Ինչպես են Հայաստանում «աճեցնում» տնտեսությունը. մեթոդոլոգիայի կախարդանքը

25/08/2016 schedule18:10

Մեր երկրի տնտեսական աճի մասին պատումները կարելի է հավաքել մի ժողովածուի մեջ եւ փոխանցել սերունդներին՝ որպես ֆանտաստիկ վեպ:

Վերջերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից տեղեկացանք, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի  տնտեսությունը աճել է 15 տոկոսով: Մեր տնտեսության աճը պաշտոնապես ներկայացնող կառույցի` ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը այդպես էլ չկարողացավ բացատրել, թե որտեղից է Պուտինը վերցրել այդ տվյալները: Իրականում պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր տնտեսությունում անկում է տեղի ունեցել` մոտ 5 տոկոս: Այսինքն, խնդիրը հաշվելու մեջ է:

Եվ ուրեմն, ինչպես են հաշվում, որ ստացվում է, թե մեր տնտեսական «աճել» է: Հայտնի տնտեսագետ Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է արել «Գյուղատնտեսության ոլորտի վիճակագրական հեքիաթները եւ իրականությունը...» վերնագրով:

«Օգոստոսի 22-ին ԱՎԾ-ն հրապարակեց օպերատիվ վիճակագրություն, որով 2015թ. հուլիսի համեմատ ՏԱՑ-ը (տնտեսական ակտիվության ցուցանիշը) նվազել էր 4.3%-ով: Նայենք ու բացահայտենք վիճակագրական խութերը փաստերով...:

2016թ. հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 89.7 մլրդ դրամ  եւ իրավացիորեն նշված է, որ 2015թ. հուլիսի համեմատ այն նվազել է 3.8 տոկոսով, քանի որ 2015թ. հուլիսին եղել է 92.8 մլրդ դրամ: Տեղեկանքում նշված է, որ 2014թ. հուլիսի նկատմամբ գյուղատնտեսությունը գրանցել է 15 տոկոս աճ, ինչը բացարձակ սուտ է, քանի որ 2014թ. հուլիսին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը, ըստ ԱՎԾ-ի, եղել է մոտ 96.6 մլրդ: Այսինքն, 2014թ. հուլիսի համեմատ 2015թ. հուլիսին գյուղատնտեսությունը իրականում 3.9 տոկոս անկում է գրանցել, մինչդեռ ներկայացվել է 15% աճ...: Ամփոփելով տնտեսության միտումները, ասենք, որ փաստորեն 2016թ. հուլիսին 2014թ. հուլիսի նկատմամբ գրանցվել է 7.1% անկում: Օգտագործվել են միայն պաշտոնական թվեր, Էնպես որ, բերեք էս թվերի մասով խոսակցություններին լուրջ չվերաբերվենք, տղերքն էնքան են թոզ փչել, որ խճճվել են...»,- գրել էր Արտակ Մանուկյանը:

Ստացվում է, որ 2014 թվականի հուլիսի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 2015-ի հուլիսին եղել է 3.9 տոկոս անկում, սակայն պաշտոնապես ներկայացվել է 15 տոկոս աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը եւ պետական այլ գերատեսչությունները տասնյակ հազարավոր ցուցանիշներ է հրապարակում եւ դրանք մանրամասն ստուգելու համար հսկայական ինստիտուտներ են պետք: Բայց այդ ցուցանիշների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունները բավարար են լինում պատկերացում կազմելու համար, թե ինչպես են Հայաստանում «աճեցնում» ցուցանիշները:

Բերենք մեկ այլ օրինակ: Օրերս նույն Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մեկ այլ տեղեկանք, որտեղ նշված են վերջին տարիներին Հայաստանում արտադրված, Հայաստանից արտահանված, Հայաստան ներմուծված պարենամթերքի մասին տվյալներ: Այսպես, ըստ այդ պաշտոնական ցուցանիշների՝ 2014 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 2500 տոննա լոլիկ: Կա մեկ այլ գերատեսչություն, որը նույնպես հաշվառում է Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալները: Խոսքը ՀՀ մաքսային ծառայության մասին է: Եվ ահա, ըստ մաքսային ծառայության նույնքան պաշտոնական ցուցանիշների, նույն` 2014 թվականին Հայաստանից արտահանվել է միայն 217 տոննա լոլիկ: Տարբերությունը մի քանի տոկոս չէ, որպեսզի կարողանանք դա վերագրել վիճակագրական շեղմանը: Ըստ ԱՎԾ-ի՝ լոլիկի արտահանումը 11.5 անգամ ավելի շատ է եղել, քան ըստ մաքսայինի տվյալների: 2015-ին ԱՎԾ-ի տվյալներով արտահանվել է 4100 տոննա լոլիկ, այնինչ մաքսայինի տվյալներով լոլիկի արտահանումը կազմել է միայն 1254 տոննա: Այս դեպքում էլ «շեղումը» ավելի քան 3 անգամ է: Հսկայական անհամապատասխանություն կա նաեւ վարունգի արտահանման վիճակագրական տվյալների մեջ: Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին արտահանվել է 600 տոննա վարունգ, իսկ մաքսայինի տվյալներով՝ միայն 383 տոննա: 2015 թվականին, ըստ մաքսայինի, արտահանվել է 3760 տոննա վարունգ, մինչդեռ ԱՎԾ-ն ցույց է տալիս 4200 տոննա...:

Ինչպես նկատում ենք, ԱՎԾ-ի տվյալները տասնյակ տոկոսներով, իսկ երբեմն անգամներով գերազանցում են մաքսայինի ներկայացրած ցուցանիշները: Եվ հենց այստեղ է թաքնված մեր տնտեսական «աճերի» գաղտնիքը: Խնդիրն այն է, որ տնտեսության աճն ու անկումը հաշվարկվում է ոչ թե մաքսայինի տվյալներով, այլ հենց ԱՎԾ-ի: Եվ հենց դրանով է բացատրվում, որ ԱՎԾ-ի տվյալները միշտ շատ ավելի չաղլիկ են, քան մյուս գերատեսչությունների ունեցած տվյալները:

Անշուշտ, ԱՎԾ-ն ունի որոշակի բացատրություններ, թե ինչպես է ստացվում այս տարբերությունը: Դա մի կախարդական բացատրություն է, որը ԱՎԾ-ն կցում է ցանկացած այսպիսի «կասկածելի» ցուցանիշի պոչին. ասվում է, որ մեթոդոլոգիայի փոփոխություններ են կատարվել: Բայց երբեք, ոչ մի անգամ, ոչ մի պարագայում ԱՎԾ-ն որեւէ ցուցանիշի հաշվարկման համար մեթոդոլոգիան այնպես չի փոխել, որ ստացվի բացասական ցուցանիշ: Մեթոդոլոգիայի ցանկացած փոփոխություն հանգեցնում է «աճի»: Եվ մեթոդոլոգիաներ փոխելու հարցում ԱՎԾ-ն հասել է աննկարագրելի հաջողությունների: Ցավոք, տնտեսության իրական զարգացման մեթոդոլոգիաները ոչ մի փոփոխություն չեն կրում:

Տպել
3956 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել