Գյուղացին այսօր չի կարող բիզնեսով զբաղվել. գյուղատնտեսության նախարար (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Վայոց Ձորի մարզում երեկ իր արած մի քանի հայտարարությանը: «Բոլորը պետք է սկսեն մտածել՝ ոնց անել, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա եւ հարստանա, հավելյալ եկամուտ բերի: Չի կարող գյուղատնտեսությունը մտածի միայն նրա համար, որպեսզի օրվա հացի հարց լուծի: Մենք օգնելու ենք: Ռազմավարական ծրագիր է մշակվում, որտեղ ուղղություններ կլինեն աջակցելու: Երբ որ ես ասել եմ, որ բիզնեսով պետք է զբաղվեն, մենք ծրագիր ենք մշակելու եւ փորձելու ենք ներգրավել դոնորներ, որոնք կաջակցեն այդ բիզնեսը ֆինանսավորելուն եւ դասընթացներ կանցկացնեն»,- ասաց Իգնատի Առաքելյանը՝ բնական համարելով այն, որ գյուղացին այսօր չի կարող ինքնուրույն զբաղվել բիզնեսով, քանի որ չունի ֆինանսական հնարավորությունները:

«Այն ինչ-որ եղել է քառորդ դարում, ոչ մի բան չի փոխվել գյուղացու համար: Եթե գյուղացին համարում է, որ այսպես ապրելը լավ է, այդպես էլ կարող է ապրել, բայց գյուղացին մեզանից պահանջում է: Մենք ելքեր են գտնում՝ որոնք անենք, որ իր պահանջները բավարարվի»,- ասաց Իգնատի Առաքելյանը:

Անդրադառնալով խորհրդատվական ծառայություններից օգտվելու իր կոչին՝ նա ասաց, որ պետք է շարունակել ե՛ւ թրեյնինգները, ե՛ւ ներդրումները, ե՛ւ բիզնես մոտեցում ցուցաբերելը, քանի որ գյուղացուն պետք է միշտ ուղղորդել, որպեսզի ճիշտ աշխատանք ստացվի, իսկ գյուղատնտեսության նախարարությունը պետք է անի հնարավորը, որպեսզի գյուղացիներն ունենան ապրելու ավելի լավ հնարավորություն եւ կարողանան հարստանալ:

«Նույն կոչը երեկ արվել է նաեւ մթերողներին, իրենց հետ ամենօրյա աշխատանք է տարվում, թե ինչպես է պարտքերը մարվում: Իրենց հայտարարությամբ, իրենք համաձայնեցրել են գյուղացիների հետ պարտքերի մարման ժամկետները, հետեւաբար, այդտեղ խնդիր չեմ տեսնում: Եթե չմարվի եւ նորից խնդիրներ լինեն իրենց միջեւ, բնական է, պետությունը ստիպված կլինի միջամտել»,- ընդգծեց նա:

Հարցին՝ ի՞նչ միջոցներով է վճարվելու Աղավնաձորի խաղողագործների մոտ 140 միլիոն դրամ պարտքը, նախարարը պատասխանեց, որ այլ մթերողների հետ համագործակցության արդյունքում «Վեդի Ալկո» ընկերությունն է վճարելու:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
16399 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել