Վարդգես Գասպարին` նաեւ գործարար. օրինականություն պահանջողի կյանքը դժվարին է լինում

17/09/2016 schedule23:50

Ակտիվիստ Վարդգես Գասպարիին շատերը գիտեն: Նա հայտնի է որպես սկզբունքային, արդարության ու օրինականության համար հաճախ իր ուրույն մեթոդներով պայքարող քաղաքացի, որը չի զլանում դա անել, նույնիսկ եթե բոլորովին մենակ է:

Բայց քչերին է հայտնի, որ Գասպարին նաեւ գործարար է: Երեկ Երեւանում բացված «ARMENIA EXPO-2016»-ին նրա «Վալ Ավտոմատիկա» ընկերությունը նույնպես ներկայացված էր: Տաղավարի նկատմամբ այցելուների հետաքրքրությունից ակտիվիստ-գործարարը դժգոհ չէր: «Ներկրում եմ էլեկտրական եւ ավտոմատիկայի սարքավորումներ, զբաղվում ենք վաճառքով եւ նաեւ ծառայություններ մատուցում ավտոմատիկայի բնագավառում»,- իր ղեկավարած ընկերության գործունեությունը ներկայացնելով` ասաց նա:

Վերոնշյալ ցուցահանդեսը 2008-ից ի վեր առաջինն է, որին նաեւ «Վալ Ավտոմատիկան»  է մասնակցում: «Ես մինչեւ 2008 թվականն, իհարկե, ցուցահանդեսների մասնակցում էի: 2008-ին, այսպես ասած, մի ցնցում էլ եղավ իմ աշխատանքային ռիթմի մեջ, որը մինչեւ հիմա դեռ նորմալ չի կարգավորվել: Հուսով եմ, որ այս ցուցահանդեսը դրական ազդեցություն պետք է ունենա աշխատանքի վրա»,- մեր զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

Նա, սակայն, նկատեց, որ հասարակական աշխատանքին զուգահեռ՝ չի հասցնում իր բիզնեսով լիարժեք զբաղվել, որովհետեւ առաջինն իրենից խլում է բավականաչափ ժամանակ ու էներգիա. «Դա բնական է, որովհետեւ ես միայն ակցիաներ չեմ իրականացնում, որոնք տեսնում եք: Շատ հաճախ դատական գործեր են լինում եւ այլն: Երբեմն պատահել է, որ մեկ շաբաթվա մեջ մի քանի դատական նիստերի եմ մասնակցել: Ներկա դրությամբ իրավունքի «Եվրոպա» միավորումը ինձ իրավական աջակցություն է ցուցաբերում, որը ահագին նպաստել է, որ կարողանամ զուգահեռ նաեւ աշխատանքովս զբաղվել: Մինչ այդ իսկապես շատ-շատ էին ե՛ւ դատական, ե՛ւ վարչական գործերը, դրանք իրոք որոշակի ժամանակ ինձանից պահանջում են, ու այնքան էլ լիարժեք իմ աշխատանքով չեմ զբաղվել»:

Նա ասում էր, որ բիզնեսն ընդամենը թույլ է տալիս շատ համեստ կյանք վարել ու տարին տասներկու ամիս երթեւեկել երթուղային տրանսպորտով:

Գասպարին, փաստորեն, հասարակական ակտիվության ու գործարարության միջեւ ընտրություն կատարելիս` առավելությունը տվել է  քաղաքացիական պայքարին: Այս ընթացքում էլ գրեթե ամեն օր նա շարունակում է իր ակցիաները Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ` վանկարկելով «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, հեռացիր»` ի աջակցություն ազատազրկված «Սասնա ծռերի», որոնք, ինչպես ավելի վաղ նշել է, զրկված են իրենց խոսքը հանրությանը փոխանցելու իրավունքից եւ ինքը դա ստանձնել է նրանց փոխարեն` ինչպես որ ընկալում է:

Քանի որ մեր երկրում հաճախ ընդունված է մարդու նկատմամբ ճնշումներ գործադրել` բիզնեսի ճանապարհին խոչընդոտներ ստեղծելով, «Վալ Ավտոմատիկա» ՍՊԸ տնօրեն Վարդգես Գասպարիից հետաքրքրվեցինք` իրեն այդ կերպ լռեցնելու փորձեր եղե՞լ են:

«Այդ իմաստով եւ այդքան ուղղակիորեն ես չեմ նկատել: Գիտե՞ք դա ինչպես է լինում: Ճնշումը հենց այն է, որ ցանկացած հարց, որը, բնականաբար, փորձում ես լուծել օրինականության սահմաններում, այսինքն` չհամակերպվել առկա իրավիճակի հետ, որն է` ծանոթ-բարեկամի, կաշառելու տարբերակները, դա արդեն պրոբլեմային է: Շատ հարցեր կան, որ ասենք մեկ-երկու ժամվա ընթացքում պետք է լուծվեն, իմ դեպքում կարող է դա օրեր տեւել, որովհետեւ պահանջում եմ օրինականություն եւ չեմ գնում զարտուղի ճանապարհով: Այնպես որ, խոչընդոտներն իրականում այսպիսին են, որոնք բավական լուրջ են: Գիտե՞ք` բիզնեսում երբ որ ինչ-որ խոստումներ ես տալիս, ինչ-որ գործ պետք է անես ժամկետների պահպանումով, ժամկետները չես կարողանում պահպանել բյուրոկրատական քաշքշուկի պատճառով, դա ահագին ինձ ճնշում է»,- պատասխանեց Գասպարին:

Նա միեւնույն ժամանակ համաձայնեց, որ այդ ճնշումը կապված չէ ուղղակիորեն իր անձի հետ ու դրան ենթարկվում է օրինականության կողմնակից ցանկացած քաղաքացի: 

«Իհարկե: Խնդիրն այն է, որ կոռուպցիան պայմանավորված է նրանով, որ օրինականության սահմաններում հարցեր չեն լուծվում: Եվ ուրեմն բնական է, որ շատերը համակերպվում են այդ իրավիճակի հետ` դրա հետեւանքները կրելով հանդերձ: Երբ որ ի վերջո գնում ես ոչ օրինական եղանակով հարցեր «լուծելուն», հետո միշտ դրա գերին ես մնում, դրա հետեւանքներն ես կրում: Այնպես որ, իհարկե, ինձ թվում է՝ ցանկացած մարդ, երբ օրինականություն է պահանջում, իր կյանքը բավական դժվար է դառնում»,- նկատեց Վարդգես Գասպարին:

Քաղաքացիական ակտիվիստը, որն իր ժամանակի մեծ մասը նվիրում է պայքարին, չի կարծում, թե դա երկրում ու հասարակական գիտակցության մեջ առաջացրել է դրական փոփոխություն: «Չէ, իհարկե, շոշափելի արդյունք նկատելի չէ: Ի վերջո, մեկ մարդը ի՞նչ կարող է փոխել: Այնուամենայնիվ, ես չեմ կարողանում դադարել ինչ-որ բան փոխելու պայքարից: Խնդիրն այն է, որ հաճախ շատ քիչ մարդիկ են, որոնք համաձայնում են միանալ, քչերն են մտածում, որ իրենք կարող են, ասենք, համեստ ներդրում ունենալ: Հիմնականում ասում են` եթե գամ, մի բան կփոխվի՞: Ամեն ոք ակնկալում է, որ իր մի փոքր ներդրումով մեծ փոփոխություններ լինեն: Դա, իհարկե, հնարավոր չէ: Այնուամենայնիվ, պայքարն անհրաժեշտ է: Ինչ-որ փոփոխությունների հասնելու համար հարկավոր է երկարատեւ աշխատանք կատարել»,- ընդգծեց քաղաքացիական ակտիվիստը:

Տպել
4368 դիտում

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ