Ստվերը քո գլխավերեւում. կախարդական շրջան

 «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,- երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ճիշտ, շատ ճիշտ բան է ասում վարչապետը: Կասկածի տակ դնելու որեւէ հիմք որեւէ մեկը ներկայացնել չի կարող: Բայց մի՞թե սա նորություն է, արդյոք նախկինում, նախկին վարչապետները այդ նույն բանը չե՞ն ասել: Պարզվում է՝ ասել են եւ ոչ պակաս հաստատակամ ոճով:

«Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական»,- 2014 թվականի մայիսի 20-ին վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց հայտարարեց այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս նույնիսկ կոնկրետ օրինակներ էր բերում, թե ով է ստվերից դուրս գալու: 2014 թվականի մայիսի 24-ին, ՀՀԿ համագումարից առաջ  լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն խոստացել է այսուհետ աշխատել հարկային դաշտում: «Հայաստանի գործարարների հետ հանդիպման ընթացքում Ալեքսանյանը հայտարարել է, որ պատրաստ է «մաքուր» աշխատել եւ հարկային դաշտ մտնել, եթե բոլոր գործարարները նույն կերպ վարվեն: Նա խոստացել է «մաքուր» աշխատել, եւ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է եղել մինչ այդ, ինձ հետաքրքրում է, թե ինչ է լինելու այսուհետ, այսինքն` բոլոր գործարարները պետք է աշխատեն հարկային դաշտում»,- ասել էր նախկին վարչապետը: 

«Դեռեւս մենք ունենք բավական մեծ ստվերային տնտեսություն, եւ մեր ջանքերն առաջին հերթին ուղղված են ստվերային տնտեսության կրճատմանը եւ արդարության սկզբունքի ներդրմանը հարկային դաշտում»,- սա է՛լ «ավելի» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է՝ թվագրված 2011 թ. հոկտեմբերի 31-ով:  Այդ օրը ՀՀԿ-ի տնտեսական կոնֆերանսն էր, որի ժամանակ նա պատասխանել էր լրագրողների հարցերին:

Դրանից տարիներ առաջ էլ` 2008 թվականի օգոստոսի 8-ին կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ եւ խոսեց «ստվերի» մասին: «Եթե մենք չենք կարողանալու պայքարել ստվերային տնտեսության դեմ, չենք կարողանալու ավելացնել հարկերը, իսկ դա նշանակում է, որ չենք կարողանալու բարձրացնել թոշակները, աշխատավարձերը, սոցիալական նպաստները: Սրանք փոխկապակցված խնդիրներ են: Մենք պետք է ստանանք հասարակության աջակցությունը, որպեսզի այս գործընթացում ունենանք հաջողություն»,- ասել էր Սարգսյանը:

Երկրի համար ստվերային տնտեսության կործանարար լինելու, դրա դեմ անողոք պայքարելու մասին նախկին վարչապետների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների  հայտարարությունները շատ են, չափազանց շատ: Այնքան շատ, որ դրանք ուղղակի ձանձրացրել են հանրությանը: Հանրությունն էլ շատ լավ գիտի, որ ստվերի դեմ պայքարի «ջատագովները» հենց իրենք են հիմնական ստվերի կնքահայրերն ու հովանավորները: Եվ դրանով իսկ անցած տարիներից ստվերային տնտեսության դեմ պայքարի գաղափարը հետեւողականորեն ու թերեւս մտածված արժեզրկվել է:

Ու հիմա ստվերի դեմ պայքարի մասին հայտարարում է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Երեկվա հանդիպման ժամանակ վարչապետը ասել է, թե կառավարության գերխնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի «սպիտակ դաշտում» աշխատող գործարարն իրեն հարմարավետ զգա, իսկ ստվերում աշխատողը գիտակցի, որ առաջին հերթին հենց իրեն է պետք դառնալ բարեխիղճ հարկատու: Արդյոք նոր վարչապետի` գործարար աշխարհին ուղղված ուղերձը կարո՞ղ է հասնել նպատակին:

Փաստորեն շատ հետաքրքիր իրավիճակ է: Կարեն Կարապետյանը ասում է բաներ, որոնք պարզ ճշմարտություններ են: Կարելի է ենթադրել, որ նա իրոք այդպես է մտածում` «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»: Բայց այդ պարզ ճշմարտությունը արդեն ձանձրացրել է հանրությանը իսկ գործարար աշխարհը լրիվ իրավունքները ունի չհավատալու այդ հայտարարությանը: Բայց ստվերի դեմ պայքարի գործում առաջին հերթին անհրաժեշտ է հանրության վստահությունը եւ գործարար աշխարհի աջակցությունը, ինչը գոնե այս պահին չկա: Ու ստացվում է կախարդական շրջան. ասում ես՝ պայքարենք ստվերային տնտեսության դեմ, ոչ ոք չի հավատում դրան, պայքարը տապալվում է,  եւ հանրությունն ու գործարար աշխարհը կրկին անգամ ձանձրանում ու հիասթափվում են...:

Իսկ ստվերի դեմ պայքարում առանց լայն աջակցության հաջողության հասնելը անհնարինի ոլորտից է: Ստվերային տնտեսություն ասվածը նկուղներում թաքնված գաղտնի արտադրամասերի ցանց չէ, որը պետք է հայտնաբերել ու բերել «սպիտակ դաշտ» կամ հրդեհել հիմնահատակ: Ստվերային տնտեսություն ասվածը բոլորիս աչքի առաջ գործող հսկայական ու ճանաչված ընկերություններ են, որոնք հովանավորվում են իշխանության բարձր ու ամենաբարձր մակարդակներով: Ու եթե որեւէ մեկը փորձի շոշափելի հարված հասցնել ստվերային տնտեսությանը, կստացվի, որ ուղղակիորեն եւ անմիջականորեն հարվածում է հենց իշխանությանը:  Իսկ Հայաստանում իշխանություն ասելով՝ հասկանում ենք ՀՀԿ-ի եւ ՀՀԿ-ամերձ տարատեսակ «ընդդիմությունների» վերնախավին: Ուրեմն ստացվում է որ ստվերի դեմ պայքարը պայքար է քաղաքական իշխանության բարձր օղակների դեմ: Այն օղակների, որոնք Կարեն Կարապետյանին նշանակել են վարչապետ, ապահովում են նրա «քաղաքական աջակցությունը», նրան «քարտ բլանշ են» տվել...: Սա էլ իր հերթին նշանակում է որ երկրի քաղաքական իշխանությունը սկսելու է պայքարել ինքն իր դեմ: Ինչպե՞ս հավատալ նման հեռանկարին: Եթե դա իրոք այդպես է, ապա քաղաքական իշխանությունը ամբողջությամբ կորցրել է ինքնապահպանման բնազդը: Իսկ դա, այսպես ասենք, քիչ հավանական է:

Տպել
5662 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց