Սերգեյ Միրոնովին Հայաստան վերադարձնելու իրավունք օրենքը չի ընձեռում. նոր մանրամասներ

14/09/2016 schedule22:10

Հայաստանը չունի որեւէ իրավասություն՝ ԱՄՆ իրավապահների կողմից զենքի անօրինական վաճառքի համար հետախուզվող ՌԴ քաղաքացի Միրոնովին Հայաստան վերադառնալ պարտավորեցնելու համար։

Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա պաշտպան Վրեժ Խաչիկյանը:

Սերգեյ Միրոնովը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում, օգոստոսի 26-ին, ԱՄՆ իշխանությունների պահանջով հայտարարված հետախուզման շրջանակներում: Երեք օր ձերբակալված մնալուց հետո, երբ ռուսական մամուլում մեծ աղմուկ ու բողոքի ալիք բարձրացավ, առաջին ատյանի դատարանը նրան դատարանի դահլիճից ազատ արձակելու որոշում կայացրեց:

Այդ որոշումից որոշ ժամանակ հետո ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Միրոնովին կալանավորելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Ստացվում է, որ դատախազությունը հենց այնպես է բողոք ներկայացրել, քանի որ նրա պաշտպան Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը բեկանի ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի նկատմամբ կալանք չկիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նա պարտավորված չի լինի վերադառնալ Հայաստան:

Հարցին, թե այդ պարագայում ի՞նչ նպատակ է հետապնդում դատախազության կողմից ներկայացրած բողոքը, Խաչիկյանը պատասխանեց, որ իր իրավասության սահմաններում դատախազությունը պարտավոր էր բողոքարկել, քանի որ գտնում էր, որ իր կողմից ներկայացրած փաստաթղթերն ամբողջությամբ բավարար էին կալանավորում նշանակելու համար: Վերաքննիչ դատարանում դատավարությանը մասնակցելու համար եւս, պաշտպանի խոսքով, Սերգեյ Միրոնովն, ամենայն հավանականությամբ, Հայաստան չի գա, այլ կլիազորի մասնակցել իր պաշտպաններին: Դատավարության օրը դեռ հայտնի չէ, պաշտպանը դատարանից ծանուցում չի ստացել:

Թե ինչպե՞ս ստացվեց, որ դատարանը մերժեց դատախազության միջնորդությունը, Խաչիկյանը պարզաբանեց,  որ Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու միջնորդությունն ընդհանուր իրավասության դատարանի կողմից մերժվել է, քանի որ Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ոչ ամբողջական փաթեթը. բացակայում էր ԱՄՆ իրավասու մարմնի կողմից կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը կամ որոշումը: «Հետեւաբար՝ տվյալ պարագայում ես այլ ենթատեքստ չեմ տեսնում։ Կարող եմ միայն հստակ ասել, որ այս պարագայում գերակայեց օրենքը՝ կոնկրետ ՀՀ քրեական դատավարությամբ ամրագրված դրույթները, որ պետք է ներկայացվեր կալանքի վերաբերյալ միջնորդություն կամ կալանավորելու վերաբերյալ որոշում, ինչը չկար»,- մանրամասնեց նա։

Նրա խոսքով՝ Հայաստանն ԱՄՆ-ի հետ երկկողմ միջազգային պայմանագիր չունի, այդ երկրի հետ միմյանց իրավական փոխօգնություն է ցուցաբերվում միայն Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի շրջանակներում։ «Շրջանառվում էր այն խոսակցությունը, թե ինչպես եղավ, որ անձն առանց թույլտվություն հարցնելու՝ բացակայեց ՀՀ-ից եւ դուրս եկավ։ Հստակեցնեմ՝ ճիշտ է՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է եւ ուժի մեջ չմտնել բողոքարկվելու դեպքում, սակայն, եթե անձի վրա չկա ազատությունը սահմանափակելու, ազատությունից զրկելու վերաբերյալ որեւիցե իրավական նորմ, տվյալ դեպքում՝ դատարանի որոշում, ցանկացած անձ ազատ է իր գործողությունների եւ տեղաշարժման մեջ»,- ասաց Վրեժ Խաչիկյանը՝ նշելով, որ ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո եւ դատարանի կողմից չկալանավորվելու պարագայում՝ անձն ազատ է իր գործողություններում, չկա որեւէ իրավական նորմ, որով կարողանային տվյալ անձին պարտավորեցնել մնալ Հայաստանում։

Հետեւաբար, ըստ նրա, որեւէ օրենքի խախտում կամ Հայաստանի կողմից ՌԴ-ի նկատմամբ բարի կամքի դրսեւորում տեղի չի ունեցել. ընդամենը լիարժեք կիրառվել է օրենքը։ Մեր հարցին, թե այս պահին ի՞նչ գործողություններ են կատարվում Միրոնովի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, Խաչիկյանը պատասխանեց, որ Սերգեյ Միրոնովի Մոսկվայի փաստաբանները դիմել են ՌԴ Գլխավոր դատախազությանը եւ Ինտերպոլին, որպեսզի վերջիններս ճշտեն՝ ինչո՞ւ ՌԴ Ինտերպոլը տեղեկացված չէր եւ չէր ստացել անձին հետախուզելու վերաբերյալ կարմիր քարտն այն դեպքում, երբ 2-3 ամիս առաջ Սերգել Միրոնովը Հնդկաստան է գնացել, ստացել է վիզա Իսպանիայի դեսպանատնից եւ նման խնդիր երբեւիցե չի ունեցել։ Փաստաբանի խոսքով՝ ըստ տրամադրված փաստաթղթերի՝ 2012թ. հարուցվել է քրեական գործ, 2014թ. Սերգեյ Միրոնովի անունը շոշափվել է քրեական գործում, հետախուզում է հայտարարվել 2016թ.։

Երեկ սույն թեմայի վերաբերյալ armtimes.com-ի թղթակիցը հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին: Դիտարկմանը, որ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը, բայց Միրոնովը լքել է Հայաստանը, այս դեպքում ընթացակարգն ինչպե՞ս է լինելու, դատախազի թեկնածուն պատասխանել է. «Մենք բողոքարկել ենք առաջին ատյանի դատարանի կողմից տրված գնահատականը, իսկ դրա կիրառման մեխանիզմների մասով դրանից բխելու են որոշակի հետեւանքներ՝ օրինակ, վաղը Միրոնովը կրկին կգտնվի ՀՀ տարածքում»,-ասել է Դավթյանը: Ճշտող հարցին, իսկ եթե չգտնվի՞, Արթուր Դավթյանը պատասխանել է. «Մեր իրավազորությունը տարածվում է մեր երկրի սահմանների վրա»:

Հիշեցնենք, որ Միրոնովը մեղադրվում է զենքի անօրինական վաճառքի եւ փողերի լվացման համար: Մեր զրույցում նրա պաշտպան Վրեժ Խաչիկյանն ասաց, որ իր պաշտպանյալը չի իմացել որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրան ոչ մի ծանուցում չի ուղարկվել:

 

Տպել
2256 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին