Ամառային 31-րդ Օլիմպիական խաղեր. Արտագաղթի «շնորհիվ»

10/08/2016 schedule11:26

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի չեմպիոն Յանա Եգորյանը

Ռիո Դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում եթե հնարավոր լիներ տարբեր երկրների դրոշների տակ հանդես եկող հայ մարզիկներից հավաքական կազմել, ապա այն քանակով եւ որակով առնվազն չէր զիջի Հայաստանի Օլիմպիական հավաքականին: Ռուսաստանի, Գերմանիայի, Բրազիլիայի եւ մի շարք այլ երկրների կազմերում հանդես են գալիս հայազգի մարզիկներ, որոնց մեծ մասը նախկին հայաստանցիներ են: Նախօրեին սուսերամարտի կանանց թրասուսեր մրցաձեւում Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող 22-ամյա Յանա Եգորյանը:

Թեեւ բոլոր տեղեկագրքերում Յանայի ծննդավայրը նշված է Երեւան, սակայն նա պնդում է, որ ծնվել է Թբիլիսիում: Ծնողների հետ ապրել է Երեւանում, իսկ 1999 թվականին Եգորյանների ընտանիքը տեղափոխվել է մերձմոսկովյան Խիմկի, ուր եւ սկսել է պարապել սուսերամարտով: Յանան պատանիների եւ երիտասարդների բոլոր մեծ մրցաշարերի, այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների հաղթող է դարձել արդեն, իսկ կարիերայի ամենամեծ նվաճումը, բնականաբար, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է: Ընդ որում, եզրափակիչում Յանա Եգորյանը հաղթեց ռուսաստանցի ամենահայտնի մարզուհուն՝ Սոֆյա Վելիկայային, որին Յանան համարում է սուսերամարտում իր կուռքը:

Գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում Յանա Եգորյանը նշում է իր ազգային պատկանելությունը՝ հայ եմ, պատմում ներկայումս Երեւանում ապրող հոր եւ տատիկի մասին: «Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո պատրա՞ստ ես համընդհանուր մեծ ուշադրության». այս հարցին Յանան պատասխանել է. «Հայ կինը պատրաստ է ամեն ինչին: Ես Եգորյան եմ: Եգորյան կլինեմ նաեւ վաղը, մյուս օրը: Տանը՝ Մոսկվայում, ինձ սպասում են մայրս եւ տատիկս: Տատիկիս վերջերս ես եմ տեղափոխել Երեւանից Մոսկվա: Նա է իմ ամենամեծ երկրպագուն: Իմ բոլոր մրցամարտերին հետեւում է սրտի դեղեր ընդունելով: Երեւանում է մնացել հայրս: Նա էլ է ինձ համար շատ անհանգստանում»:

Օլիմպիական մեդալին շատ մոտ է՝ կրկին Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող, մարմնամարզուհի Սեդա Թութխալյանը: 17-ամյա Սեդան գյումրեցի հանրահայտ սամբիստ Գուրգեն Թութխալյանի դուստրն է: ԽՍՀՄ- կազմում հայաստանցի Գուրգեն Թութխալյանը բազմաթիվ անգամ նվաճել է աշխարհի, Եվրոպայի չեմպիոնի կոչումները, իսկ 1991 թվականին ավարտել է մարզական կարիերան: Սեդայի ծնվելուց 1 տարի անց՝ 2000 թվականին Թութխալյանների ընտանիքը արտագաղթել է Հայաստանից՝ տեղափոխվել է Մոսկվա: Թութխալյանների որդին՝ Վահեն, ընտրել է հոր մարզաձեւը՝ սամբոն, իսկ Սեդան սկսել է հաճախել մարմնամարզության: Վահեն 2013 թվականին Բելառուսի դրոշի տակ նվաճել է սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Սեդան անցյալ տարի Բաքվում նվաճեց Եվրոպական 1-ին մարզական խաղերի չեմպիոնուհու կոչումը: Բրազիլիայում էլ ընթացող Օլիմպիական խաղերում Սեդա Թութխալյանն արդեն արծաթե մեդալ է նվաճել թիմային մրցաշարում եւ եզրափակիչ է դուրս եկել մի քանի վարժություններում: 

Սեդա Թութխալյանը (ձախից) եւ Հուռի Գեբեշյանը Ռիո դե Ժանեյրոյում

Նախկին հայաստանցիներ են բռնցքամարտիկներ, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող Դավիթ Գրաֆը (իսկական անունը Վահագն Սահակյան, ծնվել է Երեւանում), Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող, ազգությամբ եզդի Միշա Ալոյանը (ծնվել է Արմավիրի շրջանի Բամբակաշատ գյուղում), ըմբիշներ, Բրազիլիայի դրոշի տակ հանդես եկող, նախկինում Հայաստանի առաջնությունների մրցանակակիր Էդուարդ Սողոմոնյանը, Ռուսաստանի դրոշի տակ հանդես եկող, Եվրոպական 1-ին մարզական խաղերի չեմպիոն Ստեփան Մայրանյանը: Տարբեր երկրների դրոշի տակ հանդես են գալիս հայազգի ատլետ, հանդբոլիստ:

Դժվար է պնդել, թե այս մարզիկները նման բարձունքների կհասնեին, եթե չարտագաղթեին Հայաստանից: Առավել եւս այն մարզաձեւերում, որոնք Հայաստանում համարվում են ոչ հենակետային: Սուսերամարտը, սպորտային մարմնամարզությունը դուրս են Հայաստանի սպորտային ղեկավարների տեսադաշտից («Ռիո 2016»-ում Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ՝ ապրում եւ մարզվում է բացառապես ԱՄՆ-ում), մեր երկրում չկան անհրաժեշտ պայմաններ տարբեր մարզաձեւերով զբաղվելու համար: Ոչ բոլորին է տրված լավ ըմբիշ, շախմատիստ կամ էլ ծանրորդ լինել՝ ինչը կարծես պարտադիր է դառնում մեր երկրում մարզական հաջողությունների հասնելու համար: Յուրաքանչյուրին, գոնե սպորտում պետք է տրվի ազատ ընտրության հնարավորություն, ինչի համար անհրաժեշտ են պայմաններ՝ մարզադահլիճներ: Ցավոք, Հայաստանում ապրելով՝ շատերի համար դժվար է հաջողության հասնել, եւ «փրկում է» արտագաղթը:

Տպել
3112 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց