ՀՀ քննչական կոմիտեն հերքում է Վարդևան Գևորգյանի որդու սպանության մասին տարածված լուրերը

28/09/2016 schedule22:12

Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կարևորելով ՀՀ քաղաքացիներին ստուգված և հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը՝ հայտարարում ենք, որ օրաթերթերից մեկի այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տարածած տեղեկությունն առ այն, թե Ա.Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում և ոչ թե՝ նկուղում, կեղծիք է, չի բխում գործի փաստական հանգամանքներից և միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշելու հանրային կարծիքը և ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։

Այսպես՝ երիտասարդի՝ հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգն իրավապահ մարմիններն ստացել են Գյումրիի բժշկական կենտրոնից՝ 2016թ. սեպտեմբերի 20-ին։ Պարզվել է նրա ինքնությունը, որ նա հանդիսանում է Գյումրիի բնակիչ, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը, և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ նրա հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, դեպքի վայրը պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է, որ Ա.Գրիգորյանին հրազենային վնասվածքով հայտնաբերել և բժշկական կենտրոն են տեղափոխել նրա հարազատները, ովքեր հարցաքննվել են։

Տուժածի հորաքրոջ որդու՝ Հ.Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ Ա.Գրիգորյանի մարմինը հայտնաբերել է ինքը՝ նկուղում, մեջքի վրա ընկած, գլուխն արյունոտված: Անմիջապես կանչել է հարազատներին և Արշակի թևերի տակից բարձրացնելով՝ նրան դուրս բերել նկուղի մուտքի դռան մոտ, որտեղ մոտեցել է բարեկամուհին, և միասին Արշակին դուրս են բերել նկուղից։ Մոր ահազանգով տուն է եկել Արշակի եղբայրը, և միասին նրան  տեղափոխել են բժշկական կենտրոն։

Հ.Հարությունյանի ցուցմունքները հաստատվել են նաև տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներով, նրանց կողմից նշված դեպքի վայրի՝ նկուղի զննության արդյունքներով, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ, նկուղի հողածած հատակով  անձին քարշ տալու հետքեր։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, առգրավվել են տուժուղի, ինչպես նաև նրան հայտնաբերած հարազատի հագուստները և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով  նշանակվել փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատաձգաբանական։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար տեղեկություններ է տրամադրել և տրամադրում քննության արդյունքների մասին այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի քննությանը՝ հարգելով անհատական տվյալների պաշտպանությունը։

Նախկինում ևս հայտարարվել է, որ Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել։

Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես։

 

Տպել
1175 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել