաթիվ այլ բաներ»,- ասում է Պետրոս Սեմերջյանը: 

Ինչ վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող կրթական ծրագրերին, նա առաջարկեց դիմել կրթության եւ գիտության նախարարություն: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ դպրոցականների հետ աշխատանքներ են իրականացնում ոստիկանները` նրանց հետ զրույցներ ունենալով ոչ միայն թմրամոլության վտանգների մասին, այլեւ երեխաներին փոխանցելով իրավական գիտելիքներ, խոսելով նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Վերջին նմանատիպ միջոցառումն, ըստ նրա, իրականացվել է մայիսին` հանրապետության բոլոր դպրոցներում: Այդ միջոցառումները կրում են «Դասը վարում է ոստիկանը» խորագիրը: «Այսօր հանրապետության շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում հյուրընկալվել էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի ծառայողներ: «Դասը վարում է ոստիկանը» խորագրով աննախադեպ միջոցառման նպատակը դեռահասների հետ աշխատանքի որակական փոփոխությունն էր: Ոստիկանությունը չափազանց կարեւորում է անչափահասների իրավական դաստիարակության խնդիրը` նրանց հանցավորության մարտահրավերներից զերծ պահելու եւ ապագայում օրինահարգ քաղաքացիներ ունենալու մտահոգությամբ»,- այն ժամանակ տարածած հաղորդագրության մեջ նշել էր ՀՀ ոստիկանությունը: Այս ամենը, սակայն, ինչպես նշեցինք, առայժմ դրական ազդեցություն չեն ունենում թմրամոլության տարածվածությանը վերաբերող ցուցանիշների վրա: ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն այս առնչությամբ նշում է, որ ոչ ոք չի կարող ասել, որ եթե այդ ծրագրերը չլինեին, ինչպիսի պատկեր կունենայինք: 

Տպել
2012 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց