ՀՀ գլխավոր դատախազն ընտրվեց 97 կողմ, 3 դեմ, 3 անվավեր ձայներով

Սերժ Սարգսյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացված թեկնածու Արթուր Դավթյանը խորհրդարանի կողմից ընտրվեց 97 կողմ, 3  դեմ, 3 անվավեր ձայներով:

ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց քվեարկության արդյունքները:

«ԱԺ 130 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, 97 կողմ, 3 դեմ, 3 անվավեր»,- ասաց Ավետիսյանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց նորանշանակ գլխավոր դատախազին:

Արթուր Դավթյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց խորհրդարանին:

«Բարձր վստահության համար շնորհակալ եմ, վստահեցնում եմ, որ գիշերուզօր աշխատանքով ամեն ինչ անելու ենք, որ դատախազության առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ լուծենք»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ դատախազի պաշտոնում քվեարկության ժամանակ կրկին 3 դեմ ձայն էին գրանցվել: Քվեարկությանը մասնակցած 108 պատգամավորից կողմ էին քվեարկել 103-ը, 2՝ անվավեր, 3՝ դեմ: Աղմկահարույց պատմության եղավ քվեարկությունից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը վիճում էին, թե դեմ քվեարկած 3 պատգամավորից մեկն իրենք են: Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը լուսանկարել էր իր քվեաթերթիկը եւ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ինչ վերաբերում է մյուս երկու դեմ ձայներին, այդպես էլ չհաջողվեց պարզել, թե նրանք ովքեր են:

Տպել
2062 դիտում

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը ապօրինի գործող գիշերային ակումբներ է հայտնաբերել

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Լույս» դաշինքի 3 անդամները

Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունը աշխատանք է առաջարկում

Երեւանցիները քվեարկեցին՝ անսալով վարչապետի կոչին. «Երկիր Ծիրանի»-ի հայտարարությունը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Հայաստանի ու Կանադայի վարչապետներն անսպասելի հանդիպել են ԱՄՆ-ում

Աննա Հակոբյանը Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցներին կոչ արեց միանալ խաղաղության իր արշավին

Մեկնարկել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը. նոր ծանոթությունների ժամանակը

Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած «Իմ քայլը» դաշինքի 57 անդամները

Պուտինը հայտնել է Ասադին С-300 համակարգերի մատակարարման մասին

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան ՀՀ-ն, Բելառուսը եւ Ադրբեջանը. Շարմազանով

Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է վիրավորված զինծառայող Արթուր Գեւորգյանին

«Մանկական եվրատեսիլում» ՀՀ-ն կներկայացնի 12-ամյա L.E.V.O.N-ը

Իգոր Դոդոնը ժամանակավորապես հեռացվել է նախագահի պաշտոնից

Հարվածել են լրագրողի ձեռքին, օպերատորի ուսից քաշել․ Երեւանի ընտրություններում խախտվել են լրագրողների իրավունքները

Երթեւեկության փոփոխություն Կիեւյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներ հատվածներում

Երեւանի ընտրություններին ցածր մասնակցության մասին փաստարկները, մեղծ ասած, ծիծաղելի են. վարչապետ (տեսանյութ)

ՕԵԿ-ը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին Երեւանի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են լավ կազմակերպված. Բաբլոյան

Մենք հիմքեր չենք տեսնում նոր խորհրդարանական ընտրությունների. ՀՀԿ խմբակցության ղեկավար