Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական. Ֆուտբոլը արդար խաղ է

Ֆուտբոլի Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Դանիա – Հայաստան ազգային հավաքականների հանդիպման ժամանակ, որքան էլ զավեշտալի հնչի՝ մեր թիմի համար արձանագրված միակ դրական գործոնը հաշիվն էր. 1-0 հօգուտ Դանիայի: Մեր թիմի խաղի լավագույն բնութագիրն այս անգամ ոչ թե բառերն են, այլ՝ թվերը: Համաձայն ֆուտբոլային վիճակագրությամբ զբաղվող ամենահայտնի՝ «Opta» համակարգի ներկայացրած տվյալների, Դանիա - Հայաստան խաղի ժամանակ տանտերերի առավելությունը եղել է ակնհայտ բոլոր առումներով:

Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը եղել է 80-20 (նշեմ, որ «Opta»-ն այս դեպքում հաշվարկում է բացառապես այն րոպեները, երբ գնդակը եղել է խաղի մեջ, ինչը շատ ավելի ճշգրիտ վիճակագրական տվյալ է), հարվածները դարպասին՝ 20-1, փոխանցումները՝ 820-215, փոխանցումների ճշգրտությունը՝ 89 % -59 %, անկյունային հարվածները՝ 13-0 եւ այլն: Դանիան գնդակին տիրել է 4 անգամ ավելի շատ, Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները մոտ 4 անգամ ավելի շատ փոխանցումներ են կատարել, քան մեր ֆուտբոլիստները, Դանիայի ընտրանու հենակետային կիսապաշտպան Վիլիամ Կվիստը գրեթե այնքան ճիշտ փոխանցումներ է կատարել (116), որքան Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները իրար հետ վերցրած (127):

Հավատացեք, նման թվեր չեք կարող գտնել նույնիսկ նման վիճակագրական տվյալներով աշխարհում անգերազանցելի իսպանական «Բարսելոնայի» եւ իսպանական ամենաթույլ թիմերից մեկի հանդիպումների ժամանակ, երբ արձանագրվում է 7-0, 8-0 հաշիվներ: Ընդ որում, Դանիայի հավաքականը հաստատապես «Բարսելոնա» չէ, հետեւաբար մեր թիմի խաղը չի դիմանում ոչ մի քննադատության: Անատամ, անկիրք, անհասկանալի, անմիտք, աննպատակ եւ այլն. «ան» նախածանցով բոլոր բառերի համադրությամբ թերեւս կարելի է բնութագրել Հայաստանի ընտրանու խաղը Դանիայի դեմ: Իհարկե, հիմա կարելի է բազմաթիվ պատճառաբանություններ գտնել՝ հարցեր կան մեր թիմի մեկնարկային կազմի, հավաքական հրավիրված ֆուտբոլիստների, ընտրված մարտավարության եւ այլն, վերաբերյալ:

Բայց գլոբալ առումով նման իրավիճակը բավական սպասելի  եւ օրինաչափ էր հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների համար, զարմանալի եւ անսպասելի՝ միայն հավաքականի խաղերի ժամանակ մեր ֆուտբոլի մասին հիշող մարզասերների համար: Այնպես է ստացվել, որ մեր ազգային հավաքականի յուրաքանչյուր խաղից առաջ բոլորը մեր թիմի ֆուտբոլիստներից սպասում են ինչ-որ հրաշքի ու հետո հուսահատվում, զայրանում, որ այդ հրաշքը տեղի չունեցավ: Իսկ այդ «հրաշքը» մեր թիմի լավ խաղն է, ֆուտբոլիստների գրագետ գործողությունները, հաղթանակները, կամ թեկուզ ոչ-ոքիները մեզնից շատ ավելի բարձրակարգ թիմերի հետ խաղերում: Իրականում, իհարկե, ֆուտբոլում հրաշքներ լինում են եւ ավելի շատ այն դեպքերում, երբ արժանի ես լինում:

Մոտ 2 տարի՝ 2010-11 թվականներին մեր ընտրանու յուրաքանչյուր խաղ նման էր հրաշքի, հեքիաթի. եվրոպական ֆուտբոլային քարտեզի վրա երբեւէ իր անունը չարձանագրած Հայաստանը իրոք գեղեցիկ ֆուտբոլ էր խաղում, հաղթանակներ տոնում: Այդ ժամանակ մեր երկրում իսկական ֆուտբոլային բում էր. բոլորը ապրում եւ շնչում էին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականով, մեր ֆուտբոլիստները վայելում էին ժողովրդի սերն ու հարգանքը, եւ ամենակարեւորը. բոլորը մեկ նպատակի՝ Հայաստանի ազգային հավաքականի հաջողությունների համար էին ապրում եւ գործում: Այդ տարիներին ֆուտբոլը ամբողջովին պոկվել էր, առաջ էր անցել մեր երկրում տիրող իրավիճակից, ցանկանում էր «ապրել ու գոյատեւել» առանձին եւ գրեթե ստացանք աշխատանքի եւ նվիրումի «վարձը» ֆուտբոլից՝ Հայաստանի ազգային հավաքականը բավական մեծ հեղինակություն նվաճեց աշխարհում:

Հետագա 2 տարիների ընթացքում մեր թիմը դեռ իներցիայով շարունակում էր մեկընդմեջ լավ խաղալ, պահել վաստակած հեղինակությունը: Իսկ ահա 2014-15 թվականների ընտրական մրցաշարում հայկական ֆուտբոլը կրկին նահանջեց. մեր երկրում տիրող իրավիճակից «պոկված» ֆուտբոլը կրկին վերադարձավ, «սոսնձվեց» սեփական հիվանդ մարմնին, իսկ հիմա էլ վերջնականապես վերադարձավ այն տեղը, որը զբաղեցնում էր երկար տարիներ. թույլ, անատամ հավաքական, որի հետ խաղերը մրցակիցների համար պիտի վերածվեն թեթեւ նախավարժանքի:

Պառակտված ֆուտբոլային հանրության, ցանկությունների եւ իրականության ակնհայտ անհամապատասխանության պայմաններում ֆուտբոլը մեզ վերադարձնում է այն, ինչին արժանի ենք: Մեր այսօրվա ֆուտբոլը ներկայիս Հայաստանի, մեր երկրում տիրող մթնոլորտի, սոցիալ-տնտեսական իրավիճակի կատարյալ հայելին է եւ պետք չէ մեղադրել միայն ֆուտբոլիստներին, մարզիչներին:

Տպել
3175 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է