«Հրապարակ»․ Սերգո Կարապետյանը պաշտոնին հրաժեշտ տալիս հուզվել է

«Հրապարակ» թերթը գրում է, որ գյուղատնտեսության արդեն նախկին նախարար Սերգո Կարապետյանը որոշել Է առայժմ հանգստանալ, ապա զբաղվել իր բիզնեսներով։

«Հիշեցնենք, որ նա «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատերերից Է և մի շարք մթերքների խոշոր ներկրող։

Նոր նախարարին ներկայացնելիս վարչապետը փորձել Է մեղմել հեռացումի ցավը՝ նշելով, որ «բարձր են գնահատում Սերգո Կարապետյանի ներդրումը գյուղատնտեսության ոլորտում և համոզված են, որ նա իր փորձով և մասնագիտական կարողություններով կշարունակի նպաստ բերել ոլորտի զարգացմանը»։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ոչ Ս. Կարապետյանին, ոչ Էլ մյուս պաշտոնանկ նախարարներին առայժմ նոր պաշտոն չեն տա, քանի որ այդպիսին Է փոփոխությունների տրամաբանությունը։ Ինքը՝ Կարապետյանը, անչափ դժվար Է բաժանվել նախարարական աթոռից։

2 օր առաջ նա նախարարության ղեկավար կազմին հրավիրել Է դիսպետչերականների սրահ՝ հրաժեշտ տալու։ Եվ առաջին նախադասությունից հետո այնպես Է հուզվել, որ չի կարողացել խոսքը շարունակել։ Նրան նեղ կացությունից հանել Է աշխատակազմի ղեկավարը՝ փորձելով օգնել, բայց ավելի Է բարդացրել վիճակը՝ ասելով, որ Կարապետյանների ընտանիքը շահեց, հիմա երեխաներն ու թոռներն ավելի շատ կտեսնեն պարոն Կարապետյանին։

Ապա ներկաները հերթով խոսել են՝ գնահատանքի ու հրաժեշտի խոսքեր ասելով 6 տարի աշխատած նախարարին։ Գյուղատնտեսության նախարարությունում այս օրերին թեև անհանգիստ են, սակայն հույս ունեն, որ կոնյակի գործարանի նախկին տնօրեն Իգնատի Առաքելյանը, որն այս ոլորտում շատերին գիտի, կադրային ջարդ չի անի։

Նա արդեն իսկ որոշել Է պահել Կարապետյանի խոսնակ Անի Սմբատյանին»,– գրում է թերթը։

Տպել
17728 դիտում

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ

Քրեական հեղինակություն Դոն Պիպոն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց