Արփինե Հովհաննիսյանը պարտավոր չի պատասխանել «դասախոս Թեւան Պողոսյանի» հարցերին

26/09/2016 schedule18:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանին ասաց, որ հետաքրքիր է ընկալել ընդհանուր գաղափարը, որ Կառավարությունն առաջարկում է իր կառուցվածքում վերանվանել 3 նախարարությունն ու վերացնել մեկը: Ապա, անդրադարձավ Հովհաննիսյանի խոսքերին.

«Եթե կառավարության ծրագիրը կա, կան ընդհանուր պատկերացումներ, ինչո՞ւ ենք մենք այսքան ժամանակ ձգձգում, հենց այս նախաձեռնությա՞նն էինք սպասում»: 

Պողոսյանին հետաքրքիր էր նաեւ այն հարցը, թե արդյոք մեկ նախարարության վերացմամբ սկսվո՞ւմ են համակարգային փոփոխություններ, որոնք սպասելի էին, ապա Հովհաննիսյանին հարցրեց, թե արդյոք ծանո՞թ է Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների կառուցվածքը սահմանելու մասին:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց.

«Իսկ ո՞վ ասեց, որ ձգձգվում է, երբ հաստատվի կառավարության կազմը, ծրագիրն էլ կներկայացվի, բայց այնպես չէ, որ կառավարության ծրագիրը կա ու սպասում է, որ ձեւավորումը լինի ու հաջորդ օրը սկսեն այն մշակել, կա տեսլական, մոտեցումներ, պատկերացումներ»:

Ինչ վերաբերում է նախարարության վերացմանը, Հովհաննիսյանն ասաց.

«Նոր մոտեցումների մեկնարկ է, հիմա նոր կառավարությունն այս տեսքով է տեսնում այս նախարարությունների անվանումը՝ դրան համահունչ ուղարկելով որոշակի ազդակներ: Խորանալ, հասնել չգիտեմ՝ ուր, չեմ կարծում, որ այդքան էլ այս հարցի հետ առնչություն ունի: Համակարգային փոփոխությունների հետ կապված՝ իսկ ի՞նչ-որ մեկն ասե՞լ էր, որ մեկ նախարարության վերացմամբ խոստացված փոփոխությունները մեկնարկում կամ շարունակվում են, սա մոտեցում է, որով այս կառավարությունը համարում է, որ քաղաքաշինության նախարարության քաղաքական մշակման տեսանկյունից այլ մարմիններ կարող են իրականացնել գործառույթները, կամ ինքը կարող է իրականացնել՝ ունենալով այլ կառուցվածք: Սա որևէ խնդրի լուծում կամ դրա նախապայման չէ»: Ապա հավելեց, որ հրամանագրին ծանոթ է:

Թեւան Պողոսյանն արձագանքելով հարցրեց՝ կարո՞ղ է արձանագրել, որ օրենքում սահմանված ժամկետում կներկայացվի ծրագիրը, ու համակարգային փոփոխությունները հենց սա՞ է: Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեց, թե պատգամավորը համակարգային փոփոխությունների տեսանկյունից հասկանում է այն, ինչ ուզում է:

«Ընդհանրապես այդպես է, յուրաքանչյուրը լսում է այն, ինչ ցանկանում է եւ ասում է այն, ինչ ուզում է ասել: Ես էլ երեւի բացառություն չեմ ու կասեմ՝ համակարգային փոփոխությունների մեկնարկն ու ավարտը, եթե կառուցվածքի մասով էիք ասում, նոր Սահմանադրությունը նոր իրողություններ է առաջադրում, ու փոփոխությունները հետագայում կներկայացվեն ձեր դատին: Նախագահի հրամանագրին ծանոթ եմ, բայց դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ պատասխանել ձեր՝ որպես դասախոսի կողմից ինձ՝ որպես ուսանողի առաջադրած հարցին»,- եզրափակեց Արփինե Հովհաննիսյանը:

 

Տպել
2476 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց