Իրավիճակն արդեն սկսում է դուրս գալ վերահսկողությունից. Լուսինե Բադալյան

25/07/2016 schedule10:54

Երեկ արդեն 6-րդ օրն էր, ինչ «Սասնա ծռեր» խումբը գրավվել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը: Այդ ընթացքում շատ ջրեր հոսեցին, ժողովուրդն իրեն միայնակ զգաց, կորցրել-փնտրում էր Սերժ Սարգսյանին, ով 6 օր անց վերջապես խոսեց:

Այս թեմաների շուրջ երեկ զրուցել ենք հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի հետ: 

- Լուսինե, նախ ինչպե՞ս եք գնահատում այս օրերին տեղի ունեցողը, ո՞րն է դրա պատճառն ու հետեւանքը:

- Տեղի ունեցածին, թե ի սկզբանե ինչպե՞ս է սկսվել, ի՞նչ նպատակներով են մարդիկ գնացել այդ քայլին, ես բնորոշում տալ չեմ կարող: Բայց կարող եմ ժողովրդի տեսանկյունից ասել, որ արդեն իսկապես, դանակը հասել է ոսկորին, ու արդեն իրավիճակը սկսում է դուրս գալ վերահսկողությունից: Այսինքն` կարելի է միշտ սպասել նմանատիպ իրավիճակների, ըմբոստության, ընդվզումների, եւ դա բնականոն ընթացք է, որովհետեւ արդեն ուղղակի հնարավոր չէ ապրել այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք շատ երկար ժամանակ: Ի սկզբանե, երբ այս ամեն ինչը սկսվեց, ես կարծում էի` սա մի խթան է, որ կարող է ժողովուրդը պայքարը, այսպես ասած, իրենով անել: Բայց մենք ունենք շատ լուրջ խնդիր. չունենք լիդեր, ում վստահում ենք քիչ, թե՝ շատ: Գուցե բոլորի նպատակները մաքուր են, ովքեր, որ առաջնորդում են նմանատիպ պայքարները, բայց ժողովուրդն այնքան է խաբվել, որ միշտ կասկածելով է մոտենում, ոչ թե կամք չունի կամ վախենում է փողոց դուրս գալ: «Սասնա ծռեր» խմբի անդամները գիտակցաբար գնացել են այս քայլին` ժողովրդին ցույց տալու, որ պատրաստ են ինչ-որ բան փորձել լուծել: Պավլիկ Մանուկյանը նույնիսկ որդու հետ է այնտեղ: Ես վստահ ասում եմ` մեզանից ոչ մեկն այդպիսի բան չէր կարող անել: Անձամբ ես` չէի կարողանա: Ես իմ կյանքը կդնեի վտանգի տակ, բայց իմ ընտանիքինը, իմ երեխաներինը` ոչ: Ամեն դեպքում, հավատում ենք, թե չենք հավատում, կասկածում ենք, քննարկում ենք, նպատակները չենք հասկանում, բայց նրանց այդ քայլը հարգանքի արժանի է, ես շատ ցավում եմ, որ մեր երկրի իշխանությունը լուրջ չի ընդունում կատարվողը: Նախագահի այսօրվա խոսքը ամենամեծ վկայությունն է, որ ինքը ժողովրդին ուղղակի լուրջ չի ընդունում:

- Նրա հայտարարություններն, արդյոք չէ՞ր նշանակում, որ իշխանությունը ոչ մի զիջում չի պատրաստվում անել:

- Իհարկե: Նախ, այդ խոսքը չէր էլ լինի, եթե չլիներ այն համընդհանուր կոչը, որ նախագահը, այնուամենայնիվ, խոսի: Սա մի փոքրիկ ողորմության նման բան էր: Նա իմիջայլոց ասաց.« դե լավ, ասացի կփորձեմ հնարավորինս առանց մեծ կորուստների այս հարցը լուծել, բայց հանգստացե՛ք, նստե՛ք տեղներդ, միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, մեր երկիրն ունի լուծելու ուրիշ լուրջ խնդիրներ»: Տվյալ պահին կարծում եմ՝ ավելի լավ էր, ընդհանրապես, ոչինչ չասել:

- Զենքով հարցեր լուծելու ուղին ընտրվելուց հետո շատերը հերթական անգամ արձանագրում են, Դուք էլ քիչ առաջ ակնարկեցիք, որ իշխանությունը բռնազավթածներից ազատվելու այլ ելք, քան զինված ապստամբությունն է, չկա: Այդ ճանապարհով, գուցե հնարավոր լինի հասնել իշխանափոխության, բայց դրանից հետո կունենա՞նք ավելի լավ Հայաստան:

- Դեռ մի քանի օր առաջ իշխանության կողմից սկսեցին ինչ-որ կարծիքներ հնչել, որ զենքով հարց չեն լուծում: Նախ, ընդհանրապես, այդ կարգախոսը պետք է հանել օրակարգից, որովհետեւ դա խիստ վիրավորում է ցանկացած քաղաքացու: Եթե այս անգամ զենքով ժողովրդի կողմից հարց է լուծվում (ցավոք սրտի, իհարկե, մեկ զոհ կա, որի համար բոլորս ենք ցավում), ես ուզում եմ հիշեցնել, որ իշխանությունն ընդամենը մի քանի տարի առաջ խաղաղ ցույց անող մարդկանց զոհեց` իր հարցերը լուծելու համար:

- Այո, բայց դրանից երկիրը մի քայլ առաջ չգնաց:

- Չգնաց: Ուզում եմ ասել` խաղաղ ցույց անող մարդկանցից ութ զոհ եղավ եւ բազմաթիվ վիրավորներ, ու երբ դրանից հետո այդ նույն իշխանությունը բարձրաձայն ասում է, որ զենքով հարց չի լուծվում, դա վիրավորում է կոնկրետ իմ ինքնասիրությունը:

- Երբ իշխանությունն է դա ասում, նման արձագանքը հասկանալի է, իսկ եթե զուտ երկրի շահի տեսանկյունից ենք նայում՝ գնալ զենքով , իշխանափոխություն անելուց հետո Հայաստանը կշտկվի՞, թե՞ ընդհակառակը:

- Այս պահի դրությամբ ,մի կողմից ստացվում է, որ թուլացնում ես պետությունը, բայց մյուս կողմից էլ, ես քիչ առաջ նշեցի, որ մենք չունենք լիդեր, ես չեմ տեսնում այն մեկին, որի մասին կարող եմ ասել` այ թող գա, փոխարինի: Ու վստահ եմ, որ ժողովրդի մեծ մասին էլ հենց այդ նույն խնդիրն է, որ թույլ չի տալիս դուրս գալ ու միանգամից այս հարցը լուծել`զենքով լինի, թե առանց զենքի: Ռոմանտիկ է թվում, բայց ինչպես ես, այնպես էլ երեւի շատ-շատերը հույս ունեն, որ կիրթ, խելոք, չհեղինակազրկված, դիվանագիտական մտածելակերպ ունեցող ինչ-որ մեկը հանկարծ մի տեղից կերեւա, կուրվագծվի: Ու եթե այդպիսի բան լինի, հավատացեք, տանը նստած կամ զայրացած այս մարդիկ բոլորն էլ դուրս են գալու, կանգնելու են այդ լիդերի կողքին:

- Վերլուծելով` «Սասնա ծռերի» գործունեությունը, խումբն իշխանափոխության ի՞նչ ծրագիր ունի ու ո՞րն էր լինելու ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու հաջորդ քայլը: Կա՞ հաջորդ քայլ ձեր տպավորությամբ:

- Ես կարծում եմ` դեռ ընթացքի մեջ է իրենց ծրագրածը: Այստեղ միակ ուժը իրենց չհանձնվելն է, ու հնարավոր է, որ այդ ընթացքում ինչ-որ խելացի մարդիկ միանան այդ պայքարին ու փորձեն խաղաղ ճանապարհներով հասցնել ժողովրդին իր նպատակին: Իմ կարծիքով հիմա այս ամենի ժամանակը չէր, դրան պետք էր շատ լավ պատրաստվել ու բոլոր ելքերը հաշվի առնել: Միեւնույն ժամանակ չեմ ուզում նսեմացնել իրենց արած քայլը: Այսօր երկու կողմն էլ չի գնալու որեւիցե զիջման: Էլի ժողովուրդը պիտի որոշի, ժողովուրդն էլ մոլորության մեջ է, չգիտի` ինչ որոշի, որովհետեւ հստակ ուզում է իշխանափոխություն, բայց փոխարինողին չի տեսնում: 

Հարցազրույցն արվել է հուլիսի 22-ին

Տպել
11789 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը