Վարչապետի փիարը ...եւ այն հին մեղեդին

05/08/2016 schedule19:30

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ անդրադառնում է մեր տնտեսության մեջ պաշտոնապես արձանագրված վարդագույն ցուցանիշներին:

«...Առաջին կիսամյակի արդյունքներով կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին՝ 2016 թվականի հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 4.8 տոկոսով»,- երեկ ՀՀ կառավարության նիստի սկզբում ասաց վարչապետը: Նա կրկին խոսեց տնտեսությունում իր կարծիքով արձանագրվող որակական փոփոխությունների մասին: Իբր մեր տնտեսության աճն այլեւս պայմանավորված է ոչ թե ներքին սպառման աճով, այլ արտահանման աճով. «Արտաքին առեւտրաշրջանառության աշխուժացման արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2016 թվականի առաջին 6 ամսվա արդյունքներով կազմել է 8.9 տոկոս: Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը եւս շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առեւտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Չնայած ներքին սպառման կրճատմանը, ՀՀ վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ, ինչը վկայում է որակապես նոր՝ արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի նախանշանների մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ճիշտ նույն բաները մի քիչ այլ ձեւակերպումներով նա ասել էր նաեւ օգոստոսի 2-ին իր մոտ հրավիրված մի խորհրդակցության ժամանակ: Ընդ որում, խորհրդակցության ժամանակ, ինչպես նշված էր տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ, քննարկվել են «2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները»: Դժվար է հիշել նախկինում վարչապետի մոտ նման «օրակարգով» հրավիրված խորհրդակցություններ:

Ինչու է Հովիկ Աբրահամյանն այսքան կենտրոնացել իր կառավարության «հաջողությունները» այսպես պրոպագանդելու վրա: «Հանձնարարում եմ բոլոր նախարարներին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս հանրությանը ներկայացնել ոչ միայն ձեռքբերումները, այլեւ իրենց տարեկան եւ հեռանկարային օրակարգում գտնվող կոնկրետ նախաձեռնությունները, ծրագրերը, դրանցում հանրությանը ներգրավելու հնարավորությունները»,- երեկ հայտարարել է վարչապետը: Ինչպես արդեն նշել էինք, դրա պատճառներից մեկը կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ պայքարում կառավարության լիակատար ու հիմնահատակ տապալումն է, եւ հիմա նա պետք է ինչ-որ «հաջողություններ» ցույց տա՝ քողարկելու համար  կառավարության անգործունակությունը նման պայքարի հարցում: Հաջորդ դրդապատճառը, թերեւս, վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին համառորեն շրջող լուրերն են, որոնք էլ ավելի ուժգնացան «Սասնա ծռերի» գործողությունից հետո, եւ ակնհայտ է, որ գործող իշխանությունը պետք է զոհաբերություններ անի, եւ «զոհի» ամենահարմար թեկնածուն հենց վարչապետն է իր կառավարությունով հանդերձ: Ու անընդհատ իր «հաջողությունների» մասին շեփորահարելով՝ Հովիկ Աբրահամյանը փորձում է խուսափել «զոհաբերվելուց»:

Ով ով, բայց վարչապետը եւ նրան տնտեսության «որակական» փոփոխության մասին վերլուծություններ տրամադրողները շատ լավ հասկանում են, որ այդ վերլուծությունները չունեն որեւէ շոշափելի հիմք, մեր տնտեսությունը որակապես չի փոխվում, իսկ ցուցանիշները, որոնց վրա կառուցվում են այդ վերլուծությունները, ակնհայտորեն նկարված են ու կեղծ:

Բացի այդ, խոսելով այս տարվա առաջին կիսամյակի մասին, այդ վերլուծությունների հեղինակները չէին կարող չնկատել, որ կիսամյակի վերջին ամսին` հունիսին ստացվել են ուղղակի խայտառակ վատ ցուցանիշներ: Այս տարվա հունիսին անցած տարվա հունիսի համեմատ գյուղատնտեսությունը նվազել է, շինարարությունը նվազել է, առեւտրի շրջանառությունը նվազել է, էլէներգիայի արտադրությունը նվազել է.... Իսկ տարվա առաջին ամիսներին երկնիշ աճ արձանագրող արտահանման ծավալները հունիսին աճել են ընդամենը 1.2 տոկոսով:  Նույն վիճակն է հարկերի հավաքագրման հարցում...: Մի խոսքով, եթե այս միտումները շարունակվեն, ապա մի քանի ամսից այլեւս պարծենալու ցուցանիշներ չէին լինելու, եւ վարչապետը հարմար պահ է գտել սեփական «փիառի» համար:

Իսկ ինչ վերաբերում է վարչապետի մատնանշած մեկուկես տարիներին, երբ «տնտեսական աճն ապահովվել է արտաքին առեւտրի շնորհիվ», ապա այստեղ, մեղմ ասած, տարակուսելու հիմքեր կան: Խնդիրն այն է, որ այդ ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 900 միլիոն դոլարով: Այսինքն, նշված ժամանակահատվածում այդքան փող «լցվել է» տնտեսության մեջ: Եթե կառավարությունը ոչինչ չաներ, ապա այլ հավասար պայմաններում դա պետք է հանգեցներ համախառն ներքին արդյունքի 6-7 տոկոս աճի: Այնինչ, օրինակ 2015 թվականին արձանագրվել է 3 տոկոսանոց տնտեսական աճ: Այլ կերպ ասած, կառավարության գործունեության արդյունքում մենք ունեցել ենք մոտ 4 տոկոսանոց տնտեսական անկում, որը միայն պարտքեր ներգրավելու շնորհիվ դարձել է 3 տոկոս աճ, այն էլ խիստ կասկածելի ու ակնհայտ նկարած:  

Ի դեպ, երեկ վարչապետն իր կարծիքով կանխել է ամենաբնական հարցը, որ ծագում է այսպիսի տնտեսական «աճերի» ժամանակ: Այն է`ինչու մարդիկ դա չեն զգում: «Մենք պետք է անենք ամեն ինչ, որ տնտեսական աճը լինի ներառական, հասարակության յուրաքանչյուր անդամ զգա փոփոխություններ իր կենսամակարդակում»,- ասել է նա: Մի խոսքով, մեզ էլի փորձելու են ստիպել, որ տնտեսական աճերը զգանք մեր մաշկի վրա: Ծանոթ ձայնասկավառակ է, չէ՞: Ձանձրալիորեն ծանոթ:

Տպել
3367 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց