Երևան
12 °C
Սեպտեմբերի 29-ին ՀՀ հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով, որոնց թվում է եղել համաներման հարցը: Հանրային խորհուրդը գրավոր եւ բանավոր դիմումներ է ստացել մի խումբ քաղաքացիներից եւ հասարակական կազմակերպություններից` դիմելու Սերժ Սարգսյանին ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ համաներում հայտարարելու վերաբերյալ:
Խորհրդի անդամները քննարկել են համաներում հայտարարելու անհրաժեշտությունը` այդ թվում եւ հուլիսյան դեպքերի հետ կապված: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Հանրային խորհուրդը լիազորել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին համաներման վերաբերյալ խորհրդի անդամների արտահայտած տեսակետները, համաներման տարածման շրջանակների առումով հնչած երբեմն հակադիր կարծիքները քննարկել երկրի ղեկավարի հետ:
Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ի ձեւավորման առաջին ամիսներից համաներման եւ ներման առաջարկներ միշտ ստանում են ե՛ւ դատապարտված անձանց հարազատների, ե՛ւ հկ-ների կողմից:
«Բայց վերջին շրջանում հոսքն ու առաջարկությունների ինտենսիվությունը մի քիչ ավելի նկատելի է դարձել հուլիսյան դեպքերի հետ կապված: Դրանց հետ առնչվող անձանց հարազատների, համախոհների կողմից եղել են առաջարկություններ, որպեսզի մեր կառույցը համաներում հայտարարելու նախաձեռնությամբ հանդես գա: Բայց գիտեք, որ այդ առանձնաշնորհը հանրապետության նախագահին է, իսկ համաներում հայտարարում է Ազգային ժողովը, մենք այդտեղ ունենք խորհրդատվական ձայնի իրավունք եւ կարող ենք նման խնդրանքով կամ առաջարկով դիմել ե՛ւ նախագահին, ե՛ւ ցանկացած քաղաքական ատյանի»,- նիստից որոշ մանրամասներ հայտնեց քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ:
Նրա խոսքով՝ դռնփակ նիստում դրական վերաբերմունք եղել է համաներման առաջարկին, բայց դրա հետ մեկտեղ տարաձայնություններ էլ են եղել, թե որ հոդվածի վրա պետք է տարածվի, որի՝ ոչ: «Դրա համար Հանրային խորհուրդը միասնական փաստաթղթով հանդես չի եկել, բայց քանի որ քննարկումը եղել է, մենք խնդրեցինք, որ այդ քննարկման արդյունքները պարոն Մանուկյանը ներկայացնի քաղաքական ղեկավարությանը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ հնչե՞լ են տեսակետներ, որ կարելի է համաներման առաջարկություն ներկայացնել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված անձանց վրա, նա պատասխանեց. «Քանի որ մենք չեն որոշում հոդվածների խումբը, մենք կարող ենք առաջարկել սոցիալական որոշակի խմբեր, հանցագործությունների տեսակներ: Ես կարող եմ իմ կարծիքն ասել, քանի որ քննարկումը բաց չի եղել: Քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, նաեւ իրավական առումով համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է: Իհարկե, հաշվի առել ենք, որ այդ միջոցառումների ժամանակ շատ կալանավորված մարդիկ կան, որոնց նկատմամբ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ավելի ճիշտ կլինի, քան այդ խնդիրը ծանրացնելը, հասարակության մեջ որոշակի իմաստով սեպ խրելով»:
Հովհաննես Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե Հանրային խորհրդի նախագահը իրենց քննարկման արդյունքները երբ կներկայացնի Սերժ Սարգսյանին: «Ի տարբերություն Հանրային խորհրդի ողջ կազմի, ՀԽ նախագահն իր շփումներում առավել ինտենսիվ է ե՛ւ նախագահի, ե՛ւ ղեկավարների հետ: Իր փոխարեն չեմ կարող ասել, թե երբ կհանդիպի»,- ասաց ՀԽ անդամ:
Armtimes.com-ին հայտնի դարձավ նաեւ, որ ՀԽ-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաեւ առաջարկ է եղել համաներում հայտարարել նաեւ «Սասնա ծռեր» խմբի այն անդամների նկատմամբ, ովքեր ազատամարտի մասնակիցներ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT