Հայրենի բնություն. որոշում՝ արգելոցների ոչնչացման մասին

29/09/2016 schedule14:29

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 1-ի համարում

Հայաստանում կան 26 պետական արգելոց եւ երկու ազգային պարկ՝ Սեւանինը եւ Դիլիջանինը: ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքի 9-րդ հոդվածով, պետական արգելոցային տարածքներում արգելվում է բնական պրոցեսների զարգացման խախտման հետ կապված որեւէ գործունեություն:

Որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի արգելոցում իր կողմից կատարվող գործունեությունը որակել որպես բնական պրոցեսների զարգացումը չխախտող, հոդվածը մասնավորեցնում է, թե այդ տարածքներում հատկապես ինչն է արգելվում. «Ջրային պաշարների շահագործումը եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, տնտեսական եւ բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը, որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը, կենդանիների եւ բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաեւ առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որեւէ աշխատանք:

Հավաքածուների հավաքը, թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման եւ վնասատուների դեմ պայքարելու նպատակով, հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքաելուստների եւ լեռնատեսակների ելքերի շահագործումը: Անտառահատումները, բույսերի, ծաղիկների եւ սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը եւ բուսական ծածկույթի խախտումները...»:

Չնայած նման հստակ եւ մանրակրկիտ արգելքին, կառավարությունը մայիսի 8-ին ընդունել է «ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ անտառային ֆոնդի հողերում հողահատկացման ու քաղաքաշինական գործունեության» կարգի մասին մի որոշում: Այս որոշման երրորդ հոդվածում ասված է. «ՀՀ օրենքներին, բնության հատուկ պահպանվող տարածքների կանոնադրությունների եւ այլ իրավական ակտերի համապատասխան պետական արգելոցների եւ պետական անտառային ֆոնդի հողերի ամբողջ տարածքը, ազգային պարկերի որոշակի տարածքներ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացված են նշված տարածքների կանոնադրություններով ամրագրված պահանջների կատարումն իրականացնող համապատասխան պետական ոչ առեւտրային կազմակերպություններին»:

Այնուհետեւ նույն կարգով նախատեսվում է, որ հիշյալ կազմակերպությունները հողօգտագործման եւ քաղաքաշինական գործունեություն ծավալելու նպատակով այդ տարածքները կարող են տալ վարձակալության: Իհարկե, յուրաքանչյուր դեպքում նշված է, որ դա պետք է արվի ՀՀ  օրենսդրության եւ այդ արգելոցների կանոնադրություններով ամրագրված պահանջների հստակ պահպանմամբ: Սակայն տրամաբանական հարց է ծագում՝ եթե արգելոցներում արգելվում է ցանկացած տիպի գործունեություն, ինչ իմաստ ունի խոսել դրանց անժամկետ օգտագործման, դրանք վարձակալության հանձնելու, առավել եւս՝ այդ տարածքներում հողօգտագործման կամ քաղաքաշինական գործունեության մասին:

Մեր այս հարցին բնապահպանության նախարարության կենսառեսուրսների շահագործման տեսչության պետ Արտաշես Զիրոյանը ոչինչ չկարողացավ պատասխանել, բացի նրանից, որ շեշտեց, թե հողօգտագործումն ու քաղաքաշինությունը պետք է իրականացվեն օրենքներին համապատասխան, իսկ եթե օրենքը դա արգելում է, ուրեմն՝ չի կարող իրականացվել: Այդ դեպքում, եթե օրենքը հստակ արգելում է, ինչ իմաստ ունի կառավարության հիշյալ որոշումն ընդհանրապես: Ըստ բնապահպանության նախարարության անցկացրած ուսումնասիրությունների, Հայաստանի 26 արգելոցներից 21-ում արգելոցների պահպանման վիճակը գնահատված է «ծայրահեղ անբավարար», մեկի՝ «Ախնպատի կենի» արգելոցի դեպքում նշվում է, որ «պահպանությունը չի ապահովվում»:

Միակ արգելոցը, որի դեպքում նշված է. «Պահպանության վիճակը համեմատաբար լավ է»՝ «Խոսրովի» պետական արգելոցն է: Ինչպես մեզ հայտնեց բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը, իրականում, բացի «Խոսրովի» արգելոցից, Հայաստանում այլ արգելոց չի էլ մնացել: «Այն կենդանական եւ բուսական աշխարհը, որը պետք է պահպանվեր արգելոցային ռեժիմի պայմաններում, վաղուց արդեն գոյություն չունի: Այդ արգելոցները 50-70-ական թվականների մնացորդներ են»,- ասում է մեր զրուցակիցը:

Իսկ կառավարության կողմից հաստատված կարգն ընդամենը նպատակ ունի օրինականացնելու այն հողօգտագործման ու քաղաքաշինական գործունեությունը, որը վաղուց իրականացվել է դեռեւս պետական արգելոցներ կոչվող տարածքներում: Իսկ նման դեպքերը, մեր տեղեկություններով, արդեն իսկ տարածված են, եւ արգելոցներում տարբեր հյուրանոցների, ռեստորանների եւ այս կարգի օբյեկտների շինարարություն է ընթանում: Անգամ գոյություն ունեն ավարտուն տեսքի բերված շինություններ, մասնավորապես՝ «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող «Արդանիշ» պետական արգելոցում:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1161 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում