Երևան
12 °C
Armtimes.com-ը սեպտեմբերի 20-ին «Հայկազ Բաղմանյանը բիզնես է խլել. գործարարը դիմում է Կարեն Կարապետյանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը պատմել էր, թե ինչպես է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ նախնական համաձայնությամբ բիզնես հիմնադրել, սակայն վերջինս «խլել է» համատեղ բիզնեսը: Այդ հրապարակումից մեկ շաբաթ անց «Civilnet.am» կայքն է անդրադարձել այս խնդրին եւ Մարտունու քաղաքապետարանից պարզաբանում ստացել, որում ասված է. «2.38 հեկտար եւ 0.15 հա հողամասերը, որոնք հանդիսանում են «Մարտունու պանրագործարան» բաց բաժնետիրական ընկերության շենք շինությունների սպասարկման տարածք, ՀՀ կառավարության 26.01.2006 թվականին ընդունված որոշմամբ փոխանցվել են Մարտունի համայնքին: Կառավարության նույն որոշմամբ Մարտունի համայնքին է փոխանցվել նաեւ 0.60 հեկտար տարածքը, որի վրա «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ի կողմից 2009 թվականին ինքնակամ կառուցվել է գազալցակայան. քանի որ գազալցակայանը կառուցվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա, ուստի կառավարության 18.05.2006 թվականին ընդունված երկու որոշումների համաձայն Մարտունի համայնքի ավագանու 11.12.2009 թվականի Ն136 որոշմամբ այն ճանաչվել է որպես համայնքի սեփականություն: Մարտունի համայնքի ավագանին նշված գազալցակայանը համարել է համայնքային սեփականություն, քանի որ այն կառուցվել է համայնաքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»:
Նույն պարզաբանման մեջ էլ նշված է եղել, որ այնուհետեւ համայնքը գազալցակայանը վաճառել է նույն «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ին միայն նշված 0.6 հողատարածքի գնով՝ 2 միլիոն դրամով: Համայնքի ավգանու այս որոշումների վերաբերյալ Թաթուլ Բաղդասարյանը դիմել է դատարան, սակայն գործը կարճվել է: Այժմ էլ նա բողոք է ներկայացրել Գեղարքունիքի մարզային դատախազի եւ գործով քննիչներից մեկի որոշումների դեմ:
Մինչ հոկտեմբերի 5-ին կայանալիք դատական նիստի օրը Թաթուլ Բաղդասարյանը մեզ տրամադրեց որոշ փաստաթղթեր, ըստ որոնց Մարտունու ավագանին չէր կարող 2009 թվականին նման որոշում կայացնել եւ իր ընկերությանը պատկանող հողակտորը գազալցակայանով հանդերձ համարել համայնքային սեփականություն:
Փաստաթղթերից առաջինը նախ ապացուցույցն է այն բանի, որ «Պավել եւ ընկերներ» ՍՊԸ-ն հիմնադրվել է Հայկազ Բաղմանյանի որդու՝ Պավել Բաղմանյանի կողմից, ապա հաստատում է, որ տվյալ գազալցակայանի տարածքը նույն ՍՊԸ-ն մի քանի ամսով վարձակալել է հենց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ից:
Երբ Մարտունու քաղաքապետարանը նշված 0.6 հա տարածքը (որի վրա էլ կառուցվել է գազալցակայանը) համայնքի ավագանու որոշմամբ համայնքային սեփականության է վերածել, «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը դիմել է դատարան՝ վիճարկելու ավագանու որոշումը: 2009 թվականի հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատատեխնիկական փորձաքննություն է նշանակել եւ փորձաքննության կատարումը հանձնարարել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Փորձաքննությունն իրականացվել է կոմիտեի աշխատակազմի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Գ.Մելոյանի, մասնագետներ Կ.Դավթյանի եւ Է.Գասպարյանի կողմից: «…Նշված 6.0 հա հողամասից պանրագործարանի կողմից փաստացի օգտագործվող, պարսպապատ տարածքը կազմում է 2.3 հա: Մնացած 3.7 հա-ից 0.16 հա-ի նկատմամբ գրանցված է քաղաքացիների սեփականության իրավունքը (3 միավոր), իսկ 2.92 հա-ի նկատմամբ իրավունքի գրանցում չի կատարվել: Մնացած հողամասը ՀՀ կառավարության 26.06.2006 թ Ն133 որոշմամբ փոխանցվել է համայնքային սեփականություն»,- ասված է փորձաքննության մեջ, որտեղ որեւէ բառ նշված չէ 0.6 հա գազալցակայանի տարածքի մասին:

Այսինքն՝ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարտունու տարածքային ստորաբաժանման պետ Վ. Վարդանյանը փաստել է միայն Մարտունու ավագանու որոշումը, որի համար հիմք է հանդիսացել կառավարության որոշումը: Մինչդեռ Armtimes.com-ի ձեռքի տակ առկա փաստաթղթերից մեկի համաձայն, որը ստորագրված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի կողմից եւ որը տրվել է տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ասված է բառացիորեն հետեւյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ի կանոնադրության համաձայն ՀՀ ԿԱ ԱԳՊԿ-ին (այդ թվում՝ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներին) փորձաքննություն իրականացնելու եւ տեխնիկական մասնագիտական եզրակացություն տրամադրելու գործառույթ վերապահված չէ, ուստի հանձնարարվում է որոշումների կամ դիմումների պահանջների կատարումը մերժել վերը նշված պատճառով եւ առաջարկել դիմել համապաստախան գործառույթների իրականացման մարմիններին»:

Այս հանձնարարականն իջեցվել է 2010 թվականի փետրվարի 8-ին, երբ դատաքննությունը դեռ ավարտված չի եղել: Կարելի է ենթադրել, որ այս կերպ կադաստրի կոմիտեի բարձր ղեկավարությունն է ստանձնել Հայկազ Բաղմանյանի տղայի ընկերության գործը դատարանում ավարտելու գործառույթը:
Մարտունու ավագանու կասկածելի որոշումը
Արդեն վերը նշեցինք, թե ինչ պարզաբանմամբ է հանդես եկել Մարտունու քաղաքապետարանը «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող հողակտարի յուրացման վերաբերյալ պնդումներին ի պատասխան: ՀՀ Կառավարությունը 2006 թվականի հունվարի 26-ին նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորոււթյամբ որոշել է Մարտունի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցել: Այդ որոշմանը կից ներկայացված է հողամասերի ցանկը, որտեղ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող հողատարածքի կադաստրային կոդերին համապատասխան տարածքները եւ կոնկրետ գազալցակայանի տարածքը նշված են որպես արտադրական նշանակություն ունեցող հողամաս: Թաթուլ Բաղդասարյանի մոտ առկա սեփականաշնորհման պայմանագրով այդ 0.6 հա հողատարածքը համարվում է իր իսկ ընկերության սեփականությունը: Ուստի Ավագանին չէր կարող իր որոշման հիմքում դնել սեփականության իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող իրավունքի վկայական, սակայն հենց այդպես էլ վարվել է:
Ի դեպ, Հայաստանի Ազգային արխիվ ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանն էլ Թաթուլ Բաղդասարյանի դիմումին ի պատասխան նշել է, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին պատկանող տարածքը Մարտունի քաղաքում կազմում է 4 հա, իսկ Գեղարքունիքի տարածքի չափը՝ 2 հա: Այս տեղեկանքը տրամադրվել է 2011 թվականին: Եթե Կառավարության վերը նշված որոշումը կայացվել է 2006 թվականին, իսկ ավագանու որոշումը 2009 թվականին, ապա անհասկանալի է, թե ինչու ավագանու այդ որոշումը չկա Ազգային արխիվում:

Վերը շարադրված փաստերի համադրության արդյունքում անհասկանալի է մնում, թե ինչպես է Մարտունի քաղաքի ավագանին գազալցակայանի 0.6 հեկտար տարածքը կառավարության վերը նշված որոշմամբ համարել համայնքային սեփականություն:

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT