Պատվաստումների վտանգների մասին արդարադատության նախկին նախարարի գրառումն ու ԱՆ-ի հերքումը

23/08/2016 schedule17:30

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի համացանցային գրառումը` պատվաստումների ծանր հետեւանքների վերաբերյալ, առաջ է բերել առողջապահության նախարարության զայրույթը, եւ գերատեսչությունը նախկին նախարարին պատասխանել է զգացմունքային ու խիստ մի հայտարարությամբ:

Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ Հովհաննես Մանուկյանը, մի առիթով հանդիպելով «Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի սաներին ու տնօրենին, հրապարակել է վերջինից ստացած տեղեկությունը: «Պատվաստումներից տուժած կամ դրանց հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ քիչ չեն: Պատվաստանյութեր արտադրողների վերաբերյալ տեսակետները ինչ-որ խաչմերուկում բախվելուց բացի, լայնածավալ քննարկումներ ապահովելուց զատ, շոշափելի արդյունքներ չեն գրանցում: Անգամ բժիշկներն են այդ հարցում տարակարծիք. շատերը չեն պատվաստում իրենց երեխաներին, մի մասը զերծ է մնում սնդիկ ու այլ ծանր մետաղներ պարունակող պատվաստանյութերից, մի մասն էլ հրաժարվում է ընդհանրապես: Մինչ մարդկության «խելացի» հատվածը բիզնես շահեր է որոնում պատվաստանյութերի շուկայում, գիտնականները տարբեր կենդանիների վրա աղաղակող եւ լուռ փորձեր են անում, հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետեւանքի կրողներ… ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի՝ արտաքինից որեւէ խնդիր  չունեցող սաների տարբերությունը մյուս երեխաներից առաջին տպավորությամբ զրոյական է: Հետո արդեն պարերին, երգերին, արտաքին աշխարհի դրսեւորումներին նրանց արձագանքը տխրելու եւ մտորելու առիթ է տալիս: Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման արդյունք է, ինչը շտկողական կամ որեւէ այլ միջամտությամբ հնարավոր չէ ամբողջությամբ  վերացնել: Այս երեխաներից յուրաքանչյուրին փոքրիկ ուրախություն պատճառելը, ցավոք, ամենաքիչն է, ինչ հնարավոր է անել նրանց եւ նրանց ծնողների համար...»,- գրել է արդարադատության նախկին նախարարը:

«Այբ Բեն Գիմ» զարգացման կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մեր զրույցում դժվարացավ հստակ թվեր նշել, թե իրենց սաներից քանիսի մոտ են զարգացման խնդիրները առաջացել պատվաստումների հետեւանքով: Ասաց, որ կենտրոնը գործում է հինգ տարի եւ այդ ընթացքում աուտիկ սիմպտոմատիկաներով կամ աուտիզմի սինդրոմներով իրենց դիմած երեխաների 90 տոկոսի դեպքում ծնողները, որպես առկա իրավիճակի պատճառ, մատնանշել են պատվաստումները: Նման երեխաների մոտ, նրա փոխանցմամբ, խոսքը սկսում է հետ զարգանալ, վարքը դառնում է տարօրինակ, առաջանում են վախեր, տագնապներ` ճիչերով ու աղաղակով ուղեկցվող:

«Երբ որ ծնողին հարցնում ենք` նկատե՞լ եք, որ պատվաստումից հետո դա լինի, ծնողն ասում է` այո, պատվաստումից հետո է եղել, բայց մի դեպքում ազդեցությունը միանգամից է դրսեւորվել, մյուս դեպքում ավելի ուշ»,- նշեց կենտրոնի տնօրենը: Դիտարկմանը, թե փաստորեն իրե՛նք են նման հարցադրում անում, նա պատասխանեց. «Որովհետեւ մենք աշխատում ենք հետեւանքի հետ: Մեր մասնագետները` լոգոպեդներ, հոգեբաններ, արատաբաններ եւ այլն, պատճառը պե՞տք է իմանան, թե ոչ: Մեր իրավունքն է եւ պարտականությունը` ճշտել, թե նույնիսկ հղիությունը ծնողն ինչպես է տարել, ինչի հետեւանքով դա կարող է լինել, գենետիկական նախադրյալները, որպեսզի հասկանանք` երեխայի մոտ ինչ խնդիրներ կան: Մենք դա պետք է ուսումնասիրենք, որպեսզի շտկողավերականգնողական զարգացման աշխատանքներ կազմակերպենք: ... Մենք չենք զբաղվում ապացուցողական գործունեությամբ, դա մեր  պրոֆիլը չէ, եւ մեր հնարավորությունները թույլ չեն տա բացահայտել երեխաների մոտ առաջացած խնդիրների ու պատվաստումների կապը, բայց օրինաչափությունը միանշանակ նկատել ենք: Եթե ես անբարոյական մարդ լինի, կմտածեի` թող շատ լինեն այդպիսի երեխաները, գան ինձ մոտ, դրանից ես չեմ տուժի, բայց որպես մասնագետ ես ցավ եմ ապրում` ինչու նորմալ երեխան պետք է հանկարծ ռեգրեսիա ապրի»,- պատասխանեց Արմինե Դավթյանը:

Պատվաստումները վտանգավոր չեն

Առողջապահության նախարարությունը, սակայն, պատվաստումների անդառնալի հետեւանքների վերաբերյալ պնդումները հանրությանը մոլորության մեջ գցելու փորձ է որակում: «Նորից հնչում են անհիմն, անապացույց` զավեշտի հասնող ինչ-որ «մտքեր»: Կարծես միջնադարի խորքից տգիտությունն է վերադարձել եւ դեռ բավական չէ մարդկանց կյանքերն է փորձում վտանգի ենթարկել, դեռ մի բան էլ` ձեռքի հետ այնպիսի «հուզական» մտքեր է արտահայտում, որ կթվա, թե բարեհաճորեն փորձում է ամեն ինչ ուղղել: Նման մարդկանց հորդորում ենք մինչեւ հուզվելը մի քանի վայրկյան մտածել ու նոր պղտորել մարդկանց հոգիները: Հետաքրքիր է, արդյոք, կգտնվի՞ մեկը, որը կարող է գնահատել, թե մարդկությունն ի՞նչ կորուստներ կունենար, եթե չլինեին պատվաստումները: Արդյոք կգտնվի՞ այն խելոքը, որը կարող է իր պատասխանատվությամբ արգելել պատվաստումները եւ իր խղճի վրա վերցնել հազարավոր մանուկների հնարավոր մահը կյանքի առաջին իսկ տարիներին` մեծ կորուստներով աղետի հասցնելով մեր երկիրն ու ժողովրդին: Ցավոք, մենք` բժիշկներս ենք հաճախ ականատեսը լինում մեր օրերում ծնողների` պատվաստումներից զերծ պահելու պատճառով երեխային կորցնելու դժբախտությանը»,- նշում է առողջապահության նախարարությունը:

 Հայտարարում է, որ պատվաստումները մանուկների մտավոր զարգացման վրա բացարձակապես բացասական ազդեցություն չեն ունենում ու չեն դառնում զարգացման արատների պատճառ: Առողջապահական գերատեսչությունը հեթական անգամ պնդում է, որ Հայաստան ներմուծվող պատվաստանյութերը ոչ թե լավագույններից են, այլ ամենալավը: Ու նկատելով, որ աշխարհում կան զարգացած երկրներ, որտեղ պատվաստումներից խուսափողները պատժվում են օրենքի ուժով, խոստանում է, որ դրա փոխարեն «այսուհետ ՀՀ առողջապահության նախարարությունը կոշտ է արձագանքելու պատվաստումների հարցում մարտնչող տգիտության ցանկացած դրսեւորման»:

Քանի որ առողջապահության նախարարության վերոնշյալ հայտարարության մեջ խոսք կար միայն պատվաստումների հետեւանքով մտավոր արատների առաջացման անհնարինության մասին, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ֆիզիկական արատների նույնպե՞ս պատվաստանյութը չի կարող հանգեցնել: Նա ասաց, որ հնարավոր են միան հետպատվաստումային կարճատեւ ռեակցիաներ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր, ինչը, սակայն, բնորոշ է յուրաքանչյուր դեղորայքին: «Հաշմանդամության մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասաց Գայանե Սահակյանը: Հովհաննես Մանուկյանի գրառմանն անդրադառնալով էլ նա նշեց. «Ես որ կարդացի, անկեղծորեն զայրացա, երբ նման բան գրում է իրավաբանը, նախկին նախարարը: Դա նշանակում է, որ իր պաշտոնավարման ժամանակ հանցագործության մեջ մեղադրվող ցանկացած մեկին միայն ասեկոսեի մակարդակով, միայն ինչ-որ մեկի զրպարտանքով դատե՞լ են: Իրենք ապացույցներ չե՞ն հավաքել` ուսումնասիրելու` ինչքանով է լուրջ այդ մեղադրանքը: Նման գրառում համացանց գցել, ինչ է թե զարգացման կենտրոնի տնօրենը ասում է, որ իմ կենտրոնի երեխաները պատվաստումներից հետո՞ են հաշմանդամ դարձել: Իսկ ո՞ւր են ապացույցները»: 

Տպել
12857 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին