Վայոց ձորի մարզպետը ստել է, իսկ Նաիրա Զոհրաբյանը ճիշտ չի ներկայացրել խնդիրը

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիներն այժմ հավաքվել են գյուղապետարանի մոտ եւ սպասում են մարզպետ Հարություն Սարգսյանին, որը երկու շաբաթ առաջ խոստացել էր ամեն ինչ անել, որպեսզի «Վեդի Ալկո» գործարանը վճարի նրանց պարտքերը: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Աղավնաձորի բնակիչ Հայկազ Ասատրյանը:

«Ժամը 2-ին պետք է գար, բայց արդեն 3-ն է չկա: Մենակ մարզպետը պետք է գա, իրեն ենք սպասում, իսկ եթե չգա, մենք վաղը նորից մեր բողոքի ակցիան կատարելու ենք՝ երեխաներին չենք թողնելու դպրոց գնան, եթե չտվեցին գումարը, ապա հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությանը ողջ գյուղով չենք մասնակցելու»,- ասաց Հայկազ Ասատրյանը:

Դիտարկմանը, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր, թե ճանապարհ եք փակել, նա ասաց, որ ճանապարհ նախկինում էին փակում, այս տարի չեն փակել, իսկ այսօր՝ առավել եւս: «Ճանապարհը ռազմական ճանապարհ է, Ղարաբաղի հետ կապող ճանապարհն է, դրա համար ճանապարհ չենք փակել»,- ասաց Հայկազ Ասատրյանը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանը գյուղացիների հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ ճանապարհ փակելու մասին նրան որեւէ բան չի ասվել:

Հիշեցմանը, որ մարզպետն էլ խոստացել էր 15 օրում գումարը չվճարելու դեպքում հրաժարական տալ, խաղողագործն արձագանքեց. «Երբ վերջին անգամ հանդիպեց մեզ, արդեն գնում էր, ասեց, որ անպայման վճարելու են, եթե՝ ոչ, ապա ինքը հրաժարական է տալու: Ջղայնացած ասեց, թե ինչ, բայց ասեց էլի: Հիմա չգիտենք ոնց կլինի, նոր կառավարություն է ձեւավորվելու, տեսնենք ինչ կլինի»:

Հիշեցնենք, Աղավնաձորի գյուղացիներին «Վեդի Ալկո» գործարանը նախորդ տարվանից 100 միլիոն դրամից ավելի գումար է պարտք, որը մինչ օրս չի վճարել: Գյուղացիներն ի նշան բողոքի սեպտեմբերի 1-ին մանկապարտեզի սաներին եւ դպրոցի աշակերտներին չուղարկեցին դպրոց, որից հետո մարզպետ Հարություն Սարգսյանն եկավ գյուղ եւ խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի պարտքերը մարվեն երկու շաբաթում՝ հակառակ դեպքում ինքը հրաժարական է տալու:

Տպել
15401 դիտում

Աուտիզմով հիվանդ տղայի որոնումներն այսօր վերսկսել են Այնթափում, ավարտել անարդյունք

Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի. ըստ Tert.am-ի ասել է Ռուբեն Հայրապետյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

Վրաստան գնալիս մեքենայի սեփականատիրոջ լիազորագրի պահանջը ժամանակավոր հետաձգվում է

Երեք գյուղերը սպասարկող տրանսպորտը չի աշխատում, բայց կաշխատի. պարզաբանում է փոխնախարարը

Բողոքների տեղատարափից հետո «Օդից փող» հաղորդաշարն այլեւս եթերում չի լինի

73-ամյա միայնակ թոշակառուի դեմ հայցը 6 տարի է՝ լուծում չի ստանում. բաց նամակ վարչապետին

Վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչը պաշտոնից ազատման դիմում է գրել

Բազմաթիվ կոնֆլիկտներից հետո, վերջապես տեղի ունեցավ Արամ Մանուկյանի արձանի բացումը

Պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել, Ադրբեջանը ստում է. ՊԲ

ԶԼՄ ներկայացուցիչները մտահոգված են՝ կա այլակարծության նկատմամբ անհանդուրժողականություն

Փախստական, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցերը՝ ՀՀ դատախազությունում

Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին

Արամ Մանուկյանը գտավ հաղթանակ՝ պարտությունների տեղատարափի ներքո. վարչապետ (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Յուրի Խաչատուրովը տեղափոխվել է շքեղ առանձնատուն

Վարչապետի այսօրվա երեւանյան զբոսանքը. զվարճալի միջադեպեր

Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմանները կխորացնեն համագործակցությունը

Քաղաքացին հայտնել է Գագիկ Խաչատրյանի կողմից իրականացված հետապնդումների մասին. ՊԵԿ

Վարչապետը հանձնարարել է պատշաճ վիճակի բերել Սևանա լճի շրջակայքի օբյեկտների պայմանագրերը

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց