Ով կամ ովքեր են պատժում «Մանչեսթեր Յունայթեդին»

Հանգստյան օրերին կայացած ֆուտբոլի տարբեր երկրների առաջնություններում արձանագրվեցին մի շարք հետաքրքիր ու պատմական իրադարձություններ, յուրահատուկ ռեկորդներ եւ այլն: Սկսենք« թերեւս, հայ ֆուտբոլասերներին ամենաշատ «հուզող» մրցաշարից՝ Անգլիայի առաջնությունից: Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության հերթական տուրում արտագնա խաղում 1-3 հաշվով պարտվեց «Ուոտֆորդին»:

Հետաքրքիր է, որ խաղից հետո տանտերերի թիմի հարձակման առաջատար, 3-րդ գոլի հեղինակ Տրոյ Դինին մոտեցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման առաջատար Զլատան Իբրահիմովիչին եւ հարցրել՝ «Ինձ ճանաչեցի՞ր»: Խաղի նախօրյակին Դինին պատմել էր օրեր առաջ տեղի ունեցած մի զավեշտալի դրվագի մասին. «Շատ եմ հավանում Իբրահիմովիչի խաղը, հետաքրքրությամբ եմ կարդացել նրա գիրքը: Մենք հանդիպեցինք 1 շաբաթ առաջ Նյու Յորքում՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գենադի Գոլովկինի եւ Կել Բրուկի մենամարտի ժամանակ: Ես մոտեցա, սեղմեցի Զլատանի ձեռքը եւ ասացի՝ կհանդիպենք 1 շաբաթից», իսկ նա պատասխանեց՝ դո՞ւ ով ես»:

Ուղիղ 30 տարի՝ 1986 թվականի սեպտեմբերի 16-ից սկսած, «Ուոտֆորդին» չէր հաջողվում հաղթել «Յունայթեդին» եւ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին այդ շարքը ընդհատվեց: Մոուրինյոն կրկնեց իր կարիերայի հակառեկորդը՝ 3 անընդմեջ պարտություն: Նման իրավիճակում պորտուգալացի մասնագետը վերջին անգամ հայտնվել էր ուղիղ 10 տարի առաջ, երբ գլխավորում էր «Չելսին»: Վերջին 8 օրերի ընթացքում «Յունայթեդը» կրեց 3-րդ անընդմեջ պարտությունը, ընդ որում, վերջին 2 խաղերում վնասվածքի պատճառով հայտացուցակից դուրս է մնում Հենրիխ Մխիթարյանը: Հերթական անգամ Մոուրինյոն պարտության համար մեղադրեց մրցավարներին: Պարտված 3 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» խփել է 2, բաց թողել 6 գնդակ:

Ըստ Մոուրինյոյի, բաց թողած 6 գնդակներից առնվազն 3-ը խփվել են կանոնների կոպիտ խախտմամբ, իրենց օգտին էլ չի նշանակվել մի քանի 11 մետրանոց, չեն հեռացվել մրցակցի մի քանի ֆուտբոլիստներ եւ այլն: Բայց շատ ավելի դաժան «հարված» Մոուրինյոյին հասցրեց «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հերթական տուրում «Սիթին» 4-0 հաշվով ջախջախեց «Բորնմութին» եւ ավարտից հետո Գվարդիոլան հայտարարել է. «Սա լավագույն թիմն էր, որին հանդիպել ենք ընթացիկ մրցաշրջանում»:

Ընդամենը 2 տուր առաջ «Սիթին» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել էր Մոուրինյոյի «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Բորնմութին» հաղթելուց հետո Գվարդիոլայի հնչեցրած խոսքերը գնահատվում են որպես պորտուգալացուն խայթելու հերթական փորձ: Ներկայիս ամենատիտղոսակիր այս մարզիչների՝ Մոուրինյոյի եւ Գվարդիոլայի հարաբերությունների, նրանց մարզած թիմերի դիմակայության մասին արդեն իսկ կարելի է հատորներ գրել, եւ Գվարդիոլայի նոր խայթոցը հաստատապես իր տեղը կգրավի այս առայժմ անավարտ «երկխոսությունում»:

Ռեկորդներ են սահմանվել Իսպանիայում:  «Սեւիլիա»-«Էյբար» հանդիպման ժամանակ տանտերերի գլխավոր մարզիչ, արգենտինացի Խորխե Սամպաոլին իր թիմի մեկնարկային կազմում ընդգրկել էր 11 լեգեոնականի: Իսպանիայի առաջնությունների 87-ամյա պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ որեւէ թիմի մեկնարկային կազմում չկար գոնե 1 իսպանացի ֆուտբոլիստ: Ռեկորդի կրկնություն արձանագրվեց «Էսպանյոլ»-«Ռեալ Մադրիդ» խաղում. «Արքայական» թիմի ֆուտբոլիստները հաղթեցին 2-0 հաշվով եւ տոնեցին 16-րդ անընդմեջ հաղթանակը Իսպանիայի առաջնության շրջանակներում: Մինչ այժմ նման ցուցանիշի կարողացել էր հասնել միայն «Բարսելոնան» 2010-11 թթ. մրցաշրջանում: «Ռեալը» կարող է պատմական ռեկորդ (Իսպանիայի առաջնություններում 17 անընդմեջ հաղթանակ) սահմանել արդեն վաղը, եթե կարողանա սեփական հարկի տակ հաղթել առանց պարտության ընթացող «Վիլյառեալին»:  

 

Տպել
2656 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը