Աբովյանը վստահ է, որ իրեն չեն անիծի. իսկ «ԶԼ մասին» օրենքը կքվեարկվի այսօր

23/09/2016 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 24-ի համարում

Երեկ ԱԺ-ն իր աշխատանքները սկսեց «ԶԼ մասին» օրենքի քննարկումով: ՄԱԱ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրատվամիջոցներ ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել «Ո՛չ գրաքննությանը» կարգախոսով: Եւ նույնիսկ իշխանամետ պատգամավորները, որոնք, անկասկած, կողմ են քվեարկելու օրենքի այս նախագծին, ներս մտնելուց ձեռքները բռունցք էին անում եւ լրագրողների հետ միասին գոռում՝ «Ո՛չ գրաքննությանը»:

Ի դեպ, չնայած խորհրդարանի անվտանգության ծառայության կազմակերպած խիստ հսկողությանը, երբ մանրամասն քրքրում էին հատկապես կասկածելի լրագրողների պայուսակները, վերջիններիս, այդուհանդերձ, հաջողվել էր խորհրդարանի շենք անցկացնել թռուցիկների մի մեծ խմբաքանակ: «ԶԼ մասին» օրենքի նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, բառացի կարդաց իր այն ելույթը, որը ունեցել էր ապրիլին, երբ նախորդ խորհրդարանը քննարկեց եւ քվեարկությամբ մերժեց «ԶԼ մասին» օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ այդ ժամանակ նախագծի քվեարկությունը բոյկոտել էր ոչ միայն ընդդիմությունը, այլեւ «Օրինաց երկիրը» եւ «ժողպատգամավոր» խմբի մի մասը: Մինչդեռ, այսօր նույն ՕԵԿ-ը, հանձինս այդ կուսակցության եւ արդեն նաեւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի, հայտարարում է, թե չի կարելի խնդիրները  թաղելու ճանապարհով գնալ, քանզի այդ օրենքը մտնում է ԵԽ-ի առաջ ստանձնած մեր պարտավորությունների մեջ:

Եւ քանի որ նախորդ գումարման խորհրդարանում ՕԵԿ-ը տրամագծորեն հակառակ կարծիքի էր, որ չի կարելի նման օրենք ընդունել, երեկ մենք ԱԺ նախագահից փորձեցինք ճշտել՝ արդյո՞ք նախորդ խորհրդարանում նույն այդ օրենքին դեմ արտահայտվելն ՕԵԿ-ի հերթական, նախընտրական պոպուլիզմը չէր: «Այն ժամանակ մեր խմբակցությունն իշխանական գործառույթներ չի ունեցել: Ես կարող եմ ասել միայն, որ օրենքի այն նախագիծը, որ բաժանվել է ձեզ, եւ այն նախագիծը, որը քվեարկության է դրվելու՝ դրանք տարբեր նախագծեր են:

Ակնհայտ է, որ այդ օրենքը մենք պետք է ընդունենք, եւ չենք կարող օրենքի ընդունումը հետաձգել»,- մեր հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է մի ողջ աշխատանքային օր տեւած քննարկմանը, ապա  պատգամավորները, օգտագործելով «ԶԼ մասին» օրենքի քննարկման առիթը, միմյանց ինչ ասես՝ չասացին: Մասնավորապես, նորընտիր, անկախ պատգամավոր Մեխակ Մխիթարյանն իր առաջին հրապարակային ելույթը սկսեց բուռն հարձակում գործելով որոշ լրատվամիջոցների վրա, որոնք իրենց թույլ են տալիս տպագրել, ըստ պատգամավորի, որոշ քաղաքագետների երազախաբությունները:

Պարզվեց, որ նա նաեւ շատ ուրախ է, որ, մասնավորապես, «Չորրորդ իշխանություն» թերթը չի հասնում գյուղերը, քանզի շինական գյուղացին չի կարող դիմանալ այդ թերթի «ժարգոնին»: Բնականաբար, «ԶԼ մասին» օրենքի նախագծի  կոնտեքստում երազախաբության թեմային պատասխան տվեց հայտնի քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ իշխանական կոալիցիային անվանելով դաշտային հրամանատարների մանկլավիկներ եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին պնակալեզներ: «Կոալիցիայի մանկլավիկները փորձում են ամեն գնով այս օրենքն անցկացնել, որպեսզի մամուլը ենթարկեն վարչախմբին»,- հայտարարեց  Հմայակ Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ինքը գնալու եւ կանգնելու է ցուցարար լրագրողների կողքին, իսկ «Ազգային միաբանությունն» էլ դեմ է քվեարկելու օրենքի այս նախագծին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ դաշնակցությունը  կողմ է քվեարկելու «ԶԼ մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմանը, իսկ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը հայտարարեց, որ այս նախագիծը լակմուսի այն թուղթն է, որի քվեարկությունը ցույց կտա, թե իրականում ինչ նպատակներ ունի իշխանական կոալիցիան, որն այս օրենքի ընդունմամբ փակելու է հասարակական հնչեղություն ունեցող բոլոր հարցերին անդրադառնալու լրատվամիջոցների հնարավորությունը:

Մնացած խումբ-խմբակցությունները ձեռնպահ մնացին  իրենց տեսակետներն արտահայտելուց: Այսպիսով, «ԶԼ մասին» օրենքի նախագծի քվեարկությունը կկայանա այսօր: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոստացավ, որ նախագծի երկրորդ քվեարկությունը կկազմակերպեն առնվազն մեկ ամիս հետո, որպեսզի շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան ներկայացնելու իրենց առաջարկները:

Օրվա վերջում, երբ արդեն ամեն ինչ ասված էր, մենք օրենքի նախագծի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին հարցրինք՝ ինքը մտավախություն չունի՞, որ այս օրենքի ընդունումից հետո, ցանկացած լրատվամիջոցի հետ առաջացած պրոբլեմի դեպքում,  իրեն եւս անիծելու են, ինչպես այսօր անիծում են Գրիգոր Ամալյանին: «Նման մտավախություն չունեմ: Ես համոզված եմ, որ  այս օրենքը լինելու է եվրոպական օրենքների լավագույնների շարքում, եթե ոչ՝ լավագույնը»,- ահա այսպիսի լավատեսական նոտայով իր ապագան ապահովագրեց «ԶԼ մասին» օրենքի նախագծի հեղինակ Աշոտ Աբովյանը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1514 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց