Երևան
17 °C
Կիրակի տեղի ունեցած ընտրություններից առաջ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Հանրապետական կուսակցությունը ընտրակաշառք եւ գունավոր գրիչներ է բաժանել՝ մարդկանց կոչ անելով ընտրությանը մասնակցել այդ գրիչներով:
Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց համայնքի ղեկավարի թեկնածուներից Արայիկ Խանդոյանի եղբոր կինը՝ հանձնաժողովի անդամ Սոնա Թամարյանը: Հենց այդ գրիչներով էլ, ըստ նրա, ՀՀԿ-ն փորձել է վերահսկել, թե գումար վերցնողներից ով չի կատարում իր խոստումը եւ չի ընտրում ՀՀԿ թեկնածու, գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանին: Չնայած ահաբեկման այս եղանակին՝ ՀՀԿ թեկնածուն Ծաղկահովիտում պարտվել է: Ինչպես տեղեկացրել ենք՝ ընտրություններում հաղթել է նախկին գյուղապետ, անկուսակցական Նորաին Հակոբյանը՝ ստանալով 364 ձայն: Գործող ՀՀԿ-ական գյուղապետը ստացել է 311 ձայն, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը՝ 257:
Արայիկ Խանդոյանի եղբոր կինը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու կարիք չեն տեսնում.
«Տեղամասի ներսում որեւէ կեղծիք չի եղել, որ բողոքարկենք եւ պահանջենք բացել քվեատուփերը: Այն, ինչ եղել է՝ դրսում է եղել: Պարզ երեւում է, որ կաշառքը բաժանել են, գրիչներն էլ հետը: Նույնիսկ լիմոնի գույն ունեցող գրիչներով քվեարկողներ կային: Գումար եւ գրիչ վերցրած մարդիկ վախեցել եւ ՀՀԿ-ին են ընտրել: 2 հատ էլ այդ գրիչով Արայիկին էին ընտրել: Երեւի գումար են վերցրել, բայց Արայիկ Խանդոյանին ընտրել»,- ասաց Սոնա Թամարյանը:
Հարցին, թե որքան կաշառք էր բաժանել ՀՀԿ-ն՝ Թամարյանը պատասխանեց, որ մեկ անձին 10-20 հազարական դրամ: Իսկ թե այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ թեկնածուն չվերընտրվեց, այս հարցին Թամարյանն այսպիսի պատասխան տվեց. «Նույնն էլ նա (Նորաին Հակոբյանը-խմբ.) է բաժանել, չմտածեք նա չի բաժանել: Ով ուզում էր լիներ գյուղապետ՝ բացի Արայիկից: ՕԵԿ-ը տնետուն էր մտել, որ Նորային Հակոբյանին ընտրեին, Արայիկին չընտրեին: Էդքան ճնշումներով որ մենք տարել ենք այսքան ձայն, դա հաղթանակ եմ համարում»:
Հարցին, թե ընտրությունների արդյունքներն իմանալով ինչպե՞ս է արձագանքել Արայիկ Խանդոյանը՝ Սոնա Թամարյանը պատասխանեց. «Նա ասում է՝ էլի իմ գյուղն է, հարգում ու սիրում եմ բոլորին: Սա փաստաբանի միջոցով է փոխանցել, բայց կարծում եմ նամակ կգրի ընտրությունների մասին»:
Ընտրություններում ամենամեծ թվով ձայներ հավաքած Նորաին Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը եւս լսել է, որ ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել:
«ՀՀԿ-ն բաժանել է, ես գիտեմ, բայց պարտվեց...Ամբողջ գյուղն էր ասում, միայն ես չէ»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանի պարտվելու պատճառն այն էր, որ ժողովուրդը չի սիրում ՀՀԿ-ին: Ի դեպ, նա ասաց, որ Երվանդ Խաչատրյանը չի շնորհավորել իրեն:
Երվանդ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքեց ՀՀԿ-ի կողմից գումար բաժանելու մասին տեղեկությունները.
«Սուտ են ասում, նման բան չի եղել»,- ասաց նա: Անդրադառնալով իր չընտրվելու հանգամանքին՝ Խաչատրյանը նկատեց. «ժողովուրդն էր որոշում, ոնց որոշեց, այդպես էլ եղավ»:
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
© 2024 Հայկական ժամանակ