Բա 70 միլիարդ դրամի թերակատարո՞ւմը. ՊԵԿ-ը պարզաբանում է

ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ արձագանքել է մեր այն հրապարակմանը, ըստ որի՝ այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտները անցած տարվա համեմատ չեն փոխվել:

«2016թ.  8 ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն իսկապես կազմել են 695.2 մլրդ դրամ, ինչպես գրված է հրապարակման մեջ: Ինչ վերաբերում է 2015թ. նույն ժամանակահատվածին, ապա ոչ թե ճիշտ նույնքան է հավաքվել, ինչպես նշում է թերթը, այլ 692.2 մլրդ, ինչը 2.9 մլրդ դրամով պակաս է»,- նշված է ՊԵԿ-ի պարզաբանման մեջ:

Ասել կուզի՝ այս տարի 2.9 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքվել, քան անցած տարի: Դա, անշուշտ, այդպես է, բայց ավելացումը կազմում է ընդամենը 0.4 տոկոս, եւ եթե դա այնքան շատ է, որ ՊԵԿ-ը ցանկանում է  հատուկ շեշտել, ապա թող այդպես լինի:

Մյուս կողմից, սակայն, ՊԵԿ-ը որեւէ կերպ չի «պարզաբանել» նույն հրապարակման այն հատվածը, որ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվելու են ավելի քան 70 միլիարդ դրամով: Սա շատ ավելի մեծ թիվ է եւ շատ ավելի կարոտ է «պարզաբանման», քան 2.9 միլիարդ դրամը:

Ի՞նչ է սա նշանակում՝ կռահեք երեք փորձից:

Տպել
18822 դիտում

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Բաքուն սպառնում է հայկական իշխանություններին ավիացիայի ոչնչացմամբ

Հայկ Մարությանի գլխավորությամբ Երեւանի ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Առաջին անգամ  ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)