Կարտոֆիլի թթու, շշի մեջ զսպանակով ձողիկ. Հայաստանում այսպիսի գյուտեր են գրանցվում

26/09/2016 schedule11:00

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն ամեն տարի միջին հաշվով ստանում է գյուտի եւ օգտակար մոդելի` թվով 170-180  հայտ: Արտոնագիր տրամադրվում է 70-85 տոկոս դեպքերում: Մնացած մասը կամ հետ է կանչվում, կամ մերժվում է` նորություն չլինելու կամ գիտական մակարդակ չունենալու պատճառաբանությամբ:

Գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը մեր խնդրանքով ներկայացնում է իրենց գրանցած ուշագրավ գյուտերը.

- Տարիներ առաջ ներկայացվել է իրենից կարտոֆիլի թթու ներկայացնող գյուտ: Կարտոֆիլը քերիչով անցկացնում, մանրացնում են, համապատասխան տեխնոլոգիայով պատրաստում են թթու, որը բավականին համեղ է. մեզ հյուրասիրել են եւ, ինչքան գիտեմ, երեւանյան ռեստորաններից մեկում դա ներառված է մենյուի մեջ եւ առաջարկում են այցելուներին:

- Մեկ այլ գյուտ վերաբերում է հոսանքի արտադրությանը. մարդու կոշիկի մեջ` կրունկի տակ տեղադրել են հոսանքի գեներատոր, որը քայլելուց հոսանք է արտադրում, եւ դրանով կարելի է լիցքավորել փոքրածավալ էլեկտրական սարքեր, օրինակ` բջջային հեռախոս, ինչն ամենատարածված տարբերակն է: Ասենք, եթե հովիվը սարերում է, գայլերը հարձակվել են ոչխարների վրա, կկարողանա օգնություն կանչել, որովհետեւ հեռախոսը չի լիցքաթափվի: Հեղինակը երիտասարդ հայտատու էր, վերջերս դիմեց արդեն կատարելագործված տարբերակի համար: Այս անգամ մեխանիզմն ուրիշ էր, բայց էլի քայլելիս հոսանք էր արտադրվում: Կարեւորն արդյունքն է, կրունկի տակ չի երեւում` հոսանքն ինչպես, ինչ սկզբունքով է առաջանում: 

- 3-4 տարի առաջ ներկայացվել էր մի գյուտ, որը մի քիչ սարսուռ առաջացնող անվանում ուներ, կոչվում էր դագաղը գերեզման իջեցնելու սարք: Դա իրենից ներկայացնում է մեխանիկական սարք: Եթե հեռանանք զգացմունքներից, ապա արտասահմանում նմանատիպ նշանակության տարբեր սարքեր գոյություն ունեն, որտեղ թաղումն ավտոմատացված է, այլ ոչ թե, ինչպես Հայաստանում է, պարանների միջոցով, ինչը հազարումի անհարմար վիճակ կարող է ստեղծել` պարանը պոկվի եւ այլն:

- Տարիներ առաջ ներկայացրել են մի գյուտ, ըստ որի` «Կոկա կոլայի» շշի տակ ամրակցված է բացիչ, որը թույլ է տալիս, ասենք, սրճարաններում առանց լրացուցիչ բացիչ պահանջելու մի շիշը մյուսով բացել: Իմ ունեցած տեղեկություններով, այդ հայտատուն իր գաղափարը վաճառել էր «Կոկա կոլա» ընկերությանը: Իհարկե` չգիտեմ` ինչ պայմաններով, բայց իր ասելով այդպես էր: Չի բացառվում, որ մեր շուկայում նորույթը չի կիրառվում, բայց ենթադրենք Տանզանիայում արտադրվող ինչ-որ խմբաքանակում օգտագործվել է: Եթե հետաքրքրվել են, ինչ-որ մի տեղ, թեկուզ հուշանվերի կամ այլ տարբերակով, կարող է օգտագործված լինել:

- Մեկ այլ գյուտ վերաբերում է ձողիկներով շշին: Այն բավական վերջերս` մեկ-մեկուկես տարի առաջ են ներկայացրել: Դա սովորական ըմպելիքի շիշ է, որի մեջ ներսարքված է զսպանակաձողիկ: Այդպիսի շշով հյութ գնելու դեպքում այլեւս ձողիկի կարիք չկա: Երբ կափարիչը բացվում է, ձողիկը զսպանակի ազդեցության տակ դուրս է ցցվում, եւ արդեն սպառողը կարող է օգտագործել: Ձողիկը չի ընկնում եւ ներսից ամրացված է: Դա ներկայացվել է արտասահմանյան արտոնագրման: Հիմա այդ փուլում է գտնվում:

- Կա նաեւ այսպիսի գյուտ. բջջային հեռախոսին կցված է ականջակալ, որը փոշեկուլի պես ձգվում, օգտագործվում է եւ հետո էլի նույն ձեւով ներքաշվում է իր տուփի մեջ:

Այս գյուտերը, սակայն, զանգվածային կիրառություն չեն գտնում կամ չեն հասնում զանգվածային արտադրության փուլ: Ավետիս Պերյանը կարծում է, որ պատճառներն ավելի շատ կապված են ֆինանսների սղության հետ: «Այդ մարդիկ գյուտարար են, գիտնական են, բայց մենեջեր չեն, տնտեսագետ չեն: Ի տարբերություն գյուտի` արտադրությունը մի քիչ ուրիշ բան է, այնտեղ ուրիշ գիտելիքներ են պետք: Շատերը դժվարանում են»,- ասաց նա: Նաեւ նկատեց, որ զանգվածային արտադրության առաջարկով հանդես գալու դեպքում էլ գյուտերի հեղինակները հաճախ մեծ շահույթ են ակնկալում ու ցածր տոկոսներին չեն համաձայնում, այնինչ, ըստ նրա, գյուտը գործի շատ փոքր մասն է միայն, իսկ արտադրություն դուրս գալը բազմապատիկ անգամ մեծ ծախսեր է պահանջում: 

ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը հաճախ հայտեր է ստանում` ստեղծված հավերժական շարժիչները արտոնագրելու համար: Մարդիկ չեն դադարում դրա փնտրտուքը, բայց ահա գործակալության մասնագետները միշտ թերի կողմեր են հայտնաբերում: «Ամեն տարի այդպիսի երեք-չորս հայտ, եթե ոչ ավելի, լինում են: Մարդիկ իմանալով, որ նման բան չի կարող գոյություն ունենալ, ասում են` իմն ուրիշ է, իմը կաշխատի»,- փոխանցեց Ավետիս Պերյանը:

Ինչ վերաբերում է գյուտը կամ օգտակար մոդելը գրանցելու ընթացակարգին, ապա այն հետեւյալն է. «Կա դիմումի ձեւ, որը լրացվում է, այնտեղ հայտատուն նշում է իր եւ իր գյուտի մասին տեղեկությունները, դրանից բացի բուն հայտի նյութերն են ներկայացվում. նկարագրություն պետք է լինի, հավակնության սահմանում, որը գյուտի իրավական պահպանության ծավալն է որոշում: Նաեւ ռեֆերատ է պահանջվում: Եթե կառուցվածք է, ապա գծագրեր պետք է պարունակի: Այդ ամենին ֆիզիկական անձի դեպքում կցվում է պետական տուրքի (հինգ հազար դրամ,-խմբ.) անդորրագիրը: Հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը եռամսյա ժամկետում մեր փորձագետները ծանոթանում են դրան եւ արձագանքում են»:

Պերյանի խոսքով, հետագա տարիներին նույնպես արտոնագիրը պահպանելու համար պետք է որոշակի պետտուրք վճարել: Որքան տարիներն անցնում են, այնքան գումարը մեծանում է: Օրինակ 10-րդ տարում այն կազմում է 12 հազար դրամ: Հիմքում դրված տրամաբանությունն այն է, որ սկզբում գյուտը կամ օգտակար մոդելը դեռ շահույթ չի ապահովում, բայց հետագայում դրա հավանականությունը մեծանում է` հեղինակի վճարելու հնարավորությունն էլ` հետը:

Տպել
3208 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին