Շաբաթը Վրաստանում. «Ուրանի գործը» եւ դեսպան Վարդանյանը

06/09/2016 schedule18:45

Մամեդյարովը, ուրանը, տաքսին

Նախորդ շաբաթվա սկզբին պաշտոնական այցով Վրաստանում  էր գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս հանդիպել է իր վրաստանցի գործընկերոջը՝ Միխեիլ Ջանելիձեին:

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը խոսել են Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հարցերի շուրջ: Նախարարները եւս մեկ անգամ մատնանշել են երկու երկրների միջեւ առկա քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութահումանիտար ոլորտներում հաջող համագործակցության իրողությունը: Մասնավորապես ընդգծել են Վրաստանի եւ Ադրբեջանի համագործակցության նշանակությունը՝ գլոբալ տրանսպորտային եւ էներգետիկ նախագծերի իրականացման գործընթացում: Այս առումով կարեւորվել են բնական գազի միջանցքի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծերը: Նախարարները ընդգծել են, որ նշված նախագծերի հաջող իրականացումը մեծ նշանակություն ունի, մի կողմից՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հզորացան, մյուս կողմից՝ Եվրոպան Ասիային կապող տրանսպորտային միջանցքի անխափան գործունեության տեսանկյունից: Առեւտրատնտեսական երկկողմ համագործակցության հարցերից Վրաստանի ԱԳ նախարարը ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից ներդրումների աճող ծավալին եւ այս առումով առկա հեռանկարներին: Ջանելիձեի հայտարարության համաձայն՝ տնտեսական համագործակցության ցուցանիշը եւս մեկ անգամ հաստատում է Վրաստանի եւ Ադրբեջանի գործընկերական եւ բարեկամական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ երկու երկրների միջեւ սահմանազատման (դելիմիտացիա) գործընթացը ժամանակին ավարտելու կարեւորությանը: Արտգործնախարարները խոսել են նաեւ տարածաշրջանի մարտահրավերների մասին: Վրաստանի արտգործնախարարը ադրբեջանցի գործընկերոջը ծանոթացրել է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակին: Կողմերը եւս մեկ անգամ հաստատել են տարածքային ամբողջականության եւ  ինքնիշխանության փոխադարձ աջակցությունը:

«Ուրանի գործը» եւ դեսպան Վարդանյանը

Սույն թվականի ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ապօրինաբար ուրան իրացնելու մեղադրանքով ձերբակալել էր 6 անձի, որոնցից 3-ը՝ Վրաստանի, մյուս 3-ը ՝ Հայաստանի քաղաքացիներ: Գործի շուրջ նոր զարգացումներ կան: Մեղադրյալի կարգավիճակում հայտնված Հայաստանի երեք քաղաքացիներից մեկի՝ Աշոտ Գորոյանի համար միջնորդել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Մեղադրյալի փաստաբան Թեմուր Գոգսաձեի խոսքերով, դեսպանը հանդես է եկել Գորոյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ նրա հանդեպ պայմանական պատժամիջոց, կամ՝ գումարային տուգանք սահմանելու ակնկալիքով: Փաստաբանը պարզաբանել է նաեւ, որ այն տեսակի ուրանը, որի վաճառքի համար մեղադրվում են Վրաստանի եւ ՀՀ քաղաքացիները, օգտագործվում է ինժեներական եւ ավիացիոն նպատակներով: Վրաստանի ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ նշված անձինք Թբիլիսիում 200 մլն դոլար արժողությամբ ուրան են փորձել իրացնել: Հետաքննությունը ընթանում է միջուկային նյութի հանդեպ անկանոն վերաբերմունքի եւ վաճառքի փաստով, ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 230 հոդվածի առաջին կետի, ինչը ենթադրում է 5-10 տարի ազատազրկում: Այս գործին վերաբերող դատական լսումները շարունակվում են: Հիշեցնենք, ՀԺ-ն տեղեկացրել էր, որ Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ձերբակալվածների մեջ է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը:

Սկանդալային մուտք

Վրաստանյան շուկա մուտք գործել փորձող «շվՊպՍր» տաքսի ծառայությունը կրկին սկանդալի կենտրոնում է: Ընկերության վարորդներից մեկն անցյալ շաբաթ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ մի ուղեւոր իրեն ֆիզիկական եւ բարոյական վնաս է պատճառել: Այս կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ մեկ քաղաքացի է ձերբակալվել վարչական օրենսգրքի 166 հոդվածի (մանր խուլիգանություն) մեղադրանքով:

Հիշեցնենք, որ ռուսական «շվՊպՍր» տաքսի ծառայությունը վրացական շուկա մտավ հուլիսի 23-ին, ինչն առաջին իսկ օրերից առաջացրեց հանրության որոշ հատվածի վրդովմունքը, քանի որ ընկերության քարտեզների վրա Վրաստանը նշված էր առանց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի: Սրանով ընկերությունը փաստացի խախտում է Վրաստանի՝ օկուպացված տարածքների մասին օրենքը: Ընկերությունը, սակայն, մեղադրանքը չի ընդունում: Ի դեպ, ինչպես Հայաստանի պարագայում, Վրաստանում եւս տաքսի ծառայության սակագներն անհամեմատ ցածր են շուկայում գործող մյուս ընկերությունների եւ հատկապես անհատ տաքսիստների առաջարկած գներից:

Չստացված հեղափոխություն

Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 5-ին Գուրիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մասին եւ հայտարարել, թե «հեղափոխությունից 13 տարի անց, ամռանը նրանք նոր հեղափոխություն են պլանավորելիս եղել»: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրի խոսքերով «Միացյալ ազգային շարժումը» հեղափոխություն նախապատրաստելու մի քանի ձախողված փորձ է իրականացրել: Իվանիշվիլիի խոսքերով, այս կուսակցության հույսը բացառապես հեղափոխության ճանապարհով իր նպատակներին հասնելն է:

«Այս տարիների կառավարման ընթացքում միշտ ուժի վրա են հենվել: Հեղափոխությունից 13 տարի անց, ամռանը նորից հեղափոխություն էին նախապատրաստում: Տեղեկություններ ունենք ներսից, բայց դա նաեւ ակնհայտ է: Հիշու՞մ եք, ցույցեր էին ուզում սկսել, որպեսզի թույլ կառավարությունը անմիջապես գնա: Աշնան ամիսներից գարուն էին տեղափոխում եւ այսպես շարունակ: Այժմ եւս նրանք հույս ունեն, որ հեղափոխության ճանապարհով իշխանության կգան: Իրենց միակ ծրագիրը ընտրությունների ժամանակ խառնաշփոթ իրավիճակ ստեղծելն է: Պետք է հասկանանք, որ վտանգը շատ մեծ է»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
5383 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել