Կարեն Կարապետյանի միլիոնատեր փեսան. փոխնախարարի ունեցվածքը

Արդեն հայտնի է, որ ՀՀԿ-ն ՀՀ վարչապետի թեկնածու է առաջադրել Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որն էլ առաջիկայում կներկայացնի կառավարության իր կազմը, ապա՝ ծրագիրը: Կարեն Կարապետյանի բիզնեսների եւ ունեցվածքի մի մասի վերաբերյալ մամուլում արդեն հրապարակումներ եղել են: Armtimes.com-ը ներկայացնում է նրա փեսայի՝ աղջկա ամուսնու ունեցվածքը: Հիշեցնենք միայն, որ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:

Եվ այսպես, Հայկ Հարությունյանը 2014 թվականից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանի կողմից նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի արխվիում առկա է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ապա դրան հաջորդող երկու տարիների նրա ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը:

Հայկ Հարությունյանը նշանակվելու պահին ուներ 1 առանձնատուն, 1 հողամաս, Mercedes-Benz E 350 4 Matic տեսակի մարդատար տրանսպորտային միջոց: Փոխնախարար նշանակվելու ժամանակ նա ունեցել է երեք տարբեր ընկերություններում արժեթղթեր եւ այլ ներդրումներ, որոնք առանձի-առանձին կազմել են 33 հազար, 50 հազար եւ 100 հազար դրամ: Նույն ժամանակ նա 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ փոխառություն է տվել(փոխառությունը կարող է լինել ավանդի տեսքով):

2014 թվականին նա հայտարարգրել է 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո, իսկ եկամուտը կազմել է ընդհանուր առմամբ 120 միլիոն դրամ, որը գոյացել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փոխառություններից ստացած տոկոսներից եւ աշխատավարձից: Տարվա ընթացքում նա վաճառել է իր մեքենան 17 միլիոն դրամով եւ գնել է 472 հազար դրամ արժողությամբ մի հողամաս:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը, համաձայն հաջորդ տարիներին ներկայացրած հայտարարագրերի, պետական պաշտոնում նշանակվելուց հետո այլեւս ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, գոնե փաստաթղթերով դա այդպես է: Սակայն 2015 թվականին նա 20 միլիոն դրամով գնել է Lexus LX 570 տեսակի ավտոմեքենա, ձեռք է բերել 50 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս եւ նույն արժեքով օտարել է (հայտարարգրի այս գործարքի մասին տեղեկությունը ոչ ամբողջական է լրացված եւ հնարավոր է անճշտություն լինի այն լրացնողի կողմից), 30 միլիոն դրամ էլ փոխառություն է վերադարձրել: Հայկ Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա սկզբում կազմել են 47 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում դարձել են 25 միլիոն դրամ եւ 25 հազար դոլար: Կարապետյանի փեսան նախորդ տարի ստացել է մոտ 5 միլիոն դրամի եկամուտ:

Ապագա վարչապետի դուստրը՝ Մանե Հարությունյանն էլ 2015 թվականին հայտարարագրել է 15 հազար ԱՄՆ դոլար: Նույն տարում նա 20 միլիոն դրամ նվեր է ստացել, թե ումից՝ հայտարարգրում չի նշվում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ ՀԱՅԿ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

2014 թ. եկամուտը՝ 120 մլն դրամ

անշարժ գույքը՝ 1 առանձնատուն, 1 հողամաս

շարժական գույքը՝ Mercedes-Benz E 350

դրամական միջոցները՝ 19 միլիոն դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար եւ 20 հազար եվրո

տված փոխառությունները՝ 7.1 միլիոն դրամ, 3.5 միլիոն դրամ եւ 30 միլիոն դրամ

2014 թ. որպես փոխնախարար

գնել է 472 հազար դրամ արժողությամբ հողամաս

վաճառել է 17 միլիոն դրամով Mercedes-Benz E 350 ավտոմեքենան

2015 թ. որպես փոխնախարար

գնել է 20 միլիոն դրամով արժողությամբ Lexus LX 570 ավտոմեքենա

դրամական միջոցները կազմել են 47 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար

եկամուտը՝ մոտ 5 միլիոն դրամ

Փոխնախարարի կինը՝ Մանե Հարությունյանը

2015 թ.-ին ունեցել է 15 հազար ԱՄՆ դոլար

նվեր է ստացել 20 միլիոն ՀՀ դրամ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18630 դիտում

Քոչարյանը ստել է ընտրությունների կեղծման մասին միջազգային զեկույցների վերաբերյալ․ քաղաքագետ

Սպռավըչկա. Փարուխի դեպքերը տեղի են ունեցել 2022-ի մարտին, Պրահան՝ հոկտեմբերին. Հարությունյանը՝ Քոչարյանին

Արաբկիրի տներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել

Թրամփը մեկնել է Սպիտակ տան իրավիճակային սենյակ՝ Իրանի հարցով վերջնական որոշում կայացնելու

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է անհետ կորած անձանց հարազատների հետ

«Տավուշում 16 մլն-ով 1931 տուն է սարքվում. սա ապրելու մասին է». «Փաշինյան, գազին հուպ տուր»․ ՔՊ-ն՝ Տավուշում

Մեզ 2022 թվականին անգամ սաղավարտ ու զրահաբաճկոն չէին տալիս, իսկ հիմա զենք ենք արտահանում. Խաչատրյան. տեսանյութ

Վթարային պայմաններում գործող Աշտարակի ամենամեծ դպրոցը շուտով նոր շենք կունենա․ տեսանյութ

Ասում է՝ պերեվառոտ կանենք. ընենց կանենք՝ ուղնուծուծով էդ պերեվառոտ բառը չեք հիշի. Խուդավերդյան

Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար

ՌԴ պաշտոնյաները, ներգրավելով ՀՀ քաղաքացիների, փորձել են զավթել իշխանությունը, իրականացրել են փողերի լվացում

Ես ասել եմ Նիկոլ Վովաևիչին, և նա կհաստատի դա, Երևանն ինչ էլ որոշի՝ չի վնասի Ռուսաստանի և Հայաստանի կապերին

Կալուգացի շպիոնի, «խելացի» Ծառուկյանի վզներին թոկ են գցել, որ ՀՀ-ն սկուտեղի վրա մատուցեն տերերին. տեսանյութ

Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու

Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարություն են արել ՀՀ-ի վերաբերյալ․ Կրեմլ

Մարդկանց վիրավորող Քոչարյանի ու նրա թիմի քյաֆթառությունն անբուժելի է. Չախոյան․ տեսանյութ

ՀՀ կառավարությունը պատրաստ է ձեռնարկել հավելյալ քայլեր՝ տնտեսության դիվերսիֆիկացիան ամբողջացնելու նպատակով

Մանկապարտեզ, դպրոց ենք կառուցում, ասում են ադրբեջանցիների համար, մեր երեխեքին նայում՝ ադրբեջանցի եք տեսնո՞ւմ

IDBank-ի աջակցությամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցում սահմանվել են Իէն Գիլանի, Թոնի Այոմիի անվան մրցանակներ

Հայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավորվել է․ տեսանյութ

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է փաթեթային առաջարկ անհատ ձեռնարկատերերին

Խուզարկություններ ԲՀԿ-ի Աբովյանի և Արթիկի գրասենյակներում․ ընտրակաշառքի գործով կա 7 ձերբակալված

Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

Հանրապետության տոնի առթիվ Քննչական կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Շողակաթ համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները, օգտագործել է կեղծ փաստաթուղթ․ գործը դատարանում է

ՌԴ-ն ցանկանում է 50 մլն դոլարով 100 հազար հայի ուղարկել ՀՀ՝ ոչ Փաշինյանի օգտին քվեարկելու համար. Reuters

Պուտինի և Հայաստանի փոխվարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով

Վաղվա անատամ քյաֆթառն այսօր անատամներին ձեռք է առնում. Սաֆարյանը՝ Խաչատրյանին

ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի ընտրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը սկզբունքային է. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Այն, ինչ անում էին նաև խաչը դոշներից կախած մարդիկ, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ. Փաշինյան

Հայաստանը մտադիր է նաև ապագայում բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ-ի աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

Ի՞նչ խասյաթ է մարդկանց վիրավորելը. ձեր սուտի արիստոկրատիզմը ձեր դեմ է աշխատելու. Ռուբինյանը՝ Խաչատրյանին

Սյունիքի մարզն ու Մեղրին փրկել ենք. Հոկտեմբերի 27-ն արվել է Մեղրին հանձնելու կոնտեքստով. Փաշինյան

Ապիկարնե՛ր, մեր մեծահասակների ատամների հարցն էլ կլուծենք, բայց ձեր չար հոգիները երևի չստացվի ուղղել. Ավանեսյան

Դու, որ դեռ ատամ ունես, բայց քաղաքականապես փտող դիակ ես, ո՞ւմ ես ընդհանրապես պետք. Սիմոնյանը՝ Խաչատրյանին

Տատոնց գյուղը դրանով ա տարբերվում, որ առաջինը կերակրում են, հետո մնացածը․ Նիկոլ Փաշինյան

Ուզվորության դասական օրինակ. 30 տարի էս ուզվորության արդյունքում է, որ երկաթի կտոր են մեզ տվել. Հարությունյան

Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի անակնկալը հունիսի 1-ի կապակցությամբ

Խաղալիքների փոխարեն՝ անմոռանալի օր․ հունիսի 1-ի ուղեցույց Idram&IDBank-ից