Կհերիքի՞ վարչապետի ֆանտազիան բացահայտելու բոլոր գողությունների մեխանիզմները

Վարչապետ Կարեն Կարապետյանը, շարունակելով իր ուշագրավ հայտարարությունների ու դիտողությունների շարքը՝ երեկ կառավարության նիստում այն լրացրել է մեկ այլ հայտարարությամբ, որը վերաբերում է պետական կառավարման համակարգում գործուղումների համար գնվող ավիատոմսերի գներին:

«Վերացրեք պրիմիտիվ գողությունը ձեր համակարգերում, այդ ամեն ինչը կարգի բերեք: Ինձ որ պատմում են, թե ինչ սխեմաներ են անում՝ ուղղակի  ֆանտազիա է... Եթե այդ մարդիկ այդ խելքն օգտագործեն այլ տեղերում, հաստատ ավելի արդյունավետ կլինի»,- դիմելով նախարարներին ու այլ գերատեսչությունների ղեկավարներին՝ հայտարարել է վարչապետը:

Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել ներկայացնելու, թե տարբեր նախարարություններում ու գերատեսչություններում ինչ ահռելի գումարներ են վատնում այդ ավիատոմսերի վրա եւ համեմատել ենք, որ դրանց գները հաճախ կրկնակի-եռակի ու հնգակի ավելի բարձր են լինում, քան շուկայական արժեքը կարող է լինել: Պաշտոնյաներն ամեն անգամ դժգոհելով այդ հրապարակումներից՝  մեզ հետ զրույցներում արդարանում են, թե իրենք հաճախ ստիպված են լինում ոչ թե նախապես պատվիրել իրենց գործուղման համար անհրաժեշտ ավիատոմսը, այլ հաջորդ օրը կամ անգամ նույն օրը գնել: Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ անգամ նման դեպքում նրանց գնած ավիատոմսը կրկնակի-եռակի ավելի թանկ արժեր, քան այն հնարավոր էր նույն օրը գնել ավիատոմսեր վաճառող որեւէ գործակալությունից:

Իհարկե, մենք չգիտենք, թե վարչապետին ավիատոմսերի համար ուռճացված գներ ապահովելու ինչ թաքնված մեխանիզմներ են ներկայացրել, որ անգամ նրա ֆանտազիան է ընկրկել, բայց մեր պրպտումները ցույց տվեցին, որ գերատեսչությունները հաճախ գործարքի մեջ են մտել ավիատոմսեր վաճառող գործակալությունների հետ ու պետբյուջեի հաշվին կրկնակի-քառակի ուռճացված գումարը կիսել իրար մեջ: Մենք բացահայտել էինք նաեւ մի հետաքրքիր մեխանիզմ, երբ շատ հաճախ այդ թանկ տոմսերն ունեն բիզնես դասի արժեք, բայց գնման փաստաթղթում նշվում էր էկոնոմ դաս: Այդպիսով՝ նախարարներն ու այլ պաշտոնյաներն իրենց հարմարավետ թռիչքը պետբյուջեի հաշվին բիզնես-դասով են ապահովել, բայց դա թաքցնելու համար ավելի ցածր դաս են ներկայացրել:

Մենք նաեւ հրապարակել էինք, որ որոշ պաշտոնյաներ անգամ ավիատոմսերի վաճառքի իրենց սեփական գործակալությունն են ստեղծել, որ իրենց գերատեսչությունների գործուղումների համար անհրաժեշտ տոմսերն այնտեղից գնվեն: Բնականաբար՝ կրկին ուռճացված գներով: Ավիատոմսերի դեպքում բիզնես եւ էկոնոմ դասերից բացի կան նաեւ այլ կարգեր, որոնք համեմատաբար թանկ արժեն: Գործակալությունները գերատեսչությունների ղեկավարների հետ համաձայնեցրած երբեմն նախապես ամրագրում են էժան տոմսերը, այնուհետեւ նրանց վաճառում թանկերը, հետո նոր չեղյալ հայտարարում այդ ամրագրումները: Իհարկե, գերատեսչություններն այս մեխանիզմը կիրառում են՝ պահպանելով պետական գնումների համար պարտադիր համարվող մրցութային կարգը: Եվ հետաքրքիր է, որ մրցույթի տրամաբանությանը հատուկ ամենացածր գնի փոխարեն գնումը ստացվում էր հնարավորինս բարձր գնով: Իսկ մեր ներկայացրածը պետական բյուջեի հաշվին ավիատոմսերի միջոցով գործակալությունների հետ միասին գումարներ գրպանելու ամենապարզ տարբերակներն են: Վստահաբար կարելի է ասել, որ կան այլ մեխանիզմներ, որոնց մասին արդեն տեղյակ է Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, նշենք, որ երեկ կառավարության նիստում հաստատվեց մի որոշում, որտեղ պետական միջոցներով ավիատոմսեր գնելու նոր կարգ է սահմանվում: Եվ դրա համաձայն՝ ավիատոմսերը պետք է ձեռք բերվեն govtravel.am կայքի միջոցով: Մենք արդեն գրել ենք, որ տարիներ առաջ կառավարությունը ստեղծել էր «Էկենգ» անունով մի ընկերություն, որը զբաղվում էր նույնականացման քարտերով: 2014թ. կառավարության ու վարչապետի փոփոխությունից հետո որոշվում է, որ այս ընկերությունը պետք է կենտրոնացնի նաեւ պետական համակարգում ավիատոմսերի գնումը: Դեռեւս գարնանից այս ընկերությունն այդ ծրագիրը պիլոտային կարգով փորձարկել է հինգ՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, արդարադատության, էներգետիկայի եւ բնական պաշարների, ֆինանսների նախարարություններում ու կառավարության աշխատակազմում: Երեկվա որոշումից հետո արդեն բոլոր նախարարություններն իրենց գործուղումների համար անհրաժեշտ ավիատոմսերը պետք է ձեռք բերեն «Էկենգի» ստեղծած govtravel.am  համակարգի միջոցով:

«Էկենգի» տնօրենը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ընկերն է, «Դատաիրավական ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Արթուր Թունյանը: Վերջինս զուգահեռաբար  կառավարությունում Դավիթ Հարությունյանի խորհրդականն է, հասարակական հիմունքներով: Այս դեպքում էլ պետական համակարգում ստեղծվում է ավիատոմսերի ձեռքբերման մենաշնորհային մի իրավիճակ, որը հակասում է ազատ մրցակցության տրամաբանությանը: Եվ այդ ծրագրի դեպքում էլ ավիատոմսեր վաճառող ընկերությունները հավատացնում են, թե Դավիթ Հարությունյանն ու Արթուր Թունյանն են պետական միջոցների հաշվին եկամտաբեր բիզնես ծրագիր ստեղծել, որ այս ոլորտում գոյացող շահույթը հասնի իրենց:

Արթուր Թունյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, որ իրենք նման ակնկալիք ունեն: Ավելին՝ շեշտեց, թե այս հինգ նախարարություններում մոնիթորինգի արդյունքում պարզել են, որ ներդրված ծրագրի շնորհիվ ավիատոմսերը ձեռք են բերվում 30-40 տոկոս ցածր գնով: Նա հերքում է, որ այդ ծրագրով իրենք բիզնես նպատակներ են հետապնդում եւ բացառում է, որ ներդրված մեխանիզմի դեպքում հնարավոր է տոմսի գնագոյացման վրա կողմնակի ազդեցություն ունենալ: «Մենք այդ կարծիքները շատ ուշադիր լսել ենք եւ պատասխանել, որ ներկայումս ներդրվող տեխնիկական միջոցների պարագայում որեւէ անձ չի կարող ազդել գնագոյացման վրա՝ բացառությամբ ավիափոխադրողի»,- ասում է նա:

Իսկ թե հավելյալ ինչ կպարզի կամ կարգելի այս ոլորտում նորանշանակ վարչապետը, հավանաբար պարզ կդառնա կառավարության հետագա նիստերի ժամանակ նրա արած դիտողությունների տողատակերից: Այս ընթացքում կփորձենք հետեւել եւ հասկանալ, թե նոր մեխանիզմների ներդրման արդյունքում որքան էժան են գնվում ավիատոմսերը եւ որքան գումար է տնտեսվում:

Տպել
5758 դիտում

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու