Չարժե՞ դատարանները վերացնել, եթե միայն հավ գողացողին են դատելու

24/09/2016 schedule14:15

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում սենսացիոն հայտարարություն արեց գործադիրում գոյություն ունեցած գողություն երեւույթի մասին:

Անսպասելին ու զարմանալին այստեղ ոչ թե պետական միջոցները մսխելու մասին տեղեկությունն էր, ինչի հարցում թերեւս ոչ ոք կասկած էլ չուներ, այլ այդ ամենը Կարեն Կարապետյանի շուրթերից լսելը` մանավանդ իմանալով իր նախորդների չարաշահումները բացահայտելու ու բարձրաձայնելու վերաբերյալ նրա մերժողական մոտեցումը: Դիմելով նախարարներին եւ խոսելով պետական ապարատում գործուղումների տոմսերի գնման մասին, վարչապետն ասել էր. «Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում պիտի այդ ամեն ինչը բերեք կարգի... Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են կիրառվում, ուղղակի ֆանտազիա է: Եթե էդ մարդիկ էդ խելքն օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավը կլիներ»:

Բայց շուտով էլ հասկանալի դարձավ, որ պատիժների սպասելն անիմաստ է, եւ որ այս անգամ էլ գործը հայտարարություններից այն կողմ չի անցնելու: Կարեն Կարապետյանի «բացահայտումից» ժամեր անց՝ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հրապարակվեց իշխանությունների մոտեցումները պետական համակարգում թույլ տրված չարաշահումներին հետամուտ լինելու եւ դատ ու դատաստանի աննպատակահարմարության վերաբերյալ՝ նախընտրելով դա թողնել «վերեւում գտնվող դատավորին»: Իսկ իշխանությունների սկզբունքը` չանդրադառնալ, չկենտրոնանալ անցած-գնացած չարաշահումների վրա, առաջ նայել եւ հետագայում, իբր, ապահովել առավել արդյունավետ կառավարում, նորություն չէ:

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին երեկ հարցրինք` միգուցե դատարանի ինստիտուտն առհասարակ արժե՞ վերացնել: Արդյունքում էլ ե՛ւ կոռուպցիոն երեւույթներն էապես կկրճատվեն (այդ համակարգում եղածի չափով), ե՛ւ բյուջեի միջոցները զուր տեղը չեն վատնվի համակարգը պահելու վրա:

- Ասեմ հետեւյալը. եթե նկատի ունեք զուտ որպես քրեական օրենսգրքի համապատասխան հոդված, որը վերաբերում է գողությանը, այնտեղ կա իր համապատասխան ձեւակերպումը: Դա այլ խնդիր է, կան իրավապահ մարմիններ:

Ես կարծում եմ` այստեղ խոսքը չարաշահումների մասին է, եւ խնդիրը վերաբերում է նրան, որ մենք բոլորս աշխատենք այդ չարաշահումների դեմ, որպեսզի դրանք վերանան, քչանան, կրճատվեն: Եվ այնտեղ նաեւ վարչապետը խոսել էր ավիատոմսերի գողության այդ սխեմաների մասին` գնումների հետ կապված, որոնք շատ պրիմիտիվ ու փոքր բաներ են: Ոչ թե փոքր են գումարի, այլ ամոթալի լինելու առումով: Եվ խնդիրը հետեւյալն է, որ այդ մանր երեւույթները նույնիսկ ամոթ են եւ պետք է վերանան: Վարչապետի հայտարարությունը պետք է դիտարկել այդ չարաշահումների դեմ պայքարի առումով, եւ այդ չարաշահումների դեմ պայքարի հետ կապված՝ միշտ բոլոր կառավարությունները, վարչապետները, մենք` պատգամավորներս, խոսել ենք: Այստեղ խնդիրը պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից, թե ինչ մեխանիզմներ կներդրվի, որպեսզի առավել արդյունավետ դրանց դեմ պայքարենք եւ ունենանք արդյունք: Դրա մասին է նաեւ խոսքը, որ մենք պետք է այնպիսի մեխանիզմներ ներդնենք, որ այդ չարաշահումները, այդ ամոթալի, ոչ գումարի առումով մանր գողությունները վերանան, որովհետեւ իսկապես ամոթ է, երբ դա տեղ է գտնում չինովնիկի մտածելակերպի, հոգեբանության, աշխատաոճի մեջ: Այդ չինովնիկների մոտից կա՛մ դա պետք է մաքրել, կա՛մ փոխել (նրանց):

- Պարոն Սահակյան, ասում եք` մանր գողություն: Այդ տրամաբանությամբ ինչո՞ւ, օրինակ, հավ գողացողի դատաստանի գործը եւս չվերապահել միայն «վերեւի դատավորին»:

- Ես իմ խոսքի մեջ ուղիղ 20 անգամ նշեցի, որ մանր գողությունը նյութական, փողի չափի առումով չէ, իր դրսեւորման առումով մանր է: Դա վատ դրսեւորում է: Խոսքն այն մասին չէ` այդ գողությունը 10 դրամի է, 20 դրամի, թե 2 հազար դրամի: Այդ դրսեւորումը ճղճիմ է, փոքր է:

- Այո, բայց ճղճիմ լինելուց բացի երկրին նյութական վնաս է հասցվել:

- Դրա համար ես նշեցի, որ եթե «Քրեական օրենսգրքի» համապատասխան հոդվածով սահմանված գողության դասակարգումն ենք մենք անում, այնտեղ տրված է՝ որ գողությունն է փոքր չափի, միջին չափի, մեծ չափի: Վարչապետի հայտարարության մեջ պետք է տեսնել այդ չարաշահումների դեմ պայքարը:

- Չարաշահումները նույնպես քրեորեն պատժելի են. քրեական օրենսգրքում պաշտոնեական դիրքի չարաշահում ձեւակերպումը կա:

- Բնականաբար: Միանշանակ ճիշտ եք: Եթե կան այդ փաստերը, ապա անպայման դրանց հետ կապված՝ պետք է լինի նաեւ իրավական պատասխանատվությունը: Այդ հայտարարությունը բոլորը լսել են, այդ թվում՝ նաեւ իրավապահները: Եթե կան նման փաստեր, դրանք նաեւ պատկան մարմինների պաշտոնյաների ձեռքին պետք է լինեն:

Հ.Գ. ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ փորձում էինք հետաքրքրվել, թե «պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը գրավե՞լ է իրենց ուշադրությունը եւ որեւէ ընթացք տրվելո՞ւ է դրան: Ողջ օրվա ընթացքում, սակայն, հեռախոսակապ հաստատել մեզ չհաջողվեց:

Տպել
2480 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին