Ինչ արած. կադրային բանկը սնանկ է

04/09/2016 schedule19:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 4-ի համարում:

Հնարավո՞ր է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները դառնան քաղաքացիական ծառայողներ եւ նշանակվեն քաղծառայության օրենքով նախատեսված ընթացակարգով:

«Նման մոտեցումներ եղել են, ոչ շատ պաշտոնական քննարկումներ, բայց նման կարծիքներ ես էլ եմ լսել, գիտեմ»,- երեկ իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտնեց քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Վերջինիս համար սա ընդունելի մոտեցում է: Այսինքն, քաղծառայության խորհրդի նախագահը կողմ է, որ ԿԸՀ անդամներ դառնան մարդիկ, ովքեր չեն ներկայացնում այս կամ այն կուսակցությունը, չեն նշանակվում կառավարության կամ նախագահի կողմից, այլ այդ պաշտոնների համար հայտարարվում է մրցույթ, մարդիկ մասնակցում են, եւ ով որ իր մտավոր ունակություններով համապատասխանում է այդ պաշտոնին, քննություն է բռնում, նա էլ դառնում է ԿԸՀ անդամ: Բա որ այդ դեպքում ԿԸՀ բոլոր անդամներն, ասենք, ՀՀՇ-ականները դառնան:

«Թող դառնան, ի՞նչ է եղել որ...»,- այս հարցին ի պատասխան հայտարարեց պրն Բադալյանը: Հայտարարությունը՝ հայտարարություն, բայց քանի որ նման հեռանկարի անգամ փոքր հավանականություն կա, ապա ԿԸՀ անդամների նշանակման կարգը չի փոխվի: Եւ այս հարցուպատասխանն ընդամենը հումորի ոլորտից է: Իսկ երեկվա իր ասուլիսը պրն Բադալյանը հրավիրել էր քաղծառայության ոլորտում իրականացվող գործընթացների արդյունքներն ամփոփելու նպատակով: Պարզվեց, քաղծառայության խորհրդի նախագահը դժգոհ է կադրերի ունակություններից: «Ինչպես կարող է ֆինանսների նախարարության բյուջետային համակարգի հետ առնչվող վարչության պաշտոնյան չիմանալ «Բյուջետային համակարգի մասին» օրենքը, կամ կրթության նախարարության պաշտոնյան՝ «Կրթության մասին» օրենքը»,- վրդովվում էր Բադալյանը՝ խոսելով գերատեսչություններում անցկացված քաղծառայողների ատեստավորման մասին:

«Հատկապես գլխավոր եւ բարձրագույն պաշտոններում բավական թույլ կադրային կոնտինգենտ ունենք»,- անկեղծանում է նա: Բադալյանը դժգոհեց, որ իր պաշտոնում աշխատելու հետեւանքով բարդություններ են առաջացել անձնական կյանքում: Պաշտոնյաներն իր վրա ճնշում չեն գործադրում որեւէ պաշտոնի մարդ նշանակելու համար: Փոխարենը նա ճնշվում է իր բարեկամների, ընկերների, հարեւանների կողմից: Այդուհանդերձ, պրն Բադալյանը խոստովանեց, որ բոլոր տեսակի պաշտոնյաներից կարող է «փախնել», բացի երկուսից: «Մեկը ինձ ներկայացրել է, մյուսը նշանակել»,- ասաց նա՝ նշելով, որ խոսքը Ա. Մարգարյանի եւ Ռ. Քոչարյանի մասին է: Մեր այն նկատառմանն ի պատասխան, թե ներկայացրել-նշանակել են, բայց քաղծառայության օրենքի համաձայն՝ պաշտոնից չեն կարող հանել, պրն Բադալյանը էլ ավելի անկեղծացավ. «Հանելը դիմում գրելն է, էլի»:

Իսկ քանի դեռ ինքը դիմում չի գրել, ուստի նրա օրոք էլ իրականացվելու է, պատկերավոր ասած, ամենաբարձրաստիճան քաղծառայողի պաշտոնի մրցույթը: Խոսքը ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնի մասին է, որը թափուր է մնացել Ֆելիքս Ցոլակյանին՝ հարկային ծառայության պետի պաշտոնին նշանակելուց հետո: Կարելի՞ է արդյոք բացառել, որ մրցույթի արդյունքը կլինի չափազանց կանխատեսելի, եւ մրցույթից մի քանի օր առաջ արդեն հայտնի չի լինի, թե ով է «հաղթելու» մրցույթում: Այս հարցին ի պատասխան, ՔԾԽ-ի նախագահն ընդամենը երաշխավորեց, որ լրագրողները կարող են հետեւել մրցույթի ողջ ընթացքին: Մրցույթը, ըստ պրն Բադալյանի, կհայտարարվի առաջիկա օրերին:

Հայկ Գեւորգյան

Տպել
2329 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել