ԱՄՆ-ը եւ Չինաստանը նվաճել են շախմատային Օլիմպիադայի հաղթողների կոչումը

Բաքվում ավարտվել է շախմատի համաշխարհային 42-րդ օլիմպիադան. 40-ամյա ընդմիջումից հետո ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը նվաճել է չեմպիոնի կոչումը, կանանց մրցաշարն էլ ավարտվել է Չինաստանի ընտրանու հաղթանակով: 2012 թվականին հատուկ «Եվրատեսիլ» մրցույթի համար կառուցված «Baku Crystal Hall»  մարզահամերգային համալիրում կայացած Օլիմպիադային մասնակցեցին ՖԻԴԵ-ի կազմի մեջ մտնող 180 երկրներից 175-ը: Հիշեցնենք, որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել այս Օլիմպիադային: Ընդ որում, մեր տղամարդկանց թիմը համարվում է ամենատիտղոսակիրներից մեկը աշխարհում. Օլիմպիադայի եռակի հաղթող է, նվաճել է նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի կոչումները:

Հայաստանի թիմի բացակայության պայմաններում մրցաշարի ֆավորիտներ էին համարվում Եվրոպայի գործող չեմպիոն Ռուսաստանը (կազմում ընդգրկված շախմատիստների միջին վարկանիշը՝ 2760), ԱՄՆ-ը (2746), աշխարհի եւ օլիմպիադայի գործող չեմպիոն Չինաստանը (2735), Ադրբեջանը (2706): Շվեյցարական մրցակարգով ընթացած մրցաշարում թիմերն անցկացրին 11-ական հանդիպում. ամբողջ մրցաշարն անցկացնելով առանց պարտության (9 հաղթանակ եւ 2 ոչ-ոքի) 42-րդ համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի տղամարդկանց թիմը: Վերջին անգամ ԱՄՆ-ը նման հաջողություն էր հասել 1976 թվականին, երբ հավաքականի առաջատարը այն տարիների ուժեղագույն գրոսմայստերներից մեկն էր՝ Ռոբերտ Բիռնը:

Հիմա ԱՄՆ-ը կրկին շատ ուժեղ կազմ ունի. հավաքականում ընդգրկված 5 շախմատիստներից 3-ը՝ Ֆաբիանու Կարուանան, Հիկարի Նակամուրան եւ Ուեսլի Սոն, ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում են: Ընդ որում, ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիան այս թիմը կարողացել է կազմավորել երկար տարիների ընթացքում տարբեր ազգությունների ներկայացուցիչներից. Կարուանան իտալացի է (մինչեւ 2015 թվականը հանդես էր գալիս Իտալիայի դրոշի տակ), Նակամուրան՝ ճապոնացի, Սոն՝ ֆիլիպինցի եւ այլն: ԱՄՆ-ի թիմը նաեւ շատ երիտասարդ է. «ամենատարիքովը» Նակամուրան է ՝ 29 տարեկան: Հասկանալի է, որ առաջիկայում ԱՄՆ-ի այս թիմը ֆավորիտ է համարվելու բոլոր մեծ մրցաշարերում եւ Օլիմպիադայի հաղթողի կոչումը ընդամենը առաջին մեծ հաղթանակն է:

11 տուրերում տոնելով 10 հաղթանակ եւ կրելով 1 պարտություն, 42-րդ Օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի արծաթե մեդալները նվաճեց Ուկրաինան: Ուկրաինացիները հավաքեցին նույնքան միավոր, ինչքան ԱՄՆ-ը՝ 20 եւ զիջեցին միայն լրացուցիչ ցուցանիշներով: Հատկանշական է, որ միակ պարտությունը Ուկրաինան կրեց ԱՄՆ-ից: Ամենաբարձր վարկանիշ ունեցող Ռուսաստանն էլ նվաճեց բրոնզե մեդալներ, 4-րդ տեղում է Հնդկաստանը, լավագույն հնգյակը եզրափակում է Նորվեգիան, որը Բաքվում գլխավորում էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Ձախողվեցին ֆավորիտներից Չինաստանը, որը ի վերջո զբաղեցրեց 13-րդ տեղը եւ Ադրբեջանը (12-րդ տեղ): Առանձին խաղատախտակների վրա լավագույններն էին Բաադուր Ջոբավան (Վրաստան, 1-ին խաղատախտակ), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2-րդ խաղատախտակ), Ուեսլի Սոն (ԱՄՆ, 3-րդ խաղատախտակ), Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա, 4-րդ խաղատախտակ) եւ Անդրեյ Վոլոտկինը (Ուկրաինա, պահեստային):

Կանանց մրցաշարում ամեն ինչ կանխատեսելի ստացվեց. 2011 թվականից աշխարհի չեմպիոնի կոչումը կրող Չինաստանը մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ապահովել էր չեմպիոնի կոչումը: Չինաստանի թիմի առաջատար Հու Յիֆանը ներկայումս կրում է աշխարհի չեմպիոնի, թիմային հաշվարկում էլ Օլիմպիադայի հաղթողի եւ աշխարհի չեմպիոնի կոչումները: Բաքվում Յիֆանը կրեց 1 պարտություն՝ 2-րդ տուրում Լատվիայի ներկայացուցիչ Դանա Ռեյնիեցե - Օզոլայից: Սա մրցաշարի անակնկալներից մեկն էր, ընդ որում նշեմ, որ 35-ամյա Դանան այս տարվա փետրվարից Լատվիայի ֆինանսների նախարարն է, իսկ մինչ այդ զբաղեցրել է Լատվիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, եղել է պատգամավոր: Նաեւ 4 երեխաների մայր Դանա Ռեյնիեցե-Օզոլան Լատվիայի ուժեղագույն շախմատիստուհին է եւ մշտապես հանդես է գալիս մեծ մրցաշարերում. Բաքվում Լատվիան 1240 թիմերի պայքարում զբաղեցրեց իր համար պատվավոր 29-րդ տեղը:

Իսկ 42-րդ Համաշխարհային Օլիմպիադայում արծաթե մեդալի արժանացավ Ռուսաստանը, 3-րդ տեղում է Լեհաստանը: Փակման արարողության ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: «Սա լավագույն Օլիմպիադան էր պատմության մեջ»,- հայտարարել է Իլյումժինովը: Հաջորդ՝ 43-րդ Օլիմպիադան կայանալու է 2018 թ., կրկին մեզ սահմանակից երկրում՝ Վրաստանի Բաթումի քաղաքում: 

Տպել
2419 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց