Ամառային արձակուրդների ժամանակ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին. խորհուրդներ մասնագետներից

01/07/2016 schedule15:30

Նորագույն տեխնոլոգիաները, որոնք մեր առօրյայի անբաժանելի մասն են դարձել, իրենց բազմաթիվ առավելություններով հանդերձ, ինչպես հայտնի է, բացասաբար են անդրադառնում դրանցից օգտվողների ու մասնավորապես երեխաների առողջության վրա:

Ամառային արձակուրդների այս ընթացքում էլ, երբ երեխաները ավելի շատ ազատ ժամանակ ունեն, հատկապես են հայտնվում համակարգիչների ու բջջային հեռախոսների վտանգների թիրախում` տեսողության վատթարացում, ողնաշարային խնդիրներ, նեւրոզներ եւ այլն: Բայց կարեւոր է, որ երբ ծնողները երեխաներին արգելում են օգտվել դրանցից, զբաղմունքի այլընտրանքային տարբերակներ առաջարկեն, ընդ որում, մի քանիսը, ու այդպիսով երեխայի մոտ տպավորություն կստեղծվի, թե ընտրությունն իրենն էր: Սա մասնագետի դիտարկումն է:

Հոգեբան Արմինե Փաշայանը, ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը եւ մանկական օրթոպեդ-վնասվածքաբան Արարատ Նազանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ խոսեցին նշված թեմայի շուրջ` նաեւ ներկայացնելով մասնագիտական խորհուրդներ: «Դուրս գալ բակ, խաղալ, շփվել, հաճախ նայել հորիզոնին, կատարել աչքերի վարժություններ` հնարավորինս մոտ եւ հեռու առարկաներին նայելով, զբաղվել ոչ ծանր սպորտաձեւերով: Եթե անգամ երեխան նստած է համակարգչի մոտ, երբեմն-երբեմն աչքերը թրջել արհեստական արցունքով: Երբ երեխային բերում են ակնաբույժի մոտ, ծնողը նշում է աչքի հաճախակի թարթոցների մասին: Մենք պիտի դիֆերենցենք` դա նեւրոզի՞, թե՞ ուղղակի աչքի չորության հետեւանք է: Եթե արհեստական արցունքի կիրառումից հետո խնդիրը լուծվում է, դա իհարկե շատ ավելի լավ նորություն է, քան նեւրոզը, որի դեպքում արհեստական արցունքը չի օգնի»,- ասաց ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:  

Օրթոպեդ-վնասվածքաբանը կարեւոր համարելով երեխաների նկատմամբ ծնողների վերահսկողությունը բակում թե համակարգչի առաջ` ավելացրեց. «Ծնողները համակարգչի առջեւ նստելու սահմանափակմամբ միայն չպիտի բավարարվեն, այլ պետք է տանը համապատասխան տարիքի եւ համապատասխան սեռի երեխաների համար ունենան համապատասխան խաղալիքներ, զարգացնող խաղեր եւ զբաղմունք` ըստ նրանց նախասիրությունների: Նաեւ խրախուսել ընթերցանությունը: Այս դեպքում երեխաները ո՛չ համակարգչի առջեւ կլինեն, ո՛չ բակում` որտեղ առկա է վնասվածներ ստանալու վտանգը»,- ասաց Արարատ Նազանյանը: Ի դեպ, նա նկատեց, որ մեզանում ընդունված չէ, օրինակ, անվաչմուշկներ քշելիս հոգալ սեփական անվտանգության մասին` համապատասխան միջոցներով պաշտպանելով սրունք-թաթային, արմնկային, ծնկան հոդերը, ինչպես նաեւ կրել պաշտպանիչ սաղավարտ: Բժիշկը նաեւ հիշեցրեց, թե ինչ դիրքով է ճիշտ նստել համակարգչի առաջ: Ըստ այդմ, ծնկային եւ արմնկային հոդերը պետք է լինեն 90 աստիճանի անկյան տակ,  մեջքը` ուղիղ, իսկ համակարգչի մոնիտորը` ճիշտ հայացքի բարձրությամբ ու 60 սմ հեռավորության վրա:  «Բարձր եւ ցածր լինելու դեպքում մի դիրքում լարված մնալու ժամանակ պարանոցի մկանների եւ ողնաշարի պարանոցային հատվածի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է եւ ավելի հասուն տարիքում սկսում է զարգանալ պարանոցային հատվածի օստիոարտրոզ, որը անդառնալի փոփոխություն է: Պրոֆիլակտիկան պետք է սկսվի հենց մանկությունից»,- նշեց Արարատ Նազանյանը:

Իսկ հոգեբանը խորհուրդ է տալիս ծնողներին` չփորձել վերահսկել երեխայի ամբողջ ժամանակը: «Սա կուզենամ անպայման տարբերենք այն հսկողությունից, որի մասին բժիշկը խոսեց: Կողքին լինելը, ուշադիր լինելը լրիվ այլ բան է, բայց չպետք է վերահսկել նրա ժամանակը: Այսինքն` անպայման երեխային թողեք ազատ ժամանակ, որպեսզի ինքը, իհարկե, ձեր հսկողության ներքո, որոշի, թե ինչ է ուզում անել, ինչով է ուզում զբաղվել եւ շատ հնարավոր է, որ ինքը մեկ-երկու անգամ որոշի համակարգչով խաղալ ու հետո չցանկանա: Իսկ երկրորդին հասնելու համար շատ կարեւոր է ծնողի օրինակը. եթե ես ուզում եմ, որ երեխան ընտրի տարբեր խաղեր, եթե ես ուզում եմ, որ երեխան իր ժամանակը հետաքրքիր անցկացնի, հաճույք ստանա իր կյանքից, անպայման պիտի ես ինքս ցույց տամ այդ օրինակը: Եթե երեխան տեսնում է, որ ծնողը կարողանում է հետաքրքիր ապրել, տեսնում է այն ոգեւորվածությունը, որով ծնողը պատրաստվում է գնալ լողավազան, գնալ զբոսնելու եւ այլն, ինքը եւս փորձում է կրկնօրինակել»,- փաստեց Արմինե Փաշայանը:

Բանախոսները, ի պատասխան մեր հարցի, դժվարացան վիճակագրական հստակ պատկեր ներկայացնել, թե վերջին տարիներին, երբ նորագույն տեխնոլոգիաները վճռական խոսք են ասում մարդու կյանքում, իրենց դիմող երեխաներից քանիսի դեպքում է, որ առաջացած առողջական խնդիրները պայմանավորված են եղել հենց դրանցով: Այդուհանդերձ, հոգեբանն ու ակնաբույժը նշեցին, որ աճը նկատելի է: Երեխաներին նաեւ բակում խաղալու միջոցով համակարգչից հեռու պահել առաջարկող մասնագետներից հետաքրքրվեցինք, թե իրենց կարծիքով որքանո՞վ են Երեւանում բավարար բակային տարածքները, որպեսզի երեխաները ցանկության դեպքում խաղալու հնարավորություն ունենան: Նրանք նշեցին, որ պատկերը թերեւս տարբեր է ըստ վարչական շրջանների: Ու եթե կենտրոնում իսկապես կարող են այդ առումով խնդիրներ լինել, ապա Նոր Նորքում եւ Ավանում կարելի է բավական մեծ բակային տարածքների հանդիպել: 

Տպել
2766 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին