Երևան
29 °C
Աշխարհում պարենամթերքի գների անկման բավականին երկար տեւած շրջանը կարծես ավարտվում է: ՄԱԿ-ի պարենի կազմակերպության (FAO) օրերս հրապարակած զեկույցի համաձայն՝ հունիսին հիմնական պարենամթերքների գները աշխարհում արդեն գրեթե չեն նվազել` անցած տարվա հունիսի համեմատ նվազումը ընդամենը 1 տոկոս է:
Առաջին հայացքից գրեթե ոչինչ չասող այս տեղեկատվությունը իրականում ցույց է տալիս, թե Հայաստանը ինչպիսի հնարավորություններ բաց թողեց տնտեսական աճ ապահովելու համար: Խնդիրն այն է, որ պարենամթերքի գները նվազում են 2013 թվականի ապրիլից: Անցած ավելի քան երեք տարիների ընթացքում պարենամթերքի գները աճել են միայն 2014 թվականին, այն էլ շատ կարճ ժամանակով` մի երկու-երեք ամիս, ապա նվազել մինչեւ այս տարի:
Ինչպիսի հնարավորություններ է ստեղծում նման իրավիճակը: Հիմնական պարենամթերքը լինելով սպառողական գների վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող բաղադրիչը, հանգեցնում է ընդհանուր գնաճի կտրուկ նվազմանը, իսկ երբեմն բերում գնանկման: Քանի որ գնանկումը տնտեսության համար նույնքան վատ երեւույթ է, որքան գնաճը, ուստի բոլոր երկրներում սկսում են պայքարել գնանկման դեմ եւ դա անում են տնտեսությունը խթանելու, այսինքն վարկերի տոկոսները նվազեցնելու օգնությամբ: Ցածր տոկոսներով վարկերը նպաստում են տնտեսության աշխուժացմանը, բարձրանում են մարդկանց եկամուտները, մարդիկ ավելի շատ ապրանքներ գնելու հնարավորություններ են ստանում, եւ դա բերում է գների աճին:
Արդեն երրորդ տարին անընդմեջ հատկապես զարգացած երկրները ընթանում են հենց այս ուղղությամբ: Մասնավորապես կտրուկ նվազեցնում են կենտրոնական բանկերի կողմից առեւտրային բանկերին տրվող վարկերի տոկոսադրույքները, այսինքն վերաֆինանսավորման տոկոսադրույքները, բանկերն էլ իրենց հերթին նվազեցնում են գործարարներին տրվող վարկերի տոկոսները: Բավական երկար ժամանակ ասենք՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում վերաֆինանսավորման տոկոսադրույքները ձգտում էին 0-ի, այսինքն կենտրոնական բանկերը գրեթե անտոկոս վարկեր էին տալիս առեւտրային բանկերին:
Բայց Հայաստանում պատկերը, մեղմ ասած, այլ էր: Նախ համաշխարհային շուկաներում պարենամթերքի կտրուկ ու տպավորիչ էժանացումը ոչ մի կերպ «չէր հասնում» Հայաստան մինչեւ 2016 թվականի գարուն: Ասենք՝ ձեթի, կաթնամթերքի, շաքարի, ցորենի գները աշխարհում եւ այլ մթերքների գները համաշխարհային շուկաներում նվազում էր 10, 15, 20, 25 տոկոսով, բայց Հայաստանի «հեչ վեջն էլ չէր»: Մեզ մոտ ապրանքները շարունակում էին սահուն թանկանալ: Եվ դա պայմանավորված էր նրանով, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման ոլորտը օլիգոպոլացված է: Ու երբ դրսում ապրանքները էժանանում են, իսկ ներսում թանկանում, ապա դրանց ներկրողները լրացուցիչ գերշահույթներ են ստանում: Այս իրավիճակը թույլ չէր տալիս ՀՀ կենտրոնական բանկին էականորեն նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ դա որոշ չափով արդարացված էր: Եվ այն ժամանակահատվածում երբ աշխարհում ապրանքները էժանանում էին, իսկ Հայաստանում թանկանում, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում էր 8-9 տոկոսի միջակայքում: Առեւտրային բանկերն էլ չէին նվազեցնում բիզնեսին տրվող վարկերը, ու մեր գործարարները ստիպված էին օգտվել 18-24 տոկոսանոց վարկերից: Այսինքն, վերը նշված ժամանակահատվածում օլիգոպոլիաների մեղքով մեր տնտեսությունը աճելու հնարավորություն կորցրեց:
Հետո եկավ 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերը, երբ դրամը սկսեց ցնցվել եւ ի վերջո շոշափելիորեն արժեզրկվեց: Խուճապային տրամադրությունները մեղմելու նպատակով ԿԲ-ն կտրուկ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքները ու անցած տարվա սկզբից սկսեց շատ դանդաղ նվազեցնել տոկոսադրույքը, աշնանից նվազման տեմպը մի քիչ արագացավ, հետո էլի նվազեց ու անցած ամիս հասավ 7.5 տոկոսի: Բայց այս տարվա գարնանից Հայաստանում ոչ միայն գնաճի տեմպն էր նվազել, այլեւ արդեն գնանկում էր: Այսինքն, ապրանքների գները ավելի էժան էին, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ դա նշանակում էր, որ դեռ երեք տարի առաջ ամբողջ աշխարհում արձանագրվող գնանկումը վերջապես հասավ Հայաստան ու հունիսին կազմեց -2.1 տոկոս: Այսինքն, օլիգոպոլիաների տված վնասը մի փոքր մեղմվեց: Բայց ԿԲ-ն նույնիսկ այս դեպքում տոկոսադրույքի կտրուկ նվազման չգնաց: Իսկ դա նշանակում է, որ հիմա էլ Հայաստանում վարկերի չափազանց բարձր տոկոսների մեղքը կոնկրետ ԿԲ-ինն է: Ու քանի որ բարձր տոկոսով վարկերի պայմաններում տնտեսությունը զարգանալ չի կարող, ուստի մեր տնտեսական ներկա վիճակի մեղքը օլիգոպոլիաների հետ մեկտեղ հավասարապես կիսում է նաեւ Կենտրոնական բանկը:
Գուցե կանցնեն տարիներ ու հետահայաց մեղադրանքներ կհնչեն ԿԲ-ի հասցեին, հաշվարկներ կարվեն, թե ինչպիսի վնաս է տվել Կենտրոնական բանկը...: Բայց արդեն կարծես թե ուշ է: Աշխարհում մթերքների գները շուտով կսկսեն աճել: Իսկ փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն էժանացման, համաշխարհային շուկայում ապրանքների թանկացումը կայծակնային արագությամբ է հասնում Հայաստան, ու այդ պարագայում ԿԲ-ն գնաճը զսպելու համար թերեւս կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բիզնեսին տրվող վարկերը էլ ավելի կթանկանան...: Մի խոսքով, շուտով կգա ձեռքները ծնկերին խփելու, մազերը փետելու, լացուկոծ անելու մի շրջան:
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
© 2024 Հայկական ժամանակ