Նախկին զինծառայող Արտեմը լուրջ հաշմանդամություն է ձեռք բերել, բայց նաեւ վերագտել է սերը

06/07/2016 schedule22:09

Հայաստանցիներին հաճախ է նյարդայնացնում բնակարանում հնչող հեռախոսազանգը, երբ դրան պատասխանելուց հետո լսափողի մյուս կողմից անծանոթ ձայնը տեղեկացնում է, որ ամսագիր են վաճառում եւ որ հասույթի մի մասով բարեգործություն են անելու` օգնելու այս կամ այն կարիքավոր ընտանիքին:

Շատերին դա խաբեություն է թվում: Բայց պարզվում է` կարող է նաեւ համապատասխանել իրականությանը: Այդպիսի մի ամսագրում հստակ նշվում էր, թե վաճառքից գոյացած գումարի մի մասը փոխանցվելու է նախկին զինծառայող Արտեմ Խաչատրյանին, որը զինվորական ծառայության ընթացքում ստացել է մարմնական ծանր վնասվածք, ինչի հետեւանքով այժմ առաջին խմբի հաշմանդամ է եւ գտնվում է անդամալույծ վիճակում:

Արտեմի կինը` Սոնա Սարիբեկյանը, մեր զրույցում հաստատեց, որ ամսագրի  խմբագրակազմից գումար են ստացել` 120 հազար դրամ, որի կարիքը, փաստորեն, փոքրիկ այս ընտանիքը շատ ունի, որովհետեւ ոչ ոք չի աշխատում եւ միայն զբաղվում են Արտեմի խնամքով: Նրա վերջույթները լրիվ կամ մասնակի անշարժացած են, ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, եւ ամեն անգամ օգնության են հասնում մայրն ու կինը: Արտեմ Խաչատրյանի կյանքը 180 աստիճանով շուռ եկավ 2008 թվականին, երբ ընդամենը երեք ամիս էր մնում, որ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի մոտակա զորամասում ծառայող այս երիտասարդը զորացրվի եւ վերադառնա տուն` միակ որդուն սպասող միայնակ մոր մոտ: Բայց դժբախտ դեպքն իրեն սպասել չտվեց: 

«Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես բոլոր զինվորներին, այնպես էլ իրեն տարել են աշխատեցնելու, որպեսզի ավազ բարձեն`խրամատներ, բլինդաժներ կառուցելու համար: Շոգ է եղել, ուզեցել է լողանալ, գլխիվայր ընկել է Դեբեդ գետը, վիզը կոտրվել է: Այժմ ոչ մի վերջույթ չի աշխատում, ինքնուրույն գրեթե ոչինչ չի կարողանում անել: Իրեն օգնություն  է պետք»,- ասում է Սոնան:

Աշխարհը կարծես փուլ է գալիս Արտեմի գլխին: Նա սկսում է մեկուսանալ մարդկանցից` չիմանալով ու չկռահելով, որ առջեւում լույսի շող է իրեն սպասում: Սոնային էր վերագտնելու: Դեռ պատանեկության տարիներին` դպրոցում, նրանք սիրում էին իրար: Բայց 9-րդ դասարանում Սոնան ընտանիքի հետ տեղափոխվում է Ռուսաստան: Հետագայում այնտեղ համալսարան է ընդունվում` հոգեբանի մասնագիտություն ձեռք բերելու: Իսկ Արտեմին չի մոռանում: Տարիներ անց գտնում է դասընկերոջ հեռախոսահամարն ու զանգահարում: Դեպքի մասին իմանում է նրանից: Որոշ ժամանակ անց Հայաստան է գալիս: Հանդիպում են: Հասկանում, որ զգացմունքները էլի նույնն են: Բայց Սոնան պետք է ավարտեր համալսարանը: Ուստի վերադառնում է Ռուսաստան, իսկ մեկ տարի անց հետ գալիս: Ավելի ճիշտ՝ փախչում ծնողներից, որովհետեւ նրանք դեմ էին Սոնայի ու Արտեմի միությանը: Աղջիկն, իհարկե, հասկանում է հարազատներին, բայց նաեւ իր կյանքը տնօրինում` ըստ սրտի թելադրանքի` Արտեմից ոչնչով առավել չհամարելով հազարավոր այլ տղամարդկանց միասին վերցրած: Սոնան գիտակցում է, որ ճակատագրի զոհը դառնալու մեջ Արտեմի մեղքը չկա, ու որ նրա հետ պատահած դժբախտությունը կարող է բախել յուրաքանչյուրի դուռը:

Արդեն 2011 թվականին նրանք ամուսնանում են ու միասին հաղթահարում գուցե անհաղթահարելի թվացող բոլոր դժվարությունները: Հոգեբանի մասնագիտությունը, սակայն, այդ գործում Սոնային չի օգնում: Ասում է` նույնիսկ խանգարում է` թույլ չտալով սեփական խնդիրներին նայել ուղղակի որպես մարդ եւ ոչ որպես մասնագետ: Ամուսինները դեռեւս երեխա չունեն, բայց լիահույս են, որ այդ երջանկությունը նույնպես մի օր վայելելու են:

Արտեմ Խաչատրյանը մոր ու կնոջ հետ ապրում է Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում` բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում, որտեղից նրան բակ իջեցնելը կապված է մեծ դժվարությունների հետ: Ընտանիքի ապրուստի միակ միջոցը Արտեմի կենսաթոշակն է, որը նրան նշանակվել է հաշմանդամության պատճառով: «Մենք ապրում ենք Արտեմի թոշակով: «Փարոս» էլ չի հասնում մեզ, ասում են` իր թոշակը, իբր, շատ բարձր է` 91 հազար դրամ: Ես չեմ աշխատում, սկեսուրս աշխատել է, բայց հիմա հիվանդ է, չի կարողանում: Նաեւ Արտեմին մենակ չենք կարող թողնել, ինքն անընդհատ օգնության կարիք ունի: Իրեն երկու հոգի է պետք, որովհետեւ բարձրացնել-իջեցնելը մի քիչ բարդ է: Ո՞ր գործատուն կթողնի` դու ամեն վայրկյան գնաս-գաս: Բացի այդ էլ, այստեղ աշխատանք գտնելը շատ դժվար է, որ առավոտից իրիկուն աշխատես, 40 հազար դրամ աշխատավարձ ես ստանալու` առանց հանգստյան օրվա»,- նկատեց Սոնա Սարիբեկյանը: Արտեմի կնոջը կամ մորը պետությունը չի վճարում որպես խնամողների, ինչը արվում է զարգացած երկրներում: «Դիմել ենք, բայց չի հասնում` դու իր կինն ես կամ իր մայրն ես, պարտավոր ես խնամել, պետությունը պարտավորվածություն չի զգում, որ քեզ կարելի է ինչ-որ գումար հատկացնել»,- փոխանցում է Սոնան:  

Հատկապես հաշմանդամություն ունեցող անձի համար Հայաստանում ապրելու ոչ նպաստավոր պայմաններն այս ընտանիքին ստիպում են մտածել արտասահմանյան որեւէ երկիր տեղափոխվելու մասին: Թեպետ ողնուղեղի վնասվածքն այնտեղ նույնպես վերացնել  հնարավոր չի լինի, որովհետեւ դրա բուժումը դեռեւս գտնված չէ, բայց նրանք հույս ունեն, որ գոնե կգտնեն տարրական պայմանները, որոնց շնորհիվ էապես հեշտանում է մարդու կենցաղավարությունը: 

Տպել
6329 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ