ՊՆ փոփոխությունների հիմնական խնդիրը բանակը Խաչատուրովից ազատագրե՞լն էր

Վիգեն Սարգսյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում գնահատվեց անսպասելի-սպասված իրադարձություն: Սպասված, որովհետեւ նշանակումից օրեր առաջ մամուլում գրվեց, որ նման բան է լինելու: Անսպասելի, որովհետեւ Վիգեն Սարգսյանը ռազմական ոլորտից հեռու կադր է եւ պատերազմի մեջ գտնվող երկրի համար նման նշանակումը ահագին տարօրինակ է: Սերժ Սարգսյանը, սակայն, չափազանց լուրջ է վերաբերվում իր հռչակած բարեփոխումներին եւ այնքան է խորացել, որ որոշել է համատեղել պատերազմական դրությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված կարգի հետ, երբ պաշտպանության նախարար են նշանակում դիվանագետներին:

Նախօրեին ՊՆ-ում ներկայացնելով նոր նախարարին եւ գլխավոր շտաբի պետին, Սարգսյանը հետեւյալ կերպ է բացատրել իր որոշումը.  «Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ (...) Պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս եւ նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ»:

Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը բանակին շրջապատող խնդիրներով է միայն զբաղվելու: Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու: Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի եւ Մովսես Հակոբյանի միջեւ չեն լինելու:

Պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետի սուբորդինացիան թերեւս ամենամեծ խնդիրն է, որ հետապնդել է Սեյրան Օհանյանին իր պաշտոնավարման տարիներին: Նա այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրը: ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում էր «պետություն պետության ներսում» տրամաբանությամբ, չենթարկվելով իր անմիջական ղեկավարին` նախարարին: Ընդհանրապես Խաչատուրովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին: Վերոնշյալ դասավորվածությամբ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվել`1. նախարարի եւ շտաբի պետի հարաբերությունների խնդիրը ( Խաչատուրովն այնպիսի ժառանգություն է թողել համակարգում, որ ով էլ նշանակվեր ԳՇ պետ, կամ միանգամից, կամ ժամանակի ընթացքում վերածվելու էր նոր Խաչատուրովի), 2. Յուրի Խաչատուրովի «արժանապատիվ» հեռացումը բանակից:

ԱԱԽ քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր եւ կարող էր այդպես էլ մնալ, ու ոչ ոք չէր նկատում այդ բացը: Բայց այդ պաշտոնը փաստորեն ի վերջո ծառայեց իր բուն նպատակին`ազգային անվտանգությանն առնչվող կարեւոր հարց լուծեց: Ապրիլյան պատերազմի օրերին ապացուցվեց, որ բանակում տիրող կոռուպցիայի մասին ընդդիմության համառ հայտարարությունները առավել քան հիմնավոր են: Դժբախտաբար, այդ ապացույցի դիմաց ՀՀ-ն շատ մեծ գին վճարեց: Եվ հիմա Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությամբ՝ Վիգեն Սարգսյանը, որպես ազնիվ պաշտոնյա, պետք է ՊՆ խողովակները մաքրի այնպես, որ բանակին հատկացվող վերջին լուման հասնի բանակին: Որքանով կստացվի՝ ժամանակը ցույց կտա:

Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշման վերաբերյալ, սակայն, այս օրերին ավելի շատ  գեոքաղաքական հիմնավորումներ եւ վերլուծություններ են հնչել: Նույնը`Էդուարդ Նալբանդյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակելու հետ կապված:

Ենթադրվում է, որ Հայաստանում նման պաշտոններում  անձերի նշանակման առումով դեռեւս հաշվի են առնվում դաշնակից մի քանի երկրների հնարավոր արձագանքները: Բայց արդյոք արդարացվա՞ծ են բոլոր այն տեսակետները, թե այս նշանակումները արվում են ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի համար: Առանձին պաշտոնյաների այդպիսի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն տալով, արդյոք  մի փոքր չի՞ գերագնահատվում նրանց անձը: Չի բացառվում իհարկե, որ այդ վերլուծությունների հիմքում ամերիկյան եւ ռուսական գաղտնի ծառայություններից ստացված կոնկրետ տեղեկություններ են, որոնց մենք չենք տիրապետում: Անկախ ամեն ինչից, անհարմարավետության  զգացում է առաջանում,  երբ վերլուծաբանն ասում է, թե այսինչ բլոկի նախարարները նշանակվեցին Ռուսաստանին հաճոյանալու համար, այնինչը` Արեւմուտքին հաճոյանալու համար եւ այսպես շարունակ: Այս տրամաբանությամբ կարող ենք հասնել  համատիրությունների ղեկավարներին: 

Հ.Գ. Լեւոն Ալթունյանն էլ երեւի առողջապահության նախարար նշանակվեց  Շոպենի եւ Շուբերտի լուսավոր հոգիներին հաճոյանալու համար. չէ՞ որ մեր կառավարությունում վերջապես հայտնվեց նախարար, որի որդին Մեծ Բրիտանիայի թագավորական համերգասրահում որպես մենակատար Գրիգի դաշնամուրի կոնցերտն է նվագում:

Տպել
5350 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել