Հայաստանի մաքսային ծառայությունը ներմուծողի հետ շփումը նվազեցնող համակարգ է մշակել

26/09/2016 schedule16:00

Մաքսային արժեքի հայտարարագիրն այսուհետև կարելի է լրացնել նաև էլեկտրոնային եղանակով. Հայաստանը ԵԱՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը պարզեցնող համակարգ: Ինչպես այսօր տեղեկացրել են ՊԵԿ-ից, 2015 թվականի հունվարի 1-ից, կապված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, փոխվել է ներմուծվող ապրանքների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի հայտարարագրման կարգը: Երրորդ երկրներից ներմուծում կատարողն ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում մաքսային արժեքի հայտարարագիր, որում հիմնավորում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը: Դրա համար ԵՏՄ-ում միասնական ձևաթուղթ է սահմանված:

«ՊԵԿ-ը, առաջնորդվելով մաքսային մարմնի և ներկրողի միջև փաստաթղթային շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքով, որպես ռազմավարություն է ընդունել փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը: Մաքսային արժեքի հայտարարագիրը ԵՏՄ անդամ մյուս երկրներում լրացվում է թղթային տարբերակով: Մենք առաջինն ենք անցնում էլեկտրոնային տարբերակի»,-նշում է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:

Նոր կարգի շնորհիվ հայտարարատուն նախօրոք տեղեկացված է լինում մաքսային արժեքի հայտարարագրման գործընթացից, ներկայացվող պահանջներից և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից, ինչը թույլ է տալիս հայտարարագրման ընթացքում խուսափել մաքսային արժեքի վերաբերյալ լրացուցիչ հարցերից՝ արագացնելով հայտարարագրման ընթացքը: Հայտարարատուն հնարավորություն ունի նաև իր կողմից ներկայացված հայտարարագրում կատարելու ճշգրտումներ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Մաքսային մարմինն աշխատանքային մեկ օրվա ընթացքում պարտավոր է ընդունել հայտարարագիրը, ճշգրտում կատարել կամ համապատասխան հսկողություն նշանակել:

«Հսկողություն նշանակելու դեպքում ապրանքը բաց է թողնվում, և ներմուծողը վճարում է մաքսատուրքն ու հարկերը՝ հաշվարկված իր կողմից ներկայացված մաքսային արժեքի համաձայն: Եթե 60 օրվա ընթացքում մաքսային մարմինն այլ արժեք է հիմնավորում, մաքսային արժեքի հայտարարագրում կատարվում է ճշգրտում, և գանձվում են այն հարկերը կամ տուրքերը, որոնք պետք է ներմուծողը վճարեր սահմանը հատելիս»,- ընդգծում է Գևորգ Սաղոյանը:

Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների և մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով:

Նշենք, որ ԵՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 376 որոշմամբ:

Տպել
3428 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց