Ամառային 31-րդ օլիմպիական խաղեր. Մնաց մեկ շաբաթ

29/07/2016 schedule12:52

Ուղիղ մեկ շաբաթից՝ օգոստոսի 5-ին, Բրազիլիայի Ռիո Դե Ժանեյրո քաղաքում մեկնարկվելու է տարվա մարզական գլխավոր իրադարձությունն՝ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը, որին մասնակցելու են հայաստանցի 33 մարզիկ: Անցյալ տարեվերջին «Epress.am» -ը հանդես եկավ նախաձեռնությամբ. «Ինչ կցանկանայիք լուսաբանել, ինչ լուր կցանկանայիք հաղորդել նոր՝ 2016 թվականին»՝ առաջարկեցին կայքի աշխատակիցները: «20 տարի անց հայաստանցի մարզիկը հռչակվել է Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ռիո Դե ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել է Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա 2-րդ ոսկե մեդալն է Օլիմպիական խաղերում. 1996 թվականին օլիմպիական չեմպիոն էր հռչակվել ըմբիշ Արմեն Նազարյանը»՝ սա իմ ցանկալի մարզական լուրերից առաջինն էր (epress.am, 01.01.2016թ.): 

Մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին անհասկանալի է անգամ, թե ինչպես ենք նշելու, ուրախանալու այն դեպքում, եթե ցանկությունս իրականություն դառնա: Սպորտային ամենամեծ հաղթանակները չեն կարող ծածկել այն իրական վտանգները, որոնց առաջ կանգնած ենք արդեն երկար տարիներ եւ որոնք շատ ավելի սուր բնույթ են ստացել այս օրերին: Բայց մեր մարզիկները, Հայաստանի Օլիմպիական պատվիրակության անդամներն արդեն Բրազիլիայում են, նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին եւ մեկ շաբաթից մեկնարկող մարզական փառատոնում ունեն լուրջ հավակնություններ: Մեր մարզիկները մասնակցելու են Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված 28 մարզաձեւից 8-ին՝ ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, մարմնամարզություն, ձյուդո, հրաձգություն, լող, ատլետիկա, եւ միգուցե հայ մարզիկների հաջող ելույթները որոշակի դրական տեղաշարժ կամ ֆոն ապահովեն Հայաստանում: «Սպորտը խաղաղություն է»՝ Օլիմպիական խաղերի այս գլխավոր սկզբունքն առավել քան արդիական է հիմա մեր երկրում:

Հայաստանի Օլիմպիական կոմիտեն հրապարակել է հայ մարզիկների ելույթների նախնական ժամանակացույցը, համաձայն որի, Օլիմպիական խաղերի բացման արարողության հաջորդ իսկ օրը՝ օգոստոսի 6-ին, պայքարի մեջ են մտնելու մեր 4 մարզիկը՝ ձյուդոիստ Հարություն Դավթյանը, մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը: Հասկանալի է, որ նման մեծ մրցաշարերից առաջ հաշվարկվում են մասնակիցների հնարավորությունները, կազմվում են ֆավորիտների ցուցակ եւ այլն: Ակնհայտ է, որ հայաստանցի ատլետները եւ լողորդները Բրազիլիա են մեկնել ապահովելու օլիմպիական կարգախոսներից մեկի առաքելությունը՝ «կարեւորը մասնակցությունն է»: Մեր լողորդների եւ ատլետների հետ Օլիմպիական խաղերի չեն մեկնել նրանց մարզիչները, ինչը ցանկացած դեպքում տարօրինակ է: Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը այս իրավիճակը բացատրել է այն հանգամանքով, որ լողորդներից եւ ատլետներից մեդալներ չեն սպասում, հետեւաբար մարզիչներ պետք չեն. մեկնաբանությունները այս դեպքում ավելորդ են: Ուղղակի իրավիճակը զավեշտալի է դարձնում այն հանգամանքը, որ հայաստանցի 2 լողորդները Օլիմպիական խաղերին մասնակցում են ՀԱՕԿ խնդրանքով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից տրամադրված «սպիտակ քարտերով»: Ամեն դեպքում ցանկանանք, որ մեր լողորդները եւ ատլետները Բրազիլիայից վերադառնան ողջ-առողջ եւ մի լավ հանգստացած:

Օլիմպիական խաղերի ժամանակացույցի համաձայն՝ Հայաստանի համար առավել կարեւոր օրեր են օգոստոսի 14-ը, 15-ը, 16-ը: Ըստ հերթականության, այդ օրերին պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները (Արսեն Ջուլֆալակյանը՝ օգոստոսի 14-ին, Արթուր Ալեքսանյանը եւ Միհրան Հարությունյանը՝ օգոստոսի 16-ին), ծանրորդները (Սիմոն Մարտիրոսյանը՝ օգոստոսի 15-ին, Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը՝ օգոստոսի 16-ին): Մեր ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանն իր ելույթներն անցկացնելու է օգոստոսի 10-ին եւ միգուցե, Օլիմպիական խաղերում մեր առաջին մեդալը լինի հենց այդ օրը:

Տպել
2452 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ