Եվրոպական ֆուտբոլ. Հարուստների միակ նպատակը ավելի հարստանալն է

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում երեկ ավարտվել է ֆուտբոլի Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հերթական նստաշրջանը, որի ընթացքում հաստատվել է եվրագավաթների խաղարկությունների հետ կապված ֆինանսական մի փաստաթուղթ: ECA-ն Եվրոպական ֆուտբոլում ակումբների շահերը ներկայացնող միակ կազմակերպությունն է եւ այն ղեկավարում են առաջատար ակումբների ներկայացուցիչները, իսկ նախագահն է Մյունխենի «Բավարիայի» նախագահ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Կառլ Հայնց Ռումենիգեն: ECA կազմի մեջ են մտնում եվրոպական 53 երկրների 220 ֆուտբոլային ակումբներ. Հայաստանից ընդգրկված են «Փյունիկը» եւ «Բանանցը»: Տարիներ շարունակ ECA-ն ցանկանում էր փոխել եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության ձեւաչափը, ֆինանսների բաշխման կարգը, բայց մշտապես հանդիպում էր ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահներ Զեպ Բլատերի եւ Միշել Պլատինիի կոշտ մերժումներին: Հիմա նրանք հեռացվել են ֆուտբոլից, եւ ECA-ն ամբողջապես կարողանում է իրագործել իր նպատակները, որը կարելի է ձեւակերպել մոտավորապես այսպես՝ «հարուստներն ավելի հարուստ, աղքատներն ավելի աղքատ»:

Դեռ օգոստոսի 26-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարեց ՉԼ-ի նոր ձեւաչափի մասին, որը ուժի մեջ է մտնելու 2018-19 թվականների մրցաշրջանում: Համաձայն այս նոր ձեւաչափի՝ ակումբային վարկանիշային աղյուսակում 1-4 տեղեր զբաղեցնող երկրները 4-ական երաշխավորված տեղ են ստանալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, փոխվելու է ակումբների, երկրների վարկանիշների հաշվարկման մեթոդոլոգիան (մասնավորապես հաշվի են առնվելու ակումբների, երկրների տիտղոսները, ավանդույթները) եւ այլն: ՈՒԵՖԱ-ն առայժմ չի հստակեցնում նոր ձեւաչափի հետ կապված բազմաթիվ անհասկանալի հարցեր:

ECA-ն իր հերթին երեկ կայացած նստաշրջանում ողջունել է ՈՒԵՖԱ-ի որոշումը, նաեւ քննարկել կառույցի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեի կողմից մշակված Չեմպիոնների լիգայի ֆինանսների վերաբաշխման վերաբերյալ փաստաթուղթը: «Ողջունում ենք ՈՒԵՖԱ-ի որոշումները: Այն եվրոպական ակումբային ֆուտբոլի զարգացմանը նպաստող, ինչպես նաեւ արդարություն նախանշող փաստաթուղթ է» - հայտարարել է Ռումենիգեն: ECA-ի նստաշրջանին մասնակցել են եվրոպական բոլոր թոփ ակումբների ներկայացուցիչները, որոնք հաստատել են 2018-19 թվականներից սկսած Չեմպիոնների լիգայի շահույթների բաշխման նոր կարգը: Այն շուտով կներկայացվի ՈՒԵՖԱ եւ ամենայն հավանականությամբ առանց որեւէ խոչընդոտի կընդունվի եւ կհաստատվի:

ECA-ի մասնագետների հաշվարկների համաձայն՝ 2018-19 թթ. մրցաշրջանում ՉԼ-ից ստացվող եկամուտները կազմելու են 3,2 միլիարդ եվրո՝ ներկայիս 2,35-ի փոխարեն: Այս թվերը արդեն իսկ հաստատվել են ՈՒԵՖԱ-ի կողմից: ECA-ի պատրաստած 24 էջանոց փաստաթղթում մանրամասն ներկայացված են նախատեսվող 3,2 միլիարդ եվրոյի բաշխումը ըստ թիմերի, եւ այն համեմատվում է ներկայումս գործող «սակագների» հետ: Մասնավորապես Չեմպիոնների լիգայի հաղթողը 2019 թվականին ստանալու է 135,5 միլիոն եվրո ներկայիս 57 միլիոնի փոխարեն, եզրափակիչի մասնակիցը՝ 118 միլիոն (ներկայումս՝ 50 միլիոն եվրո) եւ այլն: Միայն Լիգայի խմբային փուլում հայտնվելու դեպքում թիմը ստանալու է 19,5 միլիոն եվրո. ներկայումս այս թիվը կազմում է 8,6 միլիոն: Մրցաշարում բարձր մարզական արդյունքներ ցույց տված թիմերի համար նախատեսված են նաեւ բազմաթիվ պարգեւավճարներ:

Բնականաբար, ֆինանսների նման բաշխումը ձեռնտու է թոփ ակումբներին, բայց առայժմ չի մանրամասնվում, թե ինչ են ստանալու փոքր թիմերը, որոնց երազանքը Չեմպիոնների լիգայի որակավորման մի քանի փուլերի հաղթահարումն է: Մասնավորապես հայկական ակումբների համար առայժմ անհասանելի է անգամ Լիգայի որակավորման 3-րդ փուլը, հետեւաբար խմբային փուլում հայտնվելու եւ առնվազն 19,5 միլիոն եվրո աշխատելը ընդամենը երազ է: Ներկայումս գործող ֆինանսների բաշխման կարգի համաձայն, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» 2-րդ փուլ հասնելու համար ստանում է մոտ 800 հազար եվրո՝ չեմպիոնի կոչումը նվաճելու, որակավորման 1-ին փուլը անցնելու, 2-րդ փուլին մասնակցելու համար նախատեսված հստակ գումարների հանրագումարով: Նոր ձեւաչափը առայժմ չի հստակեցնում փոքր թիմերի մասնակցության նախ կարգը, նաեւ՝ ակնկալվող եկամուտները:

Տպել
2950 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին