Երևան
28 °C
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ վարչապետի ղեկավարությամբ գործող հակակոռուպցիոն խորհուրդը արդյունավետ չի կարող գործել, պետք է անկախ մարմին ստեղծվի: Հիշեցնենք, որ խորհրդի կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ֆինանսների նախարարը, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը: «Երկու նշանակալից զարգացումներից կարող եմ նշել՝ հունիսի 15-ին եւ 17-ին տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի հերթական նիստը, եւ երկրորդը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ելույթը, երբ տիկին Հովհաննիսյանը ներկայացրեց այդ հանձնարարականների կատարման ընթացքը: Հիմնականում կառանձնացնեմ անկախ հակակոռուպցիոն համակարգի ստեղծման հեռանկարը, որովհետեւ ակնհայտ է, որ ներկայիս համակարգի կառուցվածը բավականին հեռու է արդյունավետ լինելուց: Այս տիպի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որն ուղղակի խորհրդատվական մարմին է կառավարության համար, որեւէ արդյունավետությամբ աչքի չի ընկել որեւէ տեղ, ՀՀ-ն էլ բացառություն չի»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ մամուլում շատ են հրապարակումները, որ այսինչ ընկերության իրական սեփականատերն այնինչ պատգամավորն է կամ նախարարն է՝ հիշեցնելով, որ ըստ օրենսդրության պատգամավորը կամ նախարարը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, ուստի շատ դեպքերում նրանք իրենց բիզնեսը գրանցում են բարեկամների անունով:
«Չեմ ուզում փակագծերը շատ բացել, բայց շատ ուժեղ ճնշում է եղել միջազգային կառույցների կողմից, մասնավորապես ԵՄ-ի եւ որոշ չափով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության»,-ասաց նա՝ նկատելով, որ այս փոփոխություններն այդ ճնշման արդյունքում են եղել:
Հոկտանյանի խոսքով՝ «Երբ մի երկրում ընտրությունների ինստիտուտը չի գործում, երբ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ապա պետք է դրսեւորել քաղաքական կամք, պետք է նվազեցվի կոռուպցիան, արվեն քայլեր, որոնք կվնասեն իրենց անձնական շահերին»:
Հակակոռուպցիոն խորհուրդը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին, առաջին նիստը կայացել է 2015 թվականի հուլիսի 28-ին:
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
© 2024 Հայկական ժամանակ