Ուսուցիչներն աշխատանքի կընդունվեն հարցազրույցով, ավարտական քննությունները կլինեն երեքը

31/08/2016 schedule13:25

«Հայոց լեզու, հայ գրականություն», «մաթեմատիկա» եւ «հայոց պատմություն». սրանք այն առարկաներն են, որոնցից այսուհետ պետք է քննություն հանձնեն ավագ դպրոցի շրջանավարտները: Տեղեկությունը մեզ հետ զրույցում փոխանցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ մտադրություն կա ավարտական 12-րդ դասարանում քննական առարկաների թիվը կրճատել` 6-ից հասցնելով 3-ի: Բայց թե որ առարկաների քննությունները պետք է պահպանվեին, նախարարությունը տեւական ժամանակ քննարկում էր: Նկատենք, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետը մասնավորապես սահմանում է, որ «միջին եւ ավագ դպրոցում հայոց լեզու եւ հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումն ավարտվում է գիտելիքների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ»: Ասել է թե` նախարարությունն այս պարագայում միայն մեկ առարկայի ընտրության հնարավորություն ուներ: Ի տարբերություն 4-րդ եւ 9-րդ դասարանների, որտեղ վերականգնվելու են բանավոր քննությունները, 12-րդ դասարանում ավարտական քննությունները կանցկացվեն գրավոր` թեստային տարբերակով:

Արդեն տեղեկացրել ենք, որ ավագ դպրոցի ավարտական դասարանում երկրորդ կիսամյակի ընթացքում աշակերտները կուսումնասիրեն երեք առարկա` իրենց ընտրությամբ: Իսկ ավարտական քննությունների մի մասը կարող են հանձնել դեկտեմբերին: «Այն առարկաներից, որոնցից աշակերտները միասնական քննություն չեն հանձնելու, ավարտական քննություն կհանձնեն դեկտեմբերին, հետո իրենց ընտրած երեք առարկան, որոնցով «գնալու են» միասնական քննության, արդեն հանգիստ կպարապեն երկրորդ կիսամյակում: Ենթադրենք, սովորողը դիմելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, որտեղ ընդունվելու համար պետք է միասնական քննություն հանձնի «հայոց լեզու, գրականություն», «մաթեմատիկա» եւ «անգլերեն» առարկաներից: Ինքը դեկտեմբերին «հայոց պատմությունը» կհանձնի, ուսումնական տարվա վերջին այդ առարկայի քննությունից կազատվի, կզբաղվի մյուս երկու առարկայով, որը միասնական է գնալու` մեկ այլ` երրորդ առարկայի հետ միասին: Եթե աշակերտը միասնական քննություն է հանձնելու բոլոր երեք ավարտական քննական առարկաներից, ապա նա դեկտեմբերին ավարտական քննություն չի հանձնի»,- մանրամասնեց Նարինե Հովհաննիսյանը:

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք նաեւ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգի փոփոխությանը: Ըստ այդմ, այդ պաշտոնի հավակնորդները այսուհետ վերապատրաստվելուց հետո միայն մեկ անգամ պետք է քննություն հանձնեն (թեստային եւ բանավոր փուլերով), որպեսզի ստանան դպրոցը ղեկավարելու իրավունքը հավաստող փաստաթուղթ: Իսկ դրանից հետո տվյալ հավաստագիրը նրանք կստանան կամ չեն ստանա հինգ տարի պարբերականությամբ վերապատրաստումների մասնակցելու արդյունքում: Կրթության որոշ փորձագետներ, սակայն, այդ առնչությամբ նկատում են, որ քանի դեռ «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ չեն կատարվել, վաղ է հանդես գալ նման հայտարարություններով:

Նույն օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ կետը սահմանում է. «Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած»։ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը հակադարձում է` նշելով, որ իրականացված փոփոխությունները հակասության մեջ չեն մտնում օրենքի հետ: «Օրենքի մեջ քննությունների քանակը չի արձանագրված, այլ ասված է, որ քննությունների արդյունքում պետք է ստանան հավաստագիր: Քննությունների արդյունքում մեկ անգամ հավաստագիր ստացած անձը այլեւս հավաստագիր կստանա վերապատրաստումների արդյունքում: Ընդ որում, վերապատրաստումները նույնպես ավարտվում են ամփոփիչ ստուգումներով: Իրավաբանների հետ խորհրդակցել ենք եւ կարգում նման փոփոխություն ենք կատարել»,- ասաց նա:

Վերջինս տեղեկացրեց, որ այսուհետ ուսուցիչները նույնպես աշխատանքի ընդունվելիս ստիպված չեն լինի երկու փուլով քննություն հանձնել, այլ ընդամենը նրանցից կպահանջվի մասնակցել հարցազրույցի: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն այդ պաշտոնում նշանակվելուց հետո խոսել էր նաեւ այս փոփոխության անհրաժեշտության մասին, բայց` կոռուպցիոն ռիսկերի համատեքստում: Իհարկե, անարդարության դիմելու մտադրություն ու հնարավորություն ունեցողի համար ընդունելության կարգերը, որպես կանոն, քիչ էական են լինում, բայց Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե քննությունը հարցազրույցով փոխարինելն ինչով է նվազեցնելու կոռուպցիոն ռիսկը: Հայտնի է, որ հաճախ կաշառքն է որոշում` ով պետք է աշխատի դպրոցում:

«Այստեղ կոռուպցիայի հարցը չէ, ուղղակի ուսուցչին չտանջելու, երկու փուլով քննություն չընդունելու խնդիր է դրված: Մարդը հավակնորդ է, դիպլոմը ունի, արդեն դրա մասնագետն է, մեթոդական որոշակի հմտություններ հարցազրույցում կպարզեն ու կընտրեն, միեւնույն է, մասնագիտական հարցեր նաեւ քննությունների ժամանակ չկային: Մենք ուղղակի սկսում եք հավատալ, որ տնօրենը, մեկ է, ամենալավին պիտի ընտրի: Կոռուպցիա այդքան չենք տեսնում: Այդքան շատ ուսուցիչներ չկան: Այսօր լավագույն ուսուցիչներին փնտրում են: Տնօրենն այսօր կաշառքով չի կարող դասվար վերցնել, ծնողը դուրս է մղում թույլին: Եթե ինքը թույլ է, վատ մասնագետ է ու կաշառքով եկել է, էլ չի կարողանում դպրոցում մնալ: Այսօր բոլորը լավ դասվարներ են փնտրում: Այսօր ծնողը լավագույն ուսուցիչներով է ընտրում դպրոցը: Ավագ դպրոց չի կարող մտնել ուսուցիչ, որը չի կարողանա աշխատել: Մենք այդ կարգը փոփոխել ենք` հավատալով, որ տնօրենը պիտի փնտրի, ամենալավին գտնի: Եթե ինքը դա կոռուպցիայի է ծառայեցնելու, ապա ուսուցչի ընդունելության կարգն ուժեղացնենք, թե թուլացնենք, ինքը կանի դա»,- կարծիք հայտնեց Նարինե Հովհանիսյանը:

Տպել
2413 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց