Մերձֆուտբոլային կրքեր. Իսպանական թոփ ակումբները փորձում են մնալ ուշադրության կենտրոնում

Ազգային հավաքականների հանդիպումներից հետո եվրոպական ֆուտբոլային հանրության ուշադրությունը կրկին բեւեռվել է ակումբային ֆուտբոլի վրա եւ ներկայումս ամենաքննարկվող թեման կրկին Անգլիայի Պրեմիեր լիգան է: Արդեն մի քանի ամիս մարզասերները, վերլուծաբաններն ահռելի հետաքրքրությամբ հետեւում են անգլիական թիմերի խաղին: Ամռանն աշխարհի ուժեղագույն եւ տիտղոսակիր մարզիչների մի ստվար հատված տեղափոխվեց Անգլիա եւ հիմա մարզչական մտքի, գաղափարների պայքարը սպասվում է հենց այս երկրի առաջնությունում: Արդեն վաղը կայանալու են մի քանի հանդիպումներ, որոնք դուրս են զուտ անգլիական «հետաքրքրության» շրջանակներից:

Նախ, Երեւանի ժամանակով 15:30-ին կայանալու է մանչեսթերյան դերբին՝ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը. կրկին մրցելու են Ժոզե Մոուրինյոյի եւ Խոսեպ Գվարդիոլայի թիմերը: Տարիներ առաջ այս մարզիչները գլխավորում էին իսպանական «Ռեալ Մադրիդը» եւ «Բարսելոնան». այս թիմերի խաղերին այն ժամանակ հետեւում էր ամբողջ աշխարհը: Հիմա «Ժոզե-Պեպ» ֆուտբոլային դիմակայությունը տեղափոխվել է Անգլիա: Վաղը ժամը 18:00-ին մրցելու են «Արսենալն» ու «Սաութհեմթոնը»՝ սա էլ ֆրանսիացի մարզիչներ Արսեն Վենգերի եւ Կլոդ Պյուելի դիմակայությունն է, իսկ 20:30-ին արդեն սպասվում է զուտ իտալական դիմակայություն. Անտոնիո Կոնտեի «Չելսին» հյուրընկալվելու է Ֆրանչեսկո Գվիդոլինի «Սուենսիին»:

Նման իրավիճակը, երբ ամբողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը բեւեռվել է անգլիական ակումբների վրա, հանգիստ չի տալիս երկար տարիներ «համընդհանուր ուշադրության» դափնին իրենց ձեռքին պահող Մադրիդի «Ռեալին» եւ «Բարսելոնային»: Ընդ որում, խոսքը ոչ միայն մարզական հաղթանակների, տիտղոսների եւ դրա հետեւանքով առաջացած ուշադրության մասին է: Իսպանական այս 2 գրանդներն ուղղակի չեն կարողանում հանգիստ քնել, երբ այլ թիմերի մասին խոսվում է ավելի շատ, քան իրենց մասին: «Ռեալն» ու «Բարսան» մարզական առումով մրցակցությունից դուրս են Իսպանիայում, համարվում են Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթողի գլխավոր թեկնածուներ, բայց մերձֆուտբոլային առումով՝ ասեկոսեներ, ինչ-ինչ չստուգված տեղեկություններ, սկանդալներ եւ այլն, չեն կարողանում մրցակցել հատկապես անգլիական թիմերի հետ: Եվրոպական մամուլը ինչ-որ չափով մոռացել է իսպանական 2 գրանդների մասին:

Իրավիճակը շտկելու համար «Ռեալը» եւ «Բարսելոնան» «համատեղ» ծրագիր են իրականացնում՝ փորձում են իրենց նախկին եւ ներկա ֆուտբոլիստների միջոցով կրկին դառնալ մամուլի հիմնական թեմա: «Բարսելոնայի» ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրես Ինյեստան, հրապարակել է «Արտիստը» գիրքը, որից հատվածներ, ընդ որում՝ բավական հետաքրքիր, հայտնվել են իսպանական մամուլում: Մասնավորապես մեծ արձագանք է ստացել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի մասին Ինյեստայի խոստովանությունը, համաձայն որի՝ 2005թ. կայացած «Ռեալ» - «Բարսելոնա» խաղից օրեր առաջ բրազիլացին գիշերվա ժամը 3-ին զանգահարել է Ինյեստային եւ տեղեկացրել, թե տեղափոխվում է «Ռեալ»: «Անդրես, դու երիտասարդ ես եւ կհասկանաս ինձ: Չեմ կարող հրաժարվել այդ անհավանական առաջարկից: Ուղղակի խնդրում եմ ոչ մեկին չասես այս մասին»,- ասել է Ռոնալդինյոն: «Խաղից առաջ՝ հանդերձարանում քար լռություն էր: Ոչ մեկը չէր կարողանում կատակել, անգամ՝ խոսել:

Հանկարծ խոսեց Ռոնալդինյոն. «Ես այս մի քանի օրերի ընթացքում հասկացա, որ մենք իսկական թիմ ենք: Դուք բոլորդ գիտեիք իմ տեղափոխվելու մասին՝ բոլորիդ էլ զանգել էի: Բայց դուք ինձ «չծախեցիք»՝ իրար չպատմեցիք «Ռեալ» տեղափոխվելուս գաղտնիքի մասին: Ու ես որոշեցի մնալ: Ուրիշ տեղ դժվար թե գտնեմ այսպիսի լավ ընտանիք, նման տղամարդ ընկերներ: Ես մնում են «Բարսելոնայում»: Իսկ հիմա եկեք դուրս գանք դաշտ ու ցույց տանք այդ «Ռեալին» թե ով ենք մենք», - իր գրքում պատմում է Ինյեստան: Հիշեցնեմ, որ դա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած այն պատմական խաղն էր, որն ավարտվեց «Բարսայի» հաղթանակով՝ 3-0 հաշվով: Ռոնալդինյոն անցկացրեց միգուցե իր կարիերայի լավագույն խաղը, դարձավ 2 հիասքանչ գոլերի հեղինակ եւ արժանացավ մադրիդյան հասարակության ծափահարություններին, ինչը բացառիկ երեւույթ է:  

Իսպանական 2 գրանդների կազմերում հանդես եկած պորտուգալացի Լուիշ Ֆիգուն էլ  ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին: «Չեմ բացառում նման տեղափոխությունը: Ազատ շուկայի պայմաններում այն հնարավոր է: Երբ ինձ Մադրիդի «Ռեալից» առաջարկ եղավ, ես այդ մասին տեղյակ պահեցի «Բարսելոնայի» ղեկավարներին եւ խնդրեցի բարձրացնել աշխատավարձս: Բայց դա չարվեց, եւ ես տեղափոխեցի», - հայտարարել է Ֆիգուն: «Ռեալ» - «Բարսելոնա» հակամարտության շուրջ կատարվող իրադարձությունների մասին  իրենց հուշերն են ներկայացրել նաեւ Ռոնալդինյոն, «Բարսայի» երկարամյա ավագ Չավին:

Տպել
3407 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին