Ամենաթանկ մասնագիտությունները. 5 տարվա ընթացքում վարձավճարների չափն էապես աճել է

24/08/2016 schedule20:30

Հայաստանյան բուհերում պարբերաբար բարձրանում են առկա եւ հեռակա ուսուցման վարձավճարները: Սկզբում մեկը բարձրանում է, հետո մյուսը փորձում հասնել դրա ետեւից: Մասնավորապես առկա ուսուցման համակարգում կան մասնագիտություններ, որոնց համար սահմանված վարձավճարի չափը նախորդ հինգ տարվա ընթացքում աճել է մինչեւ 20 տոկոսով կամ ընդհուպ մինչեւ 200 հազար դրամով: Այսօր արդեն կան ֆակուլտետներ, որտեղ սովորելու համար տարեկան պետք է վճարել 1 միլիոն դրամ:

Ամենաթանկ մասնագիտությունները Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում են: Այնուհետեւ բարձր ցուցանիշներով հաջորդելու են գալիս Երեւանի պետական համալսարանը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ այլն: Ինչ վերաբերում է ուսման ամենացածր վարձաչափին, ապա դրանք ոչ պետական համալսարաններում են, ինչպես նաեւ մարզերում գործող պետական համալսարաններում ու երեւանյան բուհերի մասնաճյուղերում: Նվազագույն վճարի դիմաց մասնագիտություն է առաջարկում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը: Այստեղ տարեկան 195 հազար դրամով կարելի է սովորել տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա:

Ստորեւ ներկայացնում ենք երեւանյան պետական բուհերի առկա համակարգում ուսուցանվող այն մասնագիտությունները, որոնք ինչպես հինգ տարի առաջ, այնպես էլ հիմա կազմում են ամենաթանկարժեքների ցանկը: Բերված են նաեւ դրանց համար սահմանված տարեկան վարձավճարների չափը թե՛ 2011 թվականի դրությամբ, եւ թե՛ 2016-ի: Ի դեպ, նշած ժամանակահատվածում ուսման վարձը բարձրացնելուց ամբողջությամբ զերծ են մնացել կամ գրեթե չեն գնացել այդ քայլին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւ Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:

1. ԵՊԲՀ - Ընդհանուր բժշկության ֆակուլտետ - 2011-ին` 800 հազար դրամ, 2016-ին`1 միլիոն դրամ (բուժական գործ)

2. ԵՊԲՀ - Ստոմատոլոգիա - 2011-ին` 800 հազար դրամ, 2016-ին` 1 միլիոն դրամ

3. ԵՊՀ - Իրավագիտություն - 2011-ին` 700 հազար դրամ, 2016-ին` 870 հազար դրամ

4. ԵՊԿ - Երաժշտական արվեստ - 2011-ին` 600 հազար դրամ, 2016-ին` 700 հազար դրամ

5. ԵՊԲՀ - Դեղագիտական ֆակուլտետ - 2011-ին` 580 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ (ֆարմացիա)

6. ԵՊՀ - Միջազգային հարաբերություններ - 2011-ին` 500 հազար դրամ, 2016-ին` 650 հազար դրամ

7. ԵՊՃՇՀ - Շենքերի նախագծում - 2011-ին` 490 հազար դրամ, 2016-ին` 590 հազար դրամ

8. ԵՊՀ - Տնտեսագիտության տեսություն - 2011-ին` 480 հազար դրամ, 2016-ին` տնտեսագիտություն՝ 650 հազար դրամ

9. ԵՊՀ - Կառավարում - 2011-ին` 480 հազար դրամ, 2016-ին`  650 հազար դրամ

10. ԵՊՃՇՀ - Կադաստր եւ կիրառական գեոդեզիա - 450 հազար դրամ, 2016-ին` 590 հազար դրամ (գեոդեզիա եւ կադաստր)

11. ԵՊՃՇՀ - Անշարժ գույքի փորձաքննություն եւ կառավարում - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 590 հազար դրամ (անշարժ գույքի փորձաքննություն)

12. ԵՊՃՇՀ - Ջրային համակարգերի շինարարություն եւ շահագործում - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 590 հազար դրամ

13. ԵՊՃՇՀ - Տրանսպորտային ուղիների, միջոցների շինարարություն, կազմակերպում եւ դրանց շահագործում - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 590 հազար դրամ (Տրանսպորտային ուղիների շինարարություն եւ շահագործում)

14. ԵՊՀ - Քաղաքագիտություն - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

15. ԵՊՀ - Թարգմանչական գործ. անգլերեն-հայերեն - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

16. ՀՊՏՀ - Հաշվապահական հաշվառում - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

17. ՀՊՏՀ - Կառավարում - 2011-ին` 450 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

18. ՀՊՄՀ - Անգլերեն լեզու եւ գրականություն - 2011-ին` 420 հազար դրամ, 2016-ին` 445 հազար դրամ

19. ՀՊՄՀ - Մանկավարժություն եւ մեթոդիկա (տարր. կրթ.) - 2011-ին`  420 հազար դրամ, 2016-ին` 445 հազար դրամ

20. ՀՊՄՀ - Գերմաներեն լեզու եւ գրականություն - 2011-ին` 410 հազար դրամ, 2016-ին` 410 հազար

21. ՀՊՄՀ - Ֆրանսերեն լեզու եւ գրականություն - 2011-ին` 410 հազար դրամ, 2016-ին` 410 հազար դրամ

22. ՀՊՄՀ - Իսպաներեն լեզու եւ գրականություն - 2011-ին` 410 հազար դրամ, 2016-ին` 410 հազար դրամ

23. ՀՊՃՀ - Տեղեկատվական տեխնոլոգիաներ - 2011-ին` 404 հազար դրամ, 2016-ին` 504 հազար դրամ

24. ՀՊՃՀ - Տեղեկատվական անվտանգություն - 2011-ին` 404 հազար դրամ, 2016-ին` 504 հազար դրամ

25. ՀՊՏՀ - Վիճակագրություն - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 500 հազար դրամ

26. ԵՊՀ - Հոգեբանություն - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 540 հազար դրամ

27. ԵԹԿՊԻ - Ռեժիսուրա - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

28. ԵԹԿՊԻ - Կինոարվեստ - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

29. ԵԹԿՊԻ - Օպերատորություն - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

30. ԵԹԿՊԻ - Պարարվեստի ռեժիսուրա - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 600 հազար դրամ

31. ԵՊԼՀ - Լեզվաբանության եւ միջմշակութային հաղորդակցության ֆակ. - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 400 հազար դրամ (այսօր սրանք երկու առանձին մասնագիտություններ են` նույն վարձաչափով)

32. ԵՊԼՀ - Օտար լեզուների ֆակուլտետ - 2011-ին` 400 հազար դրամ, 2016-ին` 400 հազար դրամ( օտար լեզու եւ գրականություն)

Ծանոթագրություն - ԵՊԲՀ` Երեւանի պետական բժշկական համալսարան, ԵՊՀ` Երեւանի պետական համալսարան, ԵՊԿ` Երեւանի պետական կոնսերվատորիա, ԵՊՃՇՀ` Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարան, ՀՊՏՀ ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՊՄՀ` Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՊՃՀ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ԵԹԿՊԻ` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, ԵՊԼՀ` Երեւանի պետական լեզվաբանական համալսարան: 

Տպել
5805 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»