Չինաստանը եւ Հայաստանը յուրահատուկ ռեկորդներ են սահմանել Պարալիմպիկ խաղերում

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվել է ամառային 15-րդ Պարալիմպիկ խաղերը. աշխարհի 159 երկրի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող 4342 մարզիկ 22 մարզաձեւում խաղարկել են մեդալների 528 հավաքածու: Մրցումներն ավարտվեցին ողբերգությամբ. վերջին օրը մեդալներ էին խաղարկվում հեծանվավազքում, որի ժամանակ իրանցի 48-ամյա Բախման Գոլբարնեժադը վայր է ընկել ու ստացել գլխուղեղային վնասվածքներ: Մարզիկին տեղում շտապ բուժօգնություն են ցույց տվել, բայց հիվանդանոցի ճանապարհին Գոլբարնեժադը մահացել է սրտի կաթվածից: Միջազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Ֆիլիպ Կրեյվենը ցավակցություն է հայտնել Իրանի Պարալիմպիկ կոմիտեին եւ Գոլբարնեժադի հարազատներին:

Ավարտված մրցաշարում ընդհանուր թիմային հաշվարկում 4-րդ անգամ անընդմեջ ամառային Պարալիմպիկ խաղերի հաղթող է դարձել Չինաստանը, որը ներկայացնող մարզիկները նվաճել են 107 ոսկե, 81 արծաթե եւ 51 բրոնզե մեդալներ: Ոսկե մեդալների եւ ընդհանուր մեդալների քանակով Չինաստանը բացարձակ ռեկորդներ է սահմանել Պարալիմպիկ խաղերի պատմության ընթացքում: Ընդհանուր առմամբ, մեդալներ են նվաճել 83, ոսկե մեդալ՝ 63 երկրի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Հայաստանն այս խաղերում ներկայացում էին 2 մարզիկ. առավել լավ հանդես եկավ Գրետա Վարդանյանը, որը ծանրամարտի մրցաշարում զբաղեցրեց 5-րդ տեղը: Ամեն դեպքում, յուրահատուկ «ռեկորդի» հեղինակ դարձավ նաեւ Հայաստանը. 9-րդ անգամ մեր երկիրը մասնակցեց Պարալիմպիկ խաղերին (5 անգամ՝ ամառային, 4 անգամ՝ ձմեռային) եւ դեռ չի նվաճել ոչ մի մեդալ: 9 մասնակցություն եւ 0 մեդալ. այսպիսի ցուցանիշով Հայաստանը գլխավորում է Պարալիմպիկ խաղերում մեդալ չնվաճած երկրների աղյուսակը:

Տպել
2699 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին