Նաղդալյանի սպանության գործով. ցուցմունք տվեց Լ. Հարությունյանը

24/09/2016 schedule13:09

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի սեպտեմբերի 25-ի համարում

Տիգրան Նաղդալյանի գործով դատավարությունը սլանում է առաջ. երեկ 2 ամբաստանյալի եւս հարցաքննեցին: Այնպիսի տպավորություն է, թե դատարանը շահագրգիռ չէ ճշմարտության բացահայտմամբ. նա մի խնդիր ունի՝ արագ ավարտել դատաքննությունը: Թերեւս, սրանով է բացատրվում, որ դատավոր Սարո Արամյանը չափից դուրս հաճախ է հիշեցնում ամբաստանյալներին, որ նրանք կարող են ցուցմունք չտալ եւ հարցերին չպատասխանել:

Այդ պարագայում հրապարակվում են նրանց նախաքննական ցուցմունքները, որոնք տրվել են դատախազությունում. երբեմն՝ առանց պաշտպանի, երբեմն՝ դատախազությանը հաճո պաշտպանների ներկայությամբ, որոնք լրիվ բավարարում են այս գործի պատվիրատուներին: Որ նախաքննական վարկածը բավական տարբերվում է օբյեկտիվ ճշմարտությունից, երեւում է դատարանում հնչած սակավ ցուցմունքներից:

Երեկ դատարանն ավարտեց Գրիգոր Պետրոսյանի (Մզդր) հարցաքննությունը, որը մեղադրվում է 17-99 (օժանդակություն սպանությանը) եւ 232 (ապօրինի զենք) հոդվածներով: Նա, իր ասելով, ոչնչի չի մասնակցել, միայն լսել է մյուսների խոսակցությունները եւ այժմ դատարանում թարսուշիտակ պատմում է դրանք: Պատասխանելով Արմեն Սարգսյանի պաշտպան Ռ.Գրիգորյանի այն հարցին, թե Արմեն Սարգսյանին ինքը հանդիպե՞լ է, Գրիգոր Պետրոսյանն ասաց, որ կյանքում Արմեն Սարգսյանի հետ մի բառ անգամ չի փոխանակել, իսկ Արմենի անունը իր մոտ տվել են «փողի պահով»:

Այսինքն, «որպես պատվիրատու՞»՝ փորձում էր հստակեցնել պաշտպանը: «Ես էդ բառը չեմ իմացել, ոչ էլ օժանդակող բառն եմ իմացել. ասել են, որ փողը պետք է տա Արմեն Սարգսյանը»,- ասաց ամբաստանյալը՝ հաստատելով պաշտպանի այն տեսակետը, որ Արմեն Սարգսյանը ոչ թե սպանության պատվիրատուն է, այլ անձ, որից հանցագործները սպանությունից հետո փող են պոկել: Պետք է նշել, որ կատարվածի նման մեկնաբանությունը համընկնում է մինչ օրս դատարանում հնչած գրեթե բոլոր ցուցմունքներում:

Անգամ ի վնաս Ա.Սարգսյանի օգտագործվող ցուցմունքները չեն ժխտում այս վարկածը: Գ.Պետրոսյանից հետո հերթը Լյովա Հարությունյանինն էր՝ Արմեն Սարգսյանի սանահորը, որը նախ մեղադրվում էր սպանությանն օժանդակելու մեջ, սակայն նախաքննության մարմինը վերանայեց նրա մեղադրանքը 205 հոդվածի 1-ին մասի՝ պարտակում: Նա իր ցուցմունքը ինչ-որ թղթից էր ընթերցում, կարդում էր մեծ դժվարությամբ: Եւ եթե հաշվի առնենք, որ գրվածն իրավական տերմիններով հարուստ էր, ապա հասկանալի էր, որ պաշտպան Վաղինակ Գեւորգյանն է օգնել:

Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ իրեն առաջադրված պարտակում մեղադրանքի հետ, որ ինքն իրեն մեղավոր է ճանաչում սպանության մասին իմանալ- չհայտնելու մեջ (իմանալ-չհայտնելու համար ավելի մեղմ պատիժ է նախատեսված): Ապա կարճ շարադրեց, որ իր խորտկարանում իր կնոջ հորաքրոջ որդի Գեղամ Շահբազյանին «էմոցիաների, Սպարապետի նկատմամբ անսահման հարգանքի ազդեցության տակ առաջարկել է, որ եթե որեւէ մեկը խփի Տիգրան Նաղդալյանին եւ 27-ի ոճրագործներին, ապա կտա իր խորտկարանը, որը 30 հազար դոլար արժե»:

Ապա մտածելով, որ իր ընտանիքն ապրուստի միջոցից կզրկվի եւ փոշմանելով՝ հաջորդ հանդիպման ժամանակ Գեղամին ասել է, որ մոռանա այդ զրույցի մասին: Հետո ավելացրեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները եւ հրաժարվեց ցուցմունք տալուց ու հարցերին պատասխանելուց: Այս հայտարարությունից հետո մեղադրողները մեծ բավականությամբ հրապարակեցին նրա նախաքննական ցուցմունքները, որոնք հաճախ իրար հակասում էին ու էականորեն իրարից տարբերվում: Դեկտեմբերի 28-ին իմանալով սպանության մասին՝ Լ.Հարությունյանը նախ շոկի մեջ է ընկել, ապա ուրախացել, որ «վրեժը լուծվել է», հետո՝ վախեցել:

Իսկ երբ հունվարի 5-6-ին իր մոտ եկած Գեղամը փայլող աչքերով ասել է. «Տեսա՞ր, մենք չարինք, ուրիշներն արեցին», ինքը հասկացել է, որ սպանությունը նրա եւ ղարաբաղցիների ձեռքի գործն է: Հետագայում Գեղամն ամեն ինչ պատմել է ու ասել, որ Ապերը գումարի մի մասն է տվել: Նա Լյովայից խնդրել է հանդիպել Արմեն Սարգսյանին եւ պարզել՝ նա փողը տվե՞լ է Ապերին, թե՞ ոչ: Ա.Սարգսյանը զայրացել է այդ հարցից ու ասել, որ ինքն առնչություն չունի սպանության հետ: Ցուցմունքում Լյովան գրել է. «Ես հասկացա, որ նա ինձ չվստահեց»: Այս մասին տեղեկացրել է Գեղամին, սա ասել է՝ ուրեմն, Ապերին կնեղեմ:

Մի քանի օրից զանգել է Արմեն Սարգսյանը եւ կանչել Լյովային ու ասել, որ նրա բարեկամի՝ Գեղամի ու Ապերի մեջ ֆինանսի պրոբլեմ կա, եւ խնդրել՝ փոխանցի Գեղամին, որ համբերի, Ապերը կտա: Այս միտքը տարբեր ցուցմունքներում տարբեր կերպ է շարադրվել. մի տեղ ասվել է, որ Ա.Սարգսյանն ընդունել է, որ ինքն է այդ սպանության պատվիրատուն, որ փողը պետք է ինքը տա, որ Ապերը մեղավոր չէ: Ընդհանրապես ցուցմունքների մեջ մի օրինաչափություն կա՝ տվյալ մեղադրյալի առաջին ցուցմունքներն էականորեն տարբերվում են նրա հաջորդ ցուցմունքներից:

Սկզբում դրանք շատ զուսպ են ներկայացնում ամեն ինչ, գրեթե չեն շոշափում Արմեն Սարգսյանի անունը, ապա քննիչի օգնությամբ նրանց հիշողությունը «թարմանում է», եւ նրանք ամեն ինչ նկարագրում են ինչպես հարկն է: Հավանաբար, նաեւ դա է դեր խաղացել, որ Լյովա Հարությունյանի մեղադրանքը նման կտրուկ փոփոխության է ենթարկվել: Այսօր ցուցմունք կտա Ապերը՝ Հովհաննես Հարությունյանը:

Արմինե  Օհանյան

Տպել
1911 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով