Լավատես չենք, հո զոռով չի. էլի գաղջ ենք տարածում

26/08/2016 schedule20:30

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանից լրագրողները փորձում էին պարզել, թե որն է հուլիսին գրանցված մտահոգիչ ցուցանիշների պատճառը:

«Մենք հիմա ուսումնասիրությունները իրականացնում ենք: Եվ առաջիկայում նաեւ ավելի մանրամասն կներկայացնենք պատճառները, հիմքերը եւ ուղղությունները»,- ասել է նախարարը: Սակայն իրեն ուղղված դիտարկումներից մեկին նախարարի արձագանքը շատ ուշագրավ էր: Լրագրողների դիտարկմանը, թե այս տարվա հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը աննախադեպ է, եւ նախկինում ամիս-ամիս կտրվածքով նման ցուցանիշ երբեք չի գրանցվել, նախարարը պատասխանեց. «Դուք լավ չեք նայել: Նորից նայեք եւ կխոսենք: Աննախադեպ արտահայտությունը ոչ միայն տեղին չէ, իրական չէ, նաեւ որեւէ լավատեսություն ձեր հարցադրման մեջ չկա: Ես կարծում եմ հարցադրումը պետք է լինի՝ իսկ ինչ անենք, որ անկումը փոխարինենք ավելի բարձր աճով»:

Վերը բերված գծապատկերում ներկայացված են տնտեսական ակտիվության ցուցանիշները (ՏԱՑ) 2011 թվականից ի վեր: Խնդիրն այն է, որ մինչ այդ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացնում էր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ամսական ցուցանիշները, իսկ 2011-ի հունվարից սկսած ՀՆԱ-ի ամսական տվյալներին փոխարինեց ՏԱՑ-ը: Ինչպես պարզ երեւում է գծապատկերում, 2011 թվականի հունվարից մինչ օրս, այսինքն անցած 67 ամիսների ընթացքում միայն երեք անգամ է արձանագրվել ՏԱՑ-ի բացասական ցուցանիշ` 2012 թվականի մայիսին, 2014 թվականի նոյեմբերին եւ այս տարվա հուլիսին: 2012-ի մայիսին անկումը եղել է 1.3 տոկոս, 2014 թվականի նոյեմբերին` 0.5 տոկոս, եւ այս հուլիսին՝ 4.3 տոկոս անկում: Այսինքն ակնհայտ է, որ ՏԱՑ-ի ներդրումից հետո 4.3 տոկոս անկումը աննախադեպ է:

Բայց սա այնքան էլ էական չէ, գուցե նախարարը այդ պահին դեռ ուսումնասիրած չի եղել: Էական է այն, որ նա  հորդորում է լրագրողներին այնպիսի հարցադրումներ անել, որոնց մեջ լավատեսություն լինի: Իհարկե, լրագրողների համար ամենահեշտը սովետական ժամանակներին հատուկ լավատեսական ցուցանիշներ ներկայացնելն է: Այդպիսի լրատվամիջոցներ կան ու պետական բյուջեից էլ հսկայական գումարներ են ստանում: Բայց մարդկության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի լավատեսության արդյունքում հսկայական երկրներ են կործանվում, օրինակ՝ Սովետական Միությունը: 

Բայց շատ ավելի էական է նախարարի վերջին հորդորը. «Ես կարծում եմ, հարցադրումը պետք է լինի` իսկ ի՞նչ անենք, որ անկումը փոխարինենք ավելի բարձր աճով»: Այս հարցադրումը Հայաստանում տարբեր ձեւակերպումներով հնչում է արդեն տարիներ շարունակ: Իսկ ի՞նչ անել: Նույնիսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի անմիջական ղեկավարը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին բավականին պարզ ձեւակերպումներով պատասխանեց այդ հարցադրմանը: Պետք է իրապես պայքարել կոռուպցիայի դեմ, պետք է իրապես սահմանափակել մոնոպոլիաների դերը, պետք է արդյունավետ օգտագործել բյուջեի միջոցները...: Վարչապետի այդ ելույթից հետո անցել է ավելի քան երեք ամիս: Որեւէ բան արվե՞լ է: Չի արվել: Եվ ով ով, բայց ՀՀ էկոնոմիկայի նախարարը դա շատ լավ գիտի: Խնդիրն այստեղ Արծվիկ Մինասյանի անձին չի վերաբերվում: Եթե կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնք թեկուզ հոգու խորքում իսկապես ցանկանում են, որ կոռուպցիան նվազի ու մենաշնորհներ չլինեն, ապա Արծվիկ Մինասյանը հաստատ նրանց շարքում է: Սակայն նրա հորդորները լավատեսություն պարունակող հարցադրումներ անելու վերաբերյալ, Սերժ Սարգսյանի հեղինակած «գաղջ մթնոլորտ ստեղծելու» թեզերի շարքից է: Այսինքն, իշխանությունը թեւերը քշտած առավոտից իրիկուն աշխատում է, քնում-արթնանում՝ երկրի մասին է մտածում, աննահանջ պայքարում է կոռուպցիայի ու մոնոպոլիաների դեմ, դողում է պետական ամեն լումայի վրա, ազնվությունը դարձրել է կյանքի ուղեգիծ..., բայց հասարակությունն ու լրագրողները դա ոչ մի կերպ չեն ուզում տեսնել, գաղջ մթնոլորտ են ստեղծում, իշխանությունների իրականացրած բարեփոխումները հավասարեցնում են զրոյի ու ամբողջ աշխատանքը ջուրն են լցնում: Ու հենց միայն այդ պատճառով էլ մեր տնտեսությունը չի զարգանում, օտարերկրյա ներդրումներ չեն լինում եւ այլն: Իսկ սա նշանակում է, որ տնտեսությունը զարգացնելու կարողություն գործող իշխանությունը չունի եւ ընդամենը:

Տպել
4512 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել