Երևան
29 °C
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության կազմի ձեւավորմանը զուգահեռ արդեն մամուլում հրապարակումներ կան, որ փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների կազմում: Հավանական պաշտոնանկություններն սպասվում են Արմավիրում, Արարատում, Լոռիում եւ Սյունիքում:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հանդիպում եւ զրույց չի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկում չի ունեցել նաեւ Սերժ Սարգսյանի հետ: Հարցին՝ եթե որոշում կայացվի, որ պաշտոնանկ եք արվելու, ինչպիսի՞ն կլինի ձեր վերաբերմունքը, նա պատասխանեց. «Եթե իմ աշխատանքից դժգոհ են, ի՞նչ վերաբերմունքի մասին է խոսքը: Ուրեմն, այդ մտքի հետ կհամակերպվեմ, բայց, համենայնդեպս, նման կարգի խոսակցություն չի եղել»:
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի փոխարեն հնարավոր է մարզպետ նշանակվի բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը, որը նույնպես Արարատի մարզից է: ԲՆ մամուլի խոսնակ Թեհմինա Արզումանյանից հետաքրքվեցինք՝ հաշվի առնելով, որ գրեթե վերջնական է բնապահպանության նախարարի պաշտոնանկության որոշումը եւ քննարկվում է Արարատի մարզպետի պաշտոնում նրա նշանակվելու հարցը, արդյո՞ք նա մարզը ղեկավարելու առաջարկ ստացել է վարչապետ Կարեն Կարապետյանից: «Բնապահպանության նախարարությունն իր ղեկավար կազմով և ստորաբաժանումներով այս պահին աշխատում է սովորական ռեժիմով: Չկան օրակարգային շեղումներ և արտառոց դեպքեր: Մյուս հարցերը մեկնաբանելը նպատակահարմար չենք համարում»,- փոխանցեց Թեհմինա Արզումանյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն էլ մեր զանգերին ոչ մի կերպ չէր պատասխանում, նույնիսկ նրա աշխատանքային հեռախոսը վերցնող չկար: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը միայն ասաց, որ մարզպետի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, իսկ Արթուր Նալբանդյանն այժմ աշխատանքային այցով գտնվում է Ախթալա քաղաքում:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ավելի վաղ մեր թղթակցի հետ նույն հարցի առնչությամբ զրույցում ասել էր, թե ոնց որոշի վարչապետն այդպես էլ կլինի: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասել էր. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
© 2024 Հայկական ժամանակ