Վերջ տանք ջհոիդամասոններին. կոչ է անում Հայ արիական միաբանությունը

30/09/2016 schedule13:42

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 2-ի համարում

Հայաստանում շատ քչերը գիտեն, որ 20-րդ դարի սկզբից մեր երկիրն ու ժողովուրդը ենթարկվում են «ջհուդամասոնական ագրեսիայի»: Բայց, բարեբախտաբար, արդեն մեկ տարի է, ինչ Հայ արիական միաբանությունն իր առաջնորդ Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ պատերազմ է հայտարարել այդ ագրեսիային, որպեսզի այն չհասնի իր նպատակին:

Պատերազմի արդյունքում ֆիզիկական զոհեր առայժմ չկան, բայց կան մի շարք լուրջ բացահայտումներ, որոնք լրջորեն սասանել են ջհուդամասոնական օթյակների ազդեցությունը Հայաստանում: Մասնավորապես, ինչպես երեկ իր ասուլիսում տեղեկացրեց Արմեն Ավետիսյանը, իրենց հայտնի է, որ. «Հայոց ցեղասպանության կազմակերպիչները հանդիսանում են սիոնիստները՝ հրեաները: Մեր ցեղասպանության համար պատասխանատու են հրեաները»:

Պարոն Ավետիսյանն իր այս պնդումը հիմնավորեց նրանով, որ Սուլթան Համիդին տապալողները եղել են Սալոնիկից Ստամբուլ եկած 32 հրեաներ, որոնք էլ դարձան երիտթուրքական հեղափոխության պարագլուխներ: «Ցեղասպանության պատասխանատու բոլոր թուրք հորջորջվողները հրեաներ են»,- հայտարարեց պարոն Ավետիսյանը՝ ավելացնելով, որ թուրքերն ու մասամբ էլ քրդերը եղել են այդ ցեղասպանության ընդամենը կատարողները: Արդյոք սրանից բխու՞մ է, որ այնքան էլ ճիշտ չէ Թուրքիային եւ թուրքերին մեր թշնամի համարելը, ինչպես այդպիսին չեն համարվում քրդերը:

Պարոն Ավետիսյանը այս հարցից անակնկալի եկավ եւ ինքն իրեն հերքելով՝ ասաց, որ կազմակերպիչների մեջ եղել են նաեւ թուրքեր: Երկրորդ կարեւոր բացահայտումը, որ կատարել է պարոն Ավետիսյանը, սա է. «Հրեաները ցանկանում են հայերին հեռացնել հայկական լեռնաշխարհից»: Դրա պատճառը, ըստ հայ ազգայնականի, այն է, որ հրեաները իմանալով, որ համաշխարհային քաղաքակրթության հիմքը եղել են հայերը, ուզում են տիրանալ այդ արժեքներին, իսկ դրա համար նրանք «ցանկանում են զավթել հայոց բնօրրանը, տեղահանել եւ ոչնչացնել բնիկ հայերին եւ տեղը լցնել ուրիշներով»:

Ըստ Ավետիսյանի, այս բնագավառում հրեաները հասել են որոշակի հաջողության, քանի որ Հայաստանի կառավարությանը քաղաքական ապաստան ստանալու համար դիմել են «հարյուրավոր սոմալիցիներ, արաբներ, աֆրիկացիներ, քրդեր, թուրքեր, իսկ նրանցից մի քանիսն էլ ապաստան են ստացել իբրեւ մարզիկ կամ ֆուտբոլիստ»: Պարոն Ավետիսյանը չգիտի, որ օտարերկրացի ուսանողներ կան տարբեր բուհերում, եւ կարծում ենք, որ որպես այդ քաղաքականության շարունակություն պետք է դիտել արտասահմանում հայկական դեսպանատներ եւ Հայաստանում օտարերկրյա դեսպանատներ բացելը:

Մյուս հետաքրքիր բացահայտումն այն էր, որ բոլոր աչքի ընկած հայորդիները՝ Արամ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյան, Վիկտոր Համբարձումյան, «հրեաց փեսացուներ են»: Այդպիսին են նաեւ շատ պետական այրեր, ինչպես օրինակ՝ 1918-20 թվականների առաջին հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյանի ծնողները, ըստ Ավետիսյանի, «ջհուդներ են»:

Հայ արիական միությունը բացահայտել է նաեւ, որ Հայաստանում գործող ջհուդամասոնները համախմբված են «Ռոտարի» ակումբի մեջ, որը ղեկավարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Այդ ակումբի անդամներ են նաեւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցը: Արմեն Ավետիսյանն ասում է, որ վերջինս ներդրված է եղել հայ ազգայնականության մեջ, եւ ինքն է խոստովանել, որ մասոնական օթյակի անդամ է: Չնայած մասոնները եւ հրեաները շատ հզոր են, եւ ըստ Արմեն Ավետիսյանի՝ նրանք են տնօրինում համաշխարհային դրամագլուխը, սակայն Հայաստանի իշխանության մեջ էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել Հայ արիական միաբանությանը՝ ջհուդամասոնական ագրեսիայի դեմ պայքարում: Ավետիսյանը առայժմ չի ցանկանում բացահայտել նրանց, որպեսզի վաղը «նրանք էլ չհայտնվեն գործազուրկի կարգավիճակում»:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
3101 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում