Ռեստորանը` «Հանրայինի» եթերում. հեռուստաընկերությունն իր ռաբիս նախագծի մասին ասելիք չունի

27/09/2016 schedule15:35

Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր` «Ամենակարող երգիչ» նախագիծը, որը ռաբիսության շքերթ է, հատկապես մշակույթի գործիչների շրջանում զայրույթի ալիք է առաջ բերել:

Հաղորդման ընթացքում ելույթ են ունենում ու մրցակցում ռեստորաններում հանդես եկող երգիչները, նրանց կատարումները գնահատում է ժյուրին, որի կազմում են կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, երգչուհի Նադեժդա Սարգսյանը, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը, իսկ ժյուրիի չորրորդ անդամը, որը փոփոխական է, առայժմ Սպիտակցի Հայկոն է: «Այնպես է ստացվել, որ մեր բոլոր ուրախությունները, առիթները մենք նշում ենք ռեստորաններում, եւ բարի մթնոլորտն ու բարձր տրամադրությունը ապահովում են ոչ թե խորտիկներն ու աղցանները, այլ պրոֆեսիոնալ երաժիշտները, իսկ այն փաստը, որ շատ-շատ ռեստորաններում հիմա երգում են իրոք պրոֆեսիոնալ երգիչներ, դրանում կասկած չկա, եւ նրանք իրենց գեղեցիկ, բարձրաճաշակ կատարումներով ավելի են բարձրացնում մեր տրամադրությունը»,- ասում է հաղորդումը վարողներից մեկը` դերասան Աշոտ Ղազարյանը:

Բայց քանի որ Աշոտ Ղազարյանը մի քիչ սխալվում է, ու Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ միայն ռեստորաններ այցելելու հնարավորություն չունի, այլեւ հանապազօրյա հացի խնդիր է լուծում, Հանրային հեռուստաընկերությունը բարի գործ է կատարել` ռեստորանը եթերից բերել է նրանց տները: Ճիշտ է, թեպետ նախագծում ոչ միայն ռաբիս է հնչում, եւ կան նաեւ այլ ժանրերի ու ոճերի երգեր, միեւնույն է, ռաբիս ու ցածրաճաշակ է հաղորդման ողջ ֆոնը, ընդ որում` ոչ միայն հնչող երաժշտությունը, այլեւ շատ հաճախ խոսքը: Եվ այստեղ, ինչպես հայտարարվում է, ամենակարող են թե՛ երգիչները, թե՛ երաժիշտները, եւ թե՛ հաղորդավարները, որոնցից երկրորդը երգչուհի Անի Քրիստին է:

Այս ամենի դեմ ըմբոստացող արվեստագետները տագնապած նկատում են, որ ռաբիսին այսպիսի ասպարեզ տալով՝ լուրջ հարվածի տակ են դրվում մեր մշակութային արժեքները: Նման ահազանգով կարծես թե առաջինը հանդես եկավ օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը: «Ոտքի՛, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված եւ մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»,- ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել երգչուհին: Ավելի ուշ նաեւ ստորագրահավաքի նախաձեռնություն եղավ` պահանջելով անհապաղ դադարեցնել այդ հաղորդման ցուցադրումը: Ստորագրահավաքն իրականացվում է www.change.org կայքում, նախաձեռնողը Անդրանիկ Ջալալյանն է, իսկ տեքստում մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգարժան անդամներ, այն, որ ռաբիս երաժշտությունը բոլորս էլ լսում ենք հարսանիքների կամ քեֆ-ուրախությունների ժամանակ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այդ բոլորովին չի նշանակում, որ պետք է բերենք ու ներկայացնենք իբրեւ մշակութային ճյուղ: Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել եւ հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, քանզի նրա գործունեության հիմնական նպատակը հասարակությանը կրթելու  եւ զարգացնելու առաքելությունն է, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, ապա Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ այն ֆինանսավորվում է պետական բյուջեից: Այլ կերպ ասած, նրանք օգտագործելով եւ վատնելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան հաղորդում»:

Երեկ երեկոյան ստորագրահավաքին միացել էր մոտ 2 հազար 150 մարդ: Նրանց թվում է նաեւ կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին: Մեզ հետ զրույցում, խոսելով «Ամենակարող երգիչ» նախագծի վտանգավորության մասին, նա ասաց. «Կարծում եմ` այս հաղորդաշարն ընդամենը մի վերջին օղակն է հսկայական մի շղթայի` կազմված ե՛ւ հաղորդումներից, ե՛ւ սերիալներից, ե՛ւ մրցույթներից, որոնք արտահայտում են որոշակի գեղագիտության բացակայություն: Սա ծրագրային բնույթ է կրում, ինչի մասին ես անդադար հրապարակավ խոսում եմ վերջին 20-25 տարվա ընթացքում, որովհետեւ կարծում եմ, որ նման իրադարձությունների շղթան չի կարող պատահականություն լինել: Այսինքն` հնարավոր չէ, որ այսքան մարդիկ պատահական աշխատեն պրոպագանդայի միջոցներում եւ պատահական նույն գործը անեն գրեթե բոլոր հեռուստաընկերություններում, բացառությամբ «Շողակաթի», որտեղ մշակութային հստակ քաղաքականություն կա եւ երաժշտական խմբագիր ունեցող կարծեմ միակ հեռուստաալիքն է: Այնպես որ, պետք է այս ամենը ընդունել եւ ընկալել այդ քաղաքականության ներքո: Նման քաղաքականության նպատակը հետեւյալն է` հանրությանը զրկել որեւէ պատկերացումից արվեստում գործող կատեգորիաների մասին, զրկել ճաշակից, ստեղծել մի մթնոլորտ, որտեղ շատ դժվար է կողմնորոշվել, եւ օգտվելով այդ մթնոլորտից` փորձել որոշակի անձանց եւ իրենց «արվեստը» արժեւորելով` վերջիվերջո փող աշխատել, որովհետեւ այս ամեն ինչի վերջին հանգրվանը ռեստորանն է, իսկ ռեստորանը հայ իրականության մեջ միակ տեղն է, որտեղ իրական գումարների հոսքեր կան»:

 Վահան Արծրունին չի կարծում, թե ստորագրահավաքը որեւէ արդյունք կտա, քանի որ մեր երկրում, ըստ նրա, ստորագրահավաքները որեւէ նշանակություն չեն ունենում: «Սա ընդամենը բարոյական բեւեռի մատնանշումն է, մարդիկ, որոնք ստորագրում են, փաստորեն, հայտարարում են, որ համամիտ են Հասմիկ Պապյանի կոչին»,- շարունակեց երաժիշտը:

Երեկ փորձեցինք նաեւ Հանրային հեռուստաընկերությունից պարզել, թե ինչու էր առաջացել նման նախագծի անհրաժեշտությունը, ինչ խնդիր են ցանկանում լուծել դրանով, հնարավո՞ր է հանրային դժգոհության արդյունքում այն դադարեցվի կամ որոշակի փոփոխությունների ենթարկվի: Ամբողջ օրվա ընթացքում, սակայն, այստեղից ոչ մի մեկնաբանություն չստացանք, թեպետ շարունակ խոստանում էին պատասխանել: 

Տպել
2427 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին