Ընտրապայքարն ինչի՞ հետ եք, որ իրար ծեծե՞ն, ջարդե՞ն, սպանե՞ն. Ստեփանավանի քաղաքապետ

Հոկտեմբերի 2-ին հանրապետության մի շարք համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, սակայն ընտրություններ որպես այդպիսին չեն լինի: Առաջադրված միակ թեկնածուն գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Միքայել Ղարաքեշիշյանն է: Վերջինս ՀՀԿ Ստեփանավանի տարածաշրջանի խորհրդի նախագահն է:

Armtimes.com-ի դիտարկմանը, որ ստացվում է Ստեփանավանի ընտրություններում ընտրապայքար չի լինելու, Ղարաքեշիշյանն ասաց.

«Ընտրապայքարն ինչի՞ հետ եք, որ իրար տա՞ն, ծեծե՞ն, ջարդե՞ն, սպանե՞ն, ընտրապայքար հասկացողությունն ի՞նչ ա»:

Մանրամասնեցինք՝ նկատի ունենք այն, որ առաջադրված է միայն մեկ թեկնածու, ուստի չի լինելու ընտրապայքար, գործող քաղաքապետն ասաց.

«Դե, ուրեմն Ստեփանավանի ժողովուրդը գցել, բռնել, մտածել է, որ հարմար թեկնածուն ես եմ, իրենց ձեռք է տալիս իմ աշխատանքի ստիլը, թեկնածու ոչ մեկ չի առաջադրվել, ի՞նչ խնդիր կա»:

Ղարաքեշիշյանի կարծիքով, որեւէ արտառոց բան չկա, որ այլ թեկնածուներ չեն առաջադրվել Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում:

«Պարտադիր պետք ա այլ թեկնածուներ լինե՞ն, իրար վրա ցեխ շպրտե՞ն, ընտրապայքարը դրա՞ հետ եք, հիմա, որ ուրիշները չեն առաջադրվել ես մեղավո՞ր եմ, եթե քաղաքի ղեկավար կազմից որեւէ մեկը չի ցանկացել առաջադրվի, էդ մարդիկ մտածել են՝ երեւի ճիշտ ա, որ ես նորից առաջադրվեմ, ես շարունակեմ աշխատանքը, հիմա դա ի՞մ մեղքն ա»,- ասաց նա:

Հետաքրքրվեցինք՝ Ստեփանավանում ընդդիմադիր կուսակացությունների նեկայացուցիչներ չկա՞ն, Միքայել Ղարաքեշիշյանն ասաց, որ կան.

«Բոլոր կուսակցություններն էլ իրենց տարածքային գրասենյակներն ու ղեկավարները ունեն, երեւի  էդ մարդիկ գցել-բռնել են, որ էս 4 տարվա ընթացքում ինչ աշխատանք կատարել եմ այստեղ, բավարար է»:

Հիշեցնենք, որ Միքայել Ղարաքեշիշյանը Ստեփանավանի քաղաքապետ է ընտրվել 2012 թվականին:

Ընդգծենք, որ հոկտեմբերի 2-ին բազմաթիվ համայնքների թվում սպասվում են նաեւ հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքների՝ Գյումրու եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները:

 

Տպել
3204 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին