Վայոց ձորի մարզպետը 15 օրից հրաժարական կտա, եթե պարտքերը չմարեն

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը 15 օրից հրաժարական կտա, եթե մինչ այդ «Վեդի Ալկո» ընկերությունը Աղավնաձոր համայնքի խաղողագործներին չվճարի նախորդ տարի մթերած խաղողի դիմաց մինչ օրս չվճարած պարտքը: Այս մասին մեր զրույցում ասաց Աղավնաձորի խաղողագործներից Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ իրենց հայտարարության համաձայն, երեկ երեխաներին չեն ուղարկել դպրոց, փոխարենը հավաքվել են գյուղապետարանի բակում, որտեղ էլ ժամանել է մարզպետը «Վեդի Ալկո» ընկերության ղեկավար Մանվել Ղազարյանի հետ:

«Մարզպետն ասաց՝ եթե 15 օրից հետո ես այդ հարցերը չլուծեմ, ես կարող եմ հրաժարական տալ, ժողովրդի առջեւ է ասել դա: Մենք էլ ասացինք՝ դա էլ փորձենք, տեսնենք, թե ինչ է լինելու»,- ասաց Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ գյուղացիները հարց են բարձրացրել, թե ի՞նչ միջոցներով են ավելի քան 130 միլիոն դրամը վճարելու, որին ի պատասխան էլ տեղեկացել են, որ նշված ընկերության վարկավորման հարցերը կարգավորվում են, որից հետո էլ պարտքերը կմարեն:

«Մենք հարցրինք նաեւ, թե մեր այս տարվա խաղողն ինչ պետք է անենք, իրենք ասեցին, որ սպասենք, այս հարցերը լուծելուց հետո կանդրադառնան մթերմանը»,- ասաց Հայկազ Ասատրյանը: Նա ցավով նկատեց, որ այս տարի նախորդ տարվա համեմատ ավելի քիչ բերք են ակնկալում, քանի որ մթերած խաղողի գումարը չեն ստացել, չեն կարողացել ժամանակին ոռոգել այգիները, դեղամիջոցներ գնել եւ խնամել: Աղավնաձորցիներն այսօր իրենց երեխաներին դպրոց կուղարկեն:

Տպել
14694 դիտում

Լեւոն Արոնյանն ու շախմատիստներն աջակցում են Սերժ Սարգսյանի կառավարմանը. հայտարարություն

Մտահոգիչ են անչափահասներին բերման ենթարկելու, բռնություն կիրառելու դեպքերը. ՄԻՊ աշխատակազմ

Վանաձորցի ցուցարարներին անգամ հորդառատ անձրեւը չխանգարեց (լուսանկարներ)

Կարեն Կարապետյանը՝ թավշյա հեղափոխության եւ երկրում ստեղծված իրավիճակի մասին

16-րդ թաղամասում այս պահին բնակիչները փակել են դեպի Աշտարակ տանող ճանապարհը

Սերժ Թանկյանը վաղը գալիս է. աղբյուր

Նկարչուհին հանրահավաքի մասնակիցներին բրդուճներ ու սուրճ է հյուրասիրում. տեսանյութ

Հավաքի կազմակերպիչները մասնակիցներին սադրում են հակաիրավական տարբեր քայլերի.Ոստիկանություն

Ցուցարարները փակել են Երեւան-Էջմիածին եւ Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը (լուսանկարներ)

Երեւանում ոստիկանների նկատմամբ բռնություն կատարողները դատավորի բարեկամներն են

Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը փակելու տեսանյութ ՊՆ-ն չունի

Ցուցարարներին ծեծած Մասիսի քաղաքապետի եղբորը չեն ներկայացրել նախաքննական մարմնին

Ջուլիետտա Ստեփանյանը եւ Ալինա Մարտիրոսյանն ամուսնու հետ այսօրվա հանրահավաքին (լուսանկար)

Նոր շոր ու կոշիկ առնեմ, էս շորերը հանեք, մեր կողքը կանգնեք. մոլի աշխատակիցը՝ ոստիկաններին

Հանրային ռադիոյում խիստ վերահսկողություն է. աշխատակիցներին ժամով են թողնում

Ցուցարարները արգելափակել են Վիգեն Սարգսյանի մեքենան եւ փորձել բացել դուռը

Թատերականի նախկին ուսանողը ամոթանք է տալիս ռեկտորին եւ դիմում է փոխքաղաքապետին. տեսանյութ

Հասարակությունը փոխվել է, ոստիկանությունը՝ ոչ

Սպառնում են աշխատանքից ազատել ոստիկանին, որի եղբայրը ցուցարարների շարքում է. թարմացվող

ԱՄՆ-ում պատռել են Սերժ Սարգսյանի նկարը. դերասանուհի Անժելա Սարգսյանը մասնակցել է ցույցին